Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-50-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2016-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.22/49(1229) Հոդ.445
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 24-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «բնակության վայրի քրեակատարողական ծառայության տվյալ տարածքային մարմինը՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (սույն գլխում այսուհետ` դատական ակտ) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության պլանը կազմվում է դատական ակտի հիման վրա տուգանքի վճարումը երկարաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքերում: Վերահսկողության սկիզբը հաշվվում է դատապարտյալին հաշվառման վերցնելու պահից:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-8-րդ մասերով.

«3. Դատապարտյալը պարտավոր է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատական ակտով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով տարածքային մարմին:

4. Դատապարտյալի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմվում է արձանագրություն: Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

5. Դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը: Տուգանքի վճարումը երկարաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքում դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում սահմանում է դատապարտյալի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

6. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

7. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն):

8. Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք` պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ անձնական գործն արխիվացվում է:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված անձի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը» բառերով.

2) 2-րդ մասի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով.

3) 3-րդ մասի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-17-րդ մասերով.

«4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (սույն գլխում այսուհետ` դատական ակտ) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է դատապարտյալին հաշվառման վերցնելու պահից:

5. Դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է դատապարտյալի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

6. Դատապարտյալի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմվում է արձանագրություն: Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

7. Դատապարտյալի` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու ժամկետով կասեցման մասին որոշումն ընդունում է տարածքային մարմնի ղեկավարը: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման կասեցումը վերացվում է տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ և շարունակվում ընդհանուր հիմունքներով:

8. Պատժի չկրած մասը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

9. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

10. Դատական ակտն ստանալուց հետո տարածքային մարմինն անհապաղ դատապարտյալի աշխատավայրի վարչակազմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ` Պետական եկամուտների կոմիտե) է ուղարկում դրա պատճենը և ծանուցում պատժի կատարման մասին:

11. Դատական ակտի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալու:

12. Պետական եկամուտների կոմիտեն, ստանալով տարածքային մարմնի ուղարկած դատական ակտի պատճենը, համապատասխան նշում է կատարում իր կողմից վարվող տվյալների բազայում, դատապարտյալի աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հայտնում է տարածքային մարմին, ինչպես նաև տարածքային մարմնի պահանջով տրամադրում է դատապարտյալի աշխատանքի վայրի վերաբերյալ պահանջվող տեղեկությունը:

13. Տարածքային մարմնի պահանջով Պետական եկամուտների կոմիտեն պարտավոր է տրամադրել դատապարտյալի աշխատանքի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները:

14. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է դատապարտյալի աշխատավայր՝ դատական ակտի պահանջների կատարման մասին վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

15. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

16. Դատապարտյալի նոր աշխատանքի վայրից տեղեկանք ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, տարածքային մարմինն այդ մասին ծանուցում է դատական ակտը կայացրած դատարան:

17. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը կրելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք՝ պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ անձնական գործն արխիվացվում է:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները

 

1. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը՝

1) ապահովում է դատական ակտի պահանջների կատարումը՝ դրա պատճենը և տարածքային մարմնի ծանուցումն ստանալու պահից եռօրյա ժամկետում, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում դատական ակտով` դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով տարածքային մարմնին.

 2) տարածքային մարմնի պահանջով ներկայացնում է պատժի կատարման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր.

 3) դատապարտյալի հետ աշխատանքային պայմանագիրը փոխելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին հաղորդում է տարածքային մարմնին:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման» բառերը փոխարինել «տարածքային մարմնի» բառերով, իսկ «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը» բառերը՝ «տարածքային մարմնին» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 31-րդ հոդվածում`

 

1) «Դատապարտյալը» բառից առաջ լրացնել «1.» թվով.

2) 1-ին մասի 2-րդ կետի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման» բառերը փոխարինել «տարածքային մարմնի» բառերով.

3) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաշվառման ներկայանալուց հետո տեղեկանք ներկայացնել աշխատանքի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ, իսկ նոր աշխատանքի անցնելու դեպքում՝ եռօրյա ժամկետում՝ տեղեկանք նոր աշխատանքի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) յուրաքանչյուր ամիս գրավոր հայտարարություն ներկայացնել արգելված գործունեությամբ չզբաղվելու կամ չաշխատելու մասին:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32. Հանրային աշխատանքներ կատարելը

 

1. Հանրային աշխատանքների կատարումն ապահովում է հանրային աշխատանքների դատապարտված անձի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:

2. Հանրային աշխատանքների նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (սույն գլխում այսուհետ` դատական ակտ) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է դատապարտյալին հաշվառման վերցնելու պահից:

3. Հանրային աշխատանքների նշանակելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է դատապարտյալի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

4. Դատապարտյալի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմվում է արձանագրություն: Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

5. Պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

6. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

7. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է դատապարտյալի աշխատավայր՝ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը վերահսկելու և վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

8. Դատապարտյալը հանրային աշխատանքներում ներգրավվում է, և նշանակված պատիժը կատարվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում: Հանրային աշխատանքների կատարման ընթացքում պատժի կատարումը կարող է մինչև մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավելի, քան մեկ անգամ:

9. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում պրոբացիայի ծառայողը եռօրյա ժամկետում դատապարտյալին ծանուցագրով հրավիրում է տարածքային մարմին, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի արդյունքում կազմվում է արձանագրություն: Հարգելի պատճառների բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

10. Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է դատապարտյալի` հանրային աշխատանքներում փաստացի ներգրավվելու պահից:

11. Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Հանրային աշխատանքների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

13. Հանրային աշխատանքները կատարելիս դատապարտյալի բուժօգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված կարգով:

14. Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք` պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմին, իսկ անձնական գործն արխիվացվում է:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 33-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը» բառերը փոխարինել «տարածքային մարմնին» բառերով.

2) 3-րդ մասի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 34-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով.

2) 2-րդ մասի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը» բառերը փոխարինել «տարածքային մարմնին» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 35-րդ հոդվածում`

 

1) 1-ին և 2-րդ մասերի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով.

2) 3-րդ մասի 3-րդ կետի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում» բառերը փոխարինել «տարածքային մարմին» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 117-րդ հոդվածում`

 

1) «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը» բառերով.

2) 3-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենսգրքի 118-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենսգրքի 120-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը` «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 128-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն` սույն օրենսգրքով, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 129-րդ և 131-րդ հոդվածներում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը» բառերով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 130-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը» բառերով.

2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2016 թ. մայիսի 23

Երևան

ՀՕ-50-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան