Գլխավոր տեղեկություն
Համար
N 1702-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2025 թվականի N 1702-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) ներմուծման, տեղափոխման և արտահանման, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշման հավելվածի 21.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«21.1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 317 որոշմամբ հաստատված անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում՝ անկախ երրորդ երկրների կազմակերպությունների անասնաբուժական հսկողության վերցված ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրում ընդգրկված չլինելու կամ սահմանափակված կարգավիճակի՝

1) Հայաստանի Հանրապետության տարածք՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը թույլատրվում է ներմուծել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ՝ 0206, 0207, 0209, 0210, 0301, 0302, 0303, 0304, 0305, 0306, 0307, 0308 (բացառությամբ քաղցրահամ ջրերում բուծվող իշխանազգի, թառափազգի և կարպազգի ձկնատեսակների), 1601 00, 1602, 1604 (բացառությամբ քաղցրահամ ջրերում բուծվող թառափազգի ձկնատեսակից ստացված խավիարի), 1605 ծածկագրերի Եվրոպական միության անդամ պետություններում, Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, Իսլանդիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտադրված ապրանքները, 0202 30 500 ծածկագրի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտադրված ապրանքները, 0201 30 000, 0202 30 900 ծածկագրերի՝ Վրաստանում արտադրված ապրանքները։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2025 թվական: