Basic information
Number
N 538-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.01.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.01.16/3(212) Հոդ.31
Enactment organisation
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Enactment date
10.11.2005
Signing organisation
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Signing date
10.11.2005
Effective date
26.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105493


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

10 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 538-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված 1-ին հավելվածի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգի» 3-րդ կետի՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել՝

ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու հայտի գրանցման եւ պահպանման ընթացակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ Վ. Գասպարյանին:

Նախարար`

Հ. Հովեյան


Հավելված
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. նոյեմբերի 10-ի
N 538-Ն հրամանի


Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը:

2. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար հայտատուն գրավոր դիմում է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալություն (այսուհետ՝ Գործակալություն):

3. Հայտը գրանցվում է Գործակալության հայտերի գրանցամատյանում, որի էջերը համարակալված, կարված են և կնքված ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կնիքով:

4. Գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ: Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

5. Հայտի գրանցման համարը տվյալ հայտատուի գործի ծածկագիրն է՝ գրանցման թվի, օրվա, ամսվա և տարեթվի հաջորդականությունը պարունակող նիշերով:

6.Գործը կազմվում է հայտից, փորձագիտական եզրակացության պատճենից, մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի պատճենից, մշակութային արժեքի լուսանկարից (ներից) և այլ փաստաթղթերից:

7. Գործը պահվում է Գործակալության արխիվում՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետով:


Աշխատակազմի ղեկավար`

Գ. Մանասյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation