Basic information
Number
N 1358-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.12.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.02.01/4(213)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
26.12.2005
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
26.12.2005
Effective date
27.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


26 դեկտեմբերի 2005 թվականի N 1358-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Զարե-Դենտ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին


Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`


1. Ուժը կորցրած ճանաչել «Զարե-Դենտ» ՍՊԸ-ի 2002 թվականի դեկտեմբերի 25-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում թիվ Կ-XX- 000026 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2 «Զարե-Դենտ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3.Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:


 

Նախարար`   

 Ն. Դավիդյան