Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-63-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.30/42(1222) Հոդ.465
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություններ անցկացվելու դեպքում՝ ընտրությունների անցկացման ժամանակահատվածի համար, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի, իսկ հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 70 տոկոսի չափով: Մյուս ընտրությունների դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները վարձատրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով:

Սույն մասում նշված պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կամ հանրաքվեների կազմակերպման և անցկացման ծախսերում:».

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլ անցկացվելու դեպքում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 70 տոկոսի, իսկ հանձնաժողովի անդամները՝ նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նախագահի տեղակալը և հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:»:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4. Հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի անդամների, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների, քաղաքացիական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություն անցկացվելու դեպքում: Սույն մասում նշված պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կամ հանրաքվեների կազմակերպման և անցկացման ծախսերում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. մայիսի 28

Երևան

ՀՕ-63-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան