ՈՒՂՂՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի՝ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետում տեղ է գտել վրիպակ. «արդյունքում» բառի փոխարեն դրվել է ստորակետ:
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը՝ խնդրում եմ հրամանում կատարել ուղղում՝ «ատեստավորման, սովորողի փոխադրման» բառերը փոխարինելով «ատեստավորման արդյունքում սովորողի փոխադրման» բառերով:
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|