Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-167-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2016-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.23/87(1176) Հոդ.1132
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված դեպքերում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը օրենքով սահմանված այլ պայմանները բավարարելու դեպքում համարվում են (շարունակում են համարվել) շրջանառության հարկ վճարող, եթե այդ ենթակետերում նշված այլ անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի գործունեություն չեն իրականացրել:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության 4-րդ կետը «3-րդ մասի 4-րդ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Շրջանառության հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունները՝ շահութահարկը (այդ թվում` կանխավճարները), անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը (այդ թվում` կանխավճարները) և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների:

Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, որոնց գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված հիմքերով անձանց փոխկապակցվածությունը բացահայտելու դեպքերի վրա՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է առաջացել այդ փոխկապակցվածությունը: Մինչև 2016 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում անձին շրջանառության հարկ վճարող համարվելու առումով բավարար է միայն սույն օրենքի 1-ին հոդվածում նշված այլ անձանց կողմից փաստացի գործունեություն իրականացված չլինելու հանգամանքը: Եթե կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «ա»-«գ» ենթակետերի համաձայն, չեն համարվել շրջանառության հարկ վճարող կամ դադարել են համարվել շրջանառության հարկ վճարող, ապա սույն օրենքի ընդունումից հետո նրանց մասով հարկային պարտավորությունների վերահաշվարկ չի կատարվում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-167-Ն