Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-78-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.490
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 12-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.4-րդ հոդվածում՝

 

1) 4-րդ կետը «գունագեղ քարերի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ վանակատի (օբսիդիանի),» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1. Վանակատի (օբսիդիանի) յուրաքանչյուր

հանքավայրի օգտագործման (շահագործման)

թույլտվության տրամադրման համար` տարեկան

 

բազային տուրքի 

100-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2016 թ. հունիսի 3

Երևան

ՀՕ-78-Ն