Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.01.16/3(212)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
28.12.2005
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

28 դեկտեմբերի 2005 թ.

թիվ 2


Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու և անձնական օգտագործման գույք հասկացությունները Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված չեն, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածի 1-ին և 87 հոդվածի 2-րդ մասերի պահանջներով, «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» ՀՀ օրենքի, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 7-րդ հոդվածների, «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պաշտոնապես պարզաբանում ենք՝

1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի իմաստով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նախկինում մշտական բնակության վայր չունեցած ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշվառվում են որպես մշտական բնակիչ և մաքսային մարմիններին են ներկայացնում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը՝ քաղաքացու մշտական բնակության վայրի նշումով անձնագիրը:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած ՀՀ մշտական բնակության ժամանող ՀՀ քաղաքացիները վերադառնալիս մաքսային մարմիններին պետք է ներկայացնեն նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան օտարերկրյա պետություններում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը՝ քաղաքացու անձնագիրը՝ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության «վերցված է հյուպատոսական հաշվառման մշտական բնակության համար» դրոշմով և (կամ) օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է համապատասխան եզրակացություն:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի իմաստով անձնական օգտագործման գույք է համարվում քաղաքացու անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում և պիտակավորում, քաղաքացու կողմից ձեռք են բերվել մինչև Հայաստանի Հանրապետություն  ժամանելը:

3. Մաքսային մարմինները մշտական բնակության ժամանող անձանց կողմից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային վճարների արտոնությունները կիրառում են միայն սույն պարզաբանման 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետությունում նրանց մշտական բնակության իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:

Նախագահ՝

Ա. Ավետիսյան