Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-79-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.02.2016-01.10.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.25/40(630) Հոդ.651
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.

2) առողջապահության նախարարություն.

3) արդարադատության նախարարություն.

4) (կետն ուժը կորցրել է 17.11.14 ՀՕ-154-Ն)

5) արտաքին գործերի նախարարություն.

5.1) արտակարգ իրավիճակների նախարարություն.

6) բնապահպանության նախարարություն.

7) գյուղատնտեսության նախարարություն.

8) էկոնոմիկայի նախարարություն.

9) էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն.

10) կրթության և գիտության նախարարություն.

11) մշակույթի նախարարություն.

12) պաշտպանության նախարարություն.

13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն.     

14) սփյուռքի նախարարություն.

15) տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.

16) տրանսպորտի և կապի նախարարություն.

17) քաղաքաշինության նախարարություն.

18) ֆինանսների նախարարություն.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.

20) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

(1-ին հոդվածը խմբ., լրաց. 13.06.13 ՀՕ-59-Ն, փոփ., լրաց. 17.11.14 ՀՕ-154-Ն, լրաց., փոփ. 19.02.16 ՀՕ-25-Ն)

 

Հոդված 2.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 14-րդ կետով նախատեսված սփյուռքի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 21

Երևան

ՀՕ-79-Ն