Basic information
Number
N 2333-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.02.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.190
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.12.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.02.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.02.2006
Effective date
16.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2333-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի պետական հանրակրթական համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թաղային համայնքներին լիազորություն վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի N 444 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2126-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երևանի թաղային համայնքներին և Երևանի քաղաքապետին վերապահել Երևանի քաղաքապետարանի ենթակայության` կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցած հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմի 40 տոկոսը ձևավորելու լիազորությունը:

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված դպրոցների կառավարման խորհուրդները կազմված են 7 անդամից: Երևանի թաղային համայնքներին և Երևանի քաղաքապետին վերապահված խորհրդի 3 անդամներից մեկին առաջադրում է Երևանի քաղաքապետը, երկուսին` թաղային համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ.

բ) Երևանի քաղաքապետի և Երևանի թաղային համայնքի ղեկավարի կողմից առաջադրված անձը չի կարող ընդգրկվել մեկից ավելի խորհուրդների կազմերում.

գ) Երևանի քաղաքապետարանի ենթակայության` կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցած հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները ձևավորվում և գործադիր մարմինների տնօրեններն ընտրվում ու պաշտոնի են նշանակվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 1
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation