Basic information
Number
N 28-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.01.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.01.09/2(211) Հոդ.15
Enactment organisation
Վիճակագրության պետական խորհուրդ
Enactment date
18.11.2005
Signing organisation
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Signing date
18.11.2005
Effective date
19.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305488


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

18 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

 N 28-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի մարտի 5-ի «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի գների հաշվառման մասին» ձև թիվ 1-Գին (տարեկան) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 10-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշման հավելված 1-ով հաստատված «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի գների հաշվառման մասին» ձև թիվ 1-Գին (տարեկան) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթում` «Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 5-ը» բառերը փոխարինել «Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը» բառերով:

Նախագահ Ս. Մնացականյան
 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation