Basic information
Number
N 561-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.12.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.01.16/3(212)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
09.12.2005
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
16.12.2005
Effective date
16.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

9 դեկտեմբերի 2005 թ.

N 561-Ա

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԱՆԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 222) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի
3-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ
գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 65 արձանագրություն), քննարկելով արտարժույթի փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Վանիկ Մինասյան» (լիցենզիա թիվ 222) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վանիկ Մինասյան» (լիցենզիա թիվ 222) արտարժույթի փոխանակման կետին (ք. Երևան, Աբովյան 31) հանձնելու պահից։
 


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. դեկտեմբերի 16
Երևան