Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-84-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2016-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.15/46(1226) Հոդ.534
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 107-րդ հոդվածի 7-րդ կետում «215-րդ հոդվածով» բառերը փոխարինել «215.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը «235-249» թվերից հետո լրացնել «(բացառությամբ 235.1 հոդվածի)» բառերով, իսկ «251-298» թվերից հետո՝ «(բացառությամբ 267.1 հոդվածի)» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188, 189, 193, 194, 202, 203, 205 (բացառությամբ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության), 207-211 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի կամ հարկային մարմինների քննիչները: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված՝ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:».

3) 4-րդ մասի «215 հոդվածով նախատեսված հանցագործության» բառերը փոխարինել «215.1, 215.2, 235.1 և 267.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «215-րդ հոդվածով» բառերը փոխարինել «215.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2016 թ. հունիսի 7

Երևան

ՀՕ-84-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան