Basic information
Number
N 312/05
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.02.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.02.01/3(243)
Enactment organisation
Արժեթղթերի հանձնաժողով
Enactment date
30.12.2005
Signing organisation
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Signing date
30.12.2005
Effective date
11.02.2006

     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 դեկտեմբերի 2005 թվականի N 312/05
ք. Երևան
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՄԵՐԻԱ ԻՆՎԵՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26  հոդվածներով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, 63 հոդվածի 1-ին մասով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ԱՄԵՐԻԱ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի դիմումը՝ տրամադրելով հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0059 լիցենզիան:

2. Հանձնարարել Հանձնաժողովի աշխատակազմին սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «ԱՄԵՐԻԱ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։

ՀՀ արժեթղթերի
հանձնաժողովի նախագահ՝ 

Օ. Եսայան