Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-374-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին

 

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի «իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները և ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին» բառերը փոխարինել «ոլորտում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավահարաբերությունները, չափումների, մեծությունների չափման միավորների, չափանմուշի (էտալոնի), ստանդարտ նմուշի, չափման միջոցի նկատմամբ և դրանց պահպանմանը ներկայացվող պահանջները, ստանդարտ նմուշի, չափման միջոցի, չափման մեթոդիկայի (մեթոդի) կիրառմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև չափումների միասնականության ապահովման ոլորտին (այսուհետ՝ չափագիտություն) առնչվող (ներառյալ աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը) հարաբերությունները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ազգային չափանմուշ (ազգային էտալոն)՝ չափանմուշ, որը չափագիտության լիազոր մարմինը ճանաչել է որպես հիմք և օգտագործում է պետության կամ տնտեսության մեջ տվյալ տեսակի մեծության այլ չափանմուշներին արժեք վերագրելու համար.»,

բ. 2-րդ կետի «որն» բառը փոխարինել «որը կանոնավոր կերպով» բառերով,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) չափանմուշ (էտալոն)՝ տվյալ մեծության սահմանման նյութականացում՝ մեծության հաստատված (որոշված) արժեքով և չափման անորոշությամբ, որն օգտագործվում է որպես ելակետ.»,

դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) չափագիտական հետևելիության շղթա (հետևելիության շղթա)՝ չափանմուշների և տրամաչափարկումների հաջորդականության շղթա, որն օգտագործվում է չափման արդյունքը չափանմուշի հետ փոխկապակցելու համար.»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) չափագիտական հետևելիություն՝ չափման արդյունքի հատկություն, որի համաձայն արդյունքը կարող է հարաբերակցվել համեմատության հիմքի հետ՝ փաստաթղթավորված շարունակական անխախտ տրամաչափարկման շղթաների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը ներդրում ունի չափումների անորոշության մեջ.»,

զ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

է. 7-րդ կետի «կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմին» բառերով,

ը. 9-րդ կետի «չափում կատարելու համար նախատեսված սարք, որը կարող է կիրառվել առանձին կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ» բառերը փոխարինել «սարք, որն օգտագործվում է չափումներ կատարելու համար՝ առանձին կամ մեկ կամ մի քանի օժանդակ սարքերի հետ միասին» բառերով,

թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«9.1) սոցիալական և տնտեսական նշանակություն ունեցող չափման միջոց՝ չափման միջոց, որի չափագիտական բնութագրերը, թույլատրելի առավելագույն սխալանքները և ճշտությունը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը.»,

ժ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) չափման միջոցի տրամաչափարկում (կալիբրավորում)՝ գործողություն, որը տրված պայմաններում առաջին փուլում սահմանում է կապը մեծության արժեքների ու համապատասխան ցուցմունքների՝ վերաբերելի (համապատասխան) չափումների անորոշություններով, և չափանմուշներից ստացված չափման անորոշությունների միջև, իսկ երկրորդ փուլում այդ տեղեկությունն օգտագործվում է ցուցմունքից չափման արդյունք ստանալու կապը սահմանելու համար.»,

ժա. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) չափման միջոցի ստուգաչափում՝ գործողությունների ամբողջություն, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ չափման միջոցը բավարարում է կամ չի բավարարում սահմանված չափագիտական պահանջները, և դրանց արդյունքով տրամադրվում է չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ.»,

ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին և 11.2-րդ կետերով.

«11.1) չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքները հավաստող փաստաթուղթ՝ վկայական, QR կոդ (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունը, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը), ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկեր, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ, նշան կամ նշանների համակցություն, որոնք առանձին կամ համատեղ կիրառմամբ հավաստում են, որ կատարվել է չափման միջոցի ստուգաչափում, և հաստատվել է դրա համապատասխանությունը սահմանված պահանջներին, կամ ծանուցագիր, ստուգաչափման դրոշմի արտատիպի մարման պատկեր, որոնք առանձին կամ համատեղ կիրառմամբ հավաստում են անհամապատասխանությունը սահմանված պահանջներին.

11.2) չափման միջոցի ստուգաչափման դրոշմի մարում՝ չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի չեղարկում չափման միջոցի օրենսդրական պահանջներին այլևս չհամապատասխանելու դեպքում.»,

ժգ. 12-րդ և 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) չափման միջոցի փորձաքննություն՝ դատարանի, դատախազության, արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, սպառողների կամ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով իրականացվող չափման միջոցի ստուգաչափում, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների չափագիտական բնութագրերի որոշում.

13) չափում՝ փորձարարական գործընթացով մեկ կամ մի քանի մեծությունների արժեքների ստացում, որոնք կարելի է վերագրել մեծությանը.»,

ժդ. 14-րդ կետը «իսկ չափումների» բառերից հետո լրացնել «առավելագույն թույլատրելի» բառերով,

ժե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) ստանդարտ նմուշ՝ հատկորոշված բնութագրերի նկատմամբ բավարար համասեռ ու կայուն նյութ, որը ճանաչվել է պիտանի չափումների կամ անվանական բնութագրերի ուսումնասիրության ժամանակ.»,

ժզ. 16-րդ կետը «միջոցի» բառից հետո լրացնել «և ստանդարտ նմուշի» բառերով,

ժէ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին և 16.2-րդ կետերով.

«16.1) տեսակի հաստատում՝ իրավական նշանակություն ունեցող որոշում՝ հիմնված տեսակի գնահատման ուսումնասիրության վրա, առ այն, որ չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակը համապատասխանում է օրենքով սահմանված համապատասխան պահանջներին, և որի արդյունքով տրվում է տեսակի հաստատման սերտիֆիկատ.

16.2) տեսակի հաստատման ճանաչում՝ Չափագիտության ազգային մարմնի կայացրած որոշում՝ կամավոր կամ երկկողմ կամ բազմակողմ պայմանավորվածության հիման վրա, որով այլ երկրի Չափագիտության ազգային մարմնի կողմից հաստատված տեսակը ճանաչվում է որպես օրենսդրական պահանջներին համապատասխանող՝ նոր տեսակի հաստատման սերտիֆիկատի տրամադրմամբ.»,

ժը. 18-րդ կետից հանել «չափագիտական հսկողություն և» բառերը,

ժթ. 18.1-ին կետի «չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ» բառերը փոխարինել «սույն օրենքով և ոլորտը կանոնակարգող» բառերով, իսկ «միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների» բառերը՝ «միջոցի շուկայահանման և շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների (մեթոդների)» բառերով,

ի. 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

իա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-28-րդ կետերով.

«20) չափման մեթոդիկա (մեթոդ)՝ չափման մոդելի վրա հիմնված մեկ կամ մի քանի չափման սկզբունքների և տվյալ չափման մեթոդիկայի (մեթոդի) համաձայն չափման մանրամասն նկարագրություն, որը ներառում է չափման արդյունքն ստանալու համար յուրաքանչյուր հաշվարկ.

21) չափման ռեֆերենս մեթոդիկա (մեթոդ)՝ չափման մեթոդիկա (մեթոդ), որը նույն տեսակի մեծությունների չափման այլ մեթոդիկաներից (մեթոդներից) ստացված չափվող մեծության արժեքների չափման ճշտությունը գնահատելիս, տրամաչափարկելիս կամ ստանդարտ նմուշների բնութագրերը որոշելիս ընդունված է որպես ըստ նշանակության օգտագործման համար պիտանի չափման արդյունքներ տրամադրող.

22) չափման մեթոդիկայի (մեթոդի) վկայագրում՝ չափման մեթոդիկայի (մեթոդի) հետազոտություն և հավաստում, որ այն համապատասխանում է չափումների նկատմամբ սահմանված չափագիտական պահանջներին.

23) չափագիտական վկայագրում՝ իր կազմում մեկից ավելի չափիչ սարք ունեցող կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ աշխատող չափման միջոցների համալիրների ստուգաչափում.

24) շուկայահանում՝ չափման միջոցը կամ չափածրարված արտադրանքն առաջին անգամ շուկայահանելը.

25) կապարակնքում՝ չափման միջոցը փոփոխությունից, վերակարգավորումից, մասերի հեռացնելուց, ծրագրային ապահովմանը միջամտելուց և այլ ցանկացած չարտոնված գործողություններից պաշտպանելու կամ չափման միջոցի շահագործումն արգելելու համար նախատեսված միջոց.

26) չափածրարված արտադրանք՝ առանց գնորդի ներկայության փաթեթավորված և շուկայահանված արտադրանք, որի պարունակությունն ունի նախասահմանված արժեք, և այն հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխությունների ենթարկելու.

27) չափագիտության խորհուրդ՝ Չափագիտության ազգային մարմնին աջակցող խորհրդատվական խորհուրդ.

28) միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգ՝ մեծությունների միջազգային համակարգի միավորների վրա հիմնված, Կշռի և չափի գերագույն համաժողովի (ԿՉԳՀ/CGPM) ընդունած միավորների համակարգ, դրանց անվանումները և պայմանանշանները, ներառյալ նախածանցների շարքերը, անվանումները և պայմանանշանները՝ օգտագործման կանոնների հետ միասին.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն օրենքով չսահմանված հասկացություններն ունեն Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության՝ «Օրենսդրական չափագիտության եզրույթների միջազգային բառարան» ՕԻՄԼ Հ 1 (OIML V 1) և «Չափագիտության միջազգային բառարան. Հիմնական և ընդհանուր հայեցակարգեր ու հարակից եզրույթներ» ՕԻՄԼ Բ2 (OIML V 2) բառարաններով սահմանված հասկացությունների իմաստը:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 2

 

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՉԱՓԱՆՄՈՒՇԻՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻՆ, ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻՆ, ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻՆ (ՄԵԹՈԴԻՆ), ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆԸ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»:

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4.

Մեծությունների չափման միավորներին ներկայացվող պահանջները

 

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի (ԿՉՄԲ/BIPM) և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (ՕՉՄԿ/OIML) ընդունած միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների չափման միավորները և չափումների սանդղակները, որոնց հետ համահավասար կարող են կիրառվել մեծությունների չափման արտահամակարգային միավորները՝ հարաբերված միջազգային համակարգի միավորների հետ:

2. Արտահանվող արտադրանքի, այդ թվում՝ չափման միջոցի բնութագրերը և չափորոշիչները կարող են արտահայտվել պատվիրատուի հետ կնքված պայմանագրով նախատեսված մեծությունների չափման միավորներով:

3. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել համընդհանուր ընդունված հատուկ միավորներ, որոնք անհրաժեշտ են՝

1) միջազգային առևտրի համար.

2) օդային և ծովային նավագնացության, առողջապահության, ռազմական նպատակների և անվտանգության համար:

4. Առևտրում, գովազդում, հրապարակումներում, դասագրքերում արգելվում է կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ սույն հոդվածի 1-ին մասով երաշխավորված մեծությունների չափման միավորներից տարբեր միավորներ, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) հրապարակումներում և ուսուցման ժամանակ հիշատակվում են պատմականորեն օրենքով չսահմանված միավորներ.

2) փաստաթղթերը կամ հրապարակումները նախատեսված են միավորների տարբեր համակարգեր ունեցող երկրների օգտագործողների համար.

3) երաշխավորված միավորներից տարբեր միավորների հետ համատեղ նշված են դրանց համարժեք երաշխավորված միավորների արժեքները:»:

 

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Ազգային և աշխատանքային չափանմուշները

 

1. Ազգային չափանմուշներն ստեղծվում են կիրառման երաշխավորված միավորների պահպանման, տարածման և տնտեսության պահանջարկը բավարարելու նպատակով և բաղկացած են Չափագիտության ազգային մարմնի և այլ կազմակերպությունների չափանմուշներից:

2. Ազգային չափանմուշները պետք է ապահովեն չափագիտական հետևելիություն միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգին, ինչպես նաև միջազգային hամատեղելիություն և ճանաչում: Ազգային չափանմուշների չափագիտական հետևելիության ապահովման պատասխանատվությունը կրում է չափանմուշ պահպանող կառույցը:

3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող աշխատանքային չափանմուշները պետք է ապահովեն չափագիտական հետևելիություն միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի հետևելի չափանմուշներին:

4. Ազգային չափանմուշի պահպանման և կիրառման կանոններին հետևելն իրականացվում է այն կառույցներում, որտեղ պահվում է չափանմուշը:»:

 

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) վերնագրի «միջոցները» բառը փոխարինել «միջոցներին ներկայացվող պահանջները» բառերով.

2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում տեսակը չհաստատված և ստուգաչափում չանցած չափման միջոցի կիրառումն արգելվում է:»:

 

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ստանդարտ նմուշը նախատեսված է նյութերի բաղադրության կամ հատկությունների բնութագրերը վերարտադրելու, պահելու և փոխանցելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման նպատակով հաստատված մեծությունների չափման միավորների արժեքներով:»:

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) վերնագրի «մեթոդիկաները» բառը փոխարինել «մեթոդիկային (մեթոդին) ներկայացվող պահանջները» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Չափման մեթոդիկան (մեթոդը) ներառում է չափումների կատարման նախապատրաստման կանոնները, չափման գործընթացը, տեխնիկական միջոցները, ինչպես նաև չափման արդյունքի մշակման և հաշվարկման կարգը:».

3) 2-րդ մասը «վկայագրման» բառից հետո լրացնել «, եթե միջազգայնորեն ճանաչված չեն» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Չափման մեթոդիկան (մեթոդը), այդ թվում՝ ռեֆերենս մեթոդիկան (մեթոդը), հատուկ նկարագրված գործողությունների ամբողջություն է, որի իրականացումն ապահովում է չափման արդյունքների ստացումը ճշգրտության սահմանված ցուցանիշներով:»:

 

Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 9.1. Չափման միջոցի տեսակի հաստատմանը ներկայացվող պահանջները

 

1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող և օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում ներառված չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման:

2. Չափման միջոցի տեսակի հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձևը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:

3. Չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:

 

Հոդված 9.2. Չափման միջոցի ստուգաչափմանը ներկայացվող պահանջները

 

1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող և օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում ներառված չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:

2. Չափման միջոցի ստուգաչափումը, որի կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը, լինում է ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող և կամավոր:

3. Չափման միջոցի ստուգաչափում իրականացնող մասնագետները ենթակա են վկայագրման՝ որպես ստուգաչափող:

4. Չափման միջոցի ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացնում է ստուգաչափումն իրականացնող կազմակերպությունը ստուգաչափման դրական արդյունքները հավաստող համապատասխան փաստաթղթի տրամադրմամբ՝ ըստ անհրաժեշտության կապարակնքելով չափման միջոցը:

5. Չափման միջոցի ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում (չեղարկում) է ստուգաչափման դրոշմի արտատիպը՝ համաձայն չափագիտության լիազոր մարմնի սահմանած կարգի, և առձեռն կամ էլեկտրոնային փոստով ներկայացնում չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին ծանուցագիր:

6. Չափման միջոցի ստուգաչափման դրոշմը համարվում է անվավեր, եթե այն վնասված է:

7. Չափման միջոցի ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք: Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի չափման միջոցի ստուգաչափումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:

 

Հոդված 9.3. Օրենսդրական չափագիտության գործառույթները

 

1. Օրենսդրական չափագիտության գործառույթներն են՝

1) չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատումը.

2) չափման միջոցի ստուգաչափումը և չափագիտական վկայագրումը.

3) չափման մեթոդիկայի (մեթոդի) վկայագրումը.

4) չափման միջոցների փորձաքննությունը:»:

 

Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները չափագիտության ոլորտում

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը չափագիտության ոլորտում սահմանում է՝

1) սոցիալական և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցներին ներկայացվող պահանջները.

2) մեծությունների չափման միավորի, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները.

3) չափանմուշը որպես ազգային չափանմուշ ճանաչելու, պահպանելու, կատարելագործելու և դրա ճանաչումը դադարեցնելու մասին կարգը.

4) չափածրարված արտադրանքին ներկայացվող չափագիտական պահանջները.

5) որպես չափիչ անոթ օգտագործվող շշերին ներկայացվող չափագիտական պահանջները.

6) ոչ ավտոմատ գործողության կշռող սարքերին ներկայացվող պահանջները.

7) օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները և դրանցում կիրառվող չափման միջոցների ցանկը.

8) օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցի ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից Չափագիտության ազգային մարմնին և տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը:»:

 

Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.

 

«Հոդված 10.1. Չափագիտության լիազոր մարմինը

 

1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է չափագիտության լիազոր մարմինը:

2. Չափագիտության լիազոր մարմինը՝

1) մշակում և համակարգում է պետական քաղաքականության իրականացումն օրենսդրական չափագիտության ոլորտում.

2) համակարգում է Չափագիտության ազգային մարմնի գործունեությունը.

3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում.

4) սահմանում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սահմանած ուղեցույցների հիման վրա, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը.

5) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը.

6) սահմանում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը.

7) սահմանում է չափման միջոցի ստուգաչափման, փորձաքննության կազմակերպման և իրականացման կարգը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա, չափման միջոցի ստուգաչափման համար ներկայացվող հայտի ձևը, չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքները հավաստող փաստաթղթի ձևը, որը կարող է լինել QR կոդի տեսքով (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունը, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը), ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը, դրոշմի արտատիպի մարման պատկերը, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը, չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու ընթացակարգը և ծանուցագրի ձևը.

8) սահմանում է չափագիտության կառավարման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը.

9) ճանաչում է ազգային չափանմուշը, հաստատում է դրա կատարելագործումը և դադարեցնում ճանաչումը.

10) ընդունում և գործողության մեջ է դնում Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ու Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի (ԿՉՄԲ/BIPM) ուղեցուցային փաստաթղթերի հայերեն տարբերակները:»:

 

Հոդված 14. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պահպանում է իր կազմում գտնվող ազգային չափանմուշի աշխատանքային կարգավիճակը, կատարելագործում է ազգային չափանմուշը, ինչպես նաև իրականացնում ազգային չափանմուշի՝ չափագիտական հետևելիության ապահովումը մինչև միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգ.»,

բ. 2-րդ կետը «ապահովում է» բառերից հետո լրացնել «իր կազմում գտնվող» բառերով,

գ. 4-րդ կետը «վկայագրում» բառից հետո լրացնել «, եթե չունի չափագիտական հետևելիությունը հավաստող փաստաթուղթ» բառերով,

դ. 7-րդ կետը «աշխատանքներ» բառից հետո լրացնել «չափագիտական» բառով,

ե. 8-րդ կետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «չափումներ և» բառերով, իսկ «մեթոդիկաների» բառից հետո՝ «(մեթոդների)» բառով,

զ. 10-րդ կետի «միջոցների» բառը փոխարինել «միջոցի և ստանդարտ նմուշի» բառերով,

է. 10.1-ին կետը «միջոցի» բառից հետո լրացնել «և ստանդարտ նմուշի» բառերով,

ը. 11-րդ կետը «վարում է» բառերից հետո լրացնել «տեսակը» բառով,

թ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժ. 13-րդ կետը «ստուգաչափում» բառից հետո լրացնել «և չափագիտական վկայագրում» բառերով,

ժա. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) չափագիտության ոլորտում կազմակերպում և իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափում իրականացնող մասնագետների ուսուցում, այնպես էլ չափագիտության ոլորտում համապատասխանության գնահատման մարմինների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր.»,

ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-19-րդ կետերով.

«16) իրականացնում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն.

17) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում չընդգրկված չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը՝ տեսակի հաստատման ժամանակ.

18) անհրաժեշտության դեպքում ստեղծում է չափագիտության խորհուրդ և սահմանում նրա գործունեության կարգը.

19) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 15. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12. Չափագիտության կառավարման խորհուրդը».

 

2) 1-ին մասը «Կառավարման» բառից առաջ լրացնել «Չափագիտության» բառով, նույն մասի «7 անդամներից՝ չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների և 3 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից» բառերը փոխարինել «Խորհրդի նախագահից, 10 անդամներից՝ չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 5 պետական կառավարման համակարգի մարմինների և 5 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից» բառերով.

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 6-րդ մասը «անգամ:» բառից հետո լրացնել «Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով:» նախադասություններով.

5) 8-րդ մասի 2-րդ կետը «ծրագրերը» բառից հետո լրացնել «և հեռանկարային գործունեության հնգամյա ռազմավարությունները» բառերով.

6) 8-րդ մասի 4-րդ կետի «լիազոր պետական կառավարման» բառերը փոխարինել «լիազորված պետական կառավարման համակարգի» բառերով.

7) 8-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) չափագիտության լիազոր մարմին ներկայացնում է առաջարկություններ միջազգային լավագույն փորձին ներդաշնակ՝ Հայաստանի Հանրապետությունում չափագիտության ոլորտում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարության վերաբերյալ:»:

 

Հոդված 16. Օրենքի 4-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 5

 

ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ»։

 

Հոդված 18. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Չափագիտական վերահսկողության նպատակները և խնդիրները».

 

2) 1-ին մասի «չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով» բառերը փոխարինել «սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով» բառերով.

3) 2-րդ մասի «13-րդ հոդվածով սահմանված օրենսդրական չափագիտական ոլորտների վրա» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված օրենսդրական չափագիտության տարածման ոլորտների, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջների վրա» բառերով.

4) 3-րդ մասի՝

ա. 2-րդ կետի «մեթոդիկաների» բառը փոխարինել «մեթոդիկայի (մեթոդի)» բառերով,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) չափագիտության ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը:»:

 

Հոդված 19. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21. Տեսչական մարմինը և տեսչական մարմնի ծառայողը».

 

2) 1-ին մասի՝

ա. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով,

բ. 4-րդ կետը «մեթոդիկաների» բառից հետո լրացնել «(մեթոդների)» բառով.

3) 2-րդ մասից հանել «վերահսկողության շրջանակներում լիազորված» բառերը, իսկ նույն մասի «աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի և (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում» բառերը փոխարինել «ստուգաչափված չափման միջոց (չափագիտական հետևելիությունն ապահովող), համապատասխան չափման միջոցի օգտագործման անհնարինության դեպքում տեսչական մարմինը կարող է դիմել Չափագիտության ազգային մարմին՝ վերջինիս չափման միջոցը ժամանակավորապես օգտագործելու համար՝ համապատասխան փորձագետի տրամադրմամբ փորձաքննություն անցկացնելու խնդրանքով» բառերով.

4) 3-րդ մասից հանել «Վերահսկողություն իրականացնող» բառերը, իսկ նույն մասի «կարգադրագրի ձևը» բառերը փոխարինել «կարգադրագրի, չափման միջոցի շահագործումն արգելող կապարակնիքի և կապարակնքման ակտի ձևերը» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Տեսչական մարմնի ծառայողը՝

1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի իրացումը.

2) ստուգման ընթացքում արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ ըստ անհրաժեշտության կապարակնքում է չափման միջոցը՝ կազմելով կապարակնքման ակտ և արգելելով վերջինիս շահագործումը.

3) ստուգում է տեսակը հաստատված, ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին, իսկ ստուգման ընթացքում, համապատասխան սարքերի բացակայությամբ պայմանավորված, գրավոր հրավիրում է նաև Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.

4) չափման միջոցների նկատմամբ վերահսկողության շրջանակներում իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերի արժանահավատությունը և փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին ստուգելու նպատակով կարող է տեսանկարահանել կամ լուսանկարել.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 20. Օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 21. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) չափման միջոցի շահագործման արգելմանը, եթե այն չի անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ տեսակը հաստատված չէ կամ չի համապատասխանում հաստատված տեսակին կամ չի համապատասխանում չափագիտական կանոններին և նորմերին.».

2) 2-րդ մասի «տնտեսավարող սուբյեկտի» բառերը փոխարինել «իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը պարտավոր են կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, տեղեկացնել տեսչական մարմնին:».

4) 4-րդ մասի «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.

5) 4.1-ին մասի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով, իսկ «օրենքով» բառը՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.

6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա կամ տեսչական մարմին կարգադրագրի կատարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է չափման միջոցի իրացումը կամ շահագործումն արգելելու մասին կարգադրագիրը և գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, ծանուցում իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը:»:

 

Հոդված 22. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 23. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 27. Չափագիտական աշխատանքների և մատուցված ծառայությունների համար վճարումը

 

1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում չափման միջոցի ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման՝ տվյալ աշխատանքներն իրականացնող մարմնի սահմանած գներին համապատասխան, բացառությամբ հանրային ծառայությունները կարգավորող ոլորտների, որոնցում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման գները սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:

2. Պատվիրատու հանդես եկող իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը փոխհատուցում են չափագիտական աշխատանքներ կատարողին չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների և միջոցների՝ մինչև աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը:»:

 

Հոդված 24.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) տասներկու ամսվա ընթացքում, Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 12-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը.

2) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամկետին հաջորդող հինգ ամսվա ընթացքում, չափագիտության լիազոր մարմինը հաստատում է սույն օրենքի 13-րդ հոդվածով լրացվող Օրենքի 10.1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 1

Երևան

ՀՕ-374-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան