Գլխավոր տեղեկություն
Համար
N 1698-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2025 թվականի N 1698-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը հաստատելու մասին» N 1004-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-275-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետի» բառերով.

2) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) սույն որոշման N 1 հավելվածի N 4 ձևով սահմանված տեղեկանքը տրվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հաշմանդամություն ունեցող անձին տրված ՎԱԾ-ի վավերականության ժամկետը լրանալուց հետո (անժամկետ հաշմանդամության դեպքում)։ ՎԱԾ-ով կամ բուժատեխնիկական հանձնաժողովի կամ Միասնական սոցիալական ծառայության եզրակացությամբ չերաշխավորված նոր աջակցող միջոց ստանալու համար անձին տրվում է ծառայությունների անհատական ծրագիր՝ ֆունկցիոնալության գնահատման արդյունքում.».

3) որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4) որոշման 2-րդ կետը 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով՝

«8) կոխլեար իմպլանտ կրող հաշմանդամություն ունեցող անձանց խոսակցական պրոցեսորը տրամադրվում է սույն որոշմամբ հաստատված կարգով՝ հետևյալ ժամանակացույցով՝

ա. 2026 թվականի հունվարի 1-ից խոսակցական պրոցեսոր կստանան այն անձինք, ում խոսակցական պրոցեսոր ստանալու ժամկետը լրացել է մինչև 2018 թվականը ներառյալ, ինչպես նաև այն անձանց, ովքեր կրում են Նուկլեուս 5 (Nucleus 5) մոդելի խոսակցական պրոցեսորը,

բ. 2027 թվականի հունվարի 1-ից խոսակցական պրոցեսոր կստանան այն անձինք, ում խոսակցական պրոցեսոր ստանալու ժամկետը լրացել է 2019 թվականից մինչև 2023 թվականը ներառյալ,

գ. 2028 թվականի հունվարի 1-ից խոսակցական պրոցեսոր կստանան այն անձինք, ում խոսակցական պրոցեսոր ստանալու ժամկետը լրացել է կամ կլրանա 2024 թվականից մինչև 2026 թվականը ներառյալ,

դ. 2029 թվականի հունվարի 1-ից խոսակցական պրոցեսոր կստանան այն անձինք, ում խոսակցական պրոցեսոր ստանալու ժամկետը լրանում է 2027 թվականից մինչև 2029 թվականը ներառյալ.

9) 2030 թվականից սկսած խոսակցական պրոցեսորը կտրամադրվի սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներով:».

5) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ծննդյան վկայական» բառերից հետո լրացնել «կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք» բառերով.

6) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. անձնագրի դեպքում ներկայացվում է նաև բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք.».

7) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. վերականգնողական անհատական ծրագիրը (այսուհետ՝ ՎԱԾ) կամ ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ) կամ տեղեկանք աջակցող միջոցների ցուցման վերաբերյալ՝ համաձայն սույն հավելվածի N 4 ձևի: ՎԱԾ կամ աջակցող միջոցների երաշխավորման վերաբերյալ տեղեկանք չի պահանջվում, եթե «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) առկա է բուժատեխնիկական հանձնաժողովի կամ ՄՍԾ եզրակացությունը տվյալ աջակցող միջոցի վերաբերյալ.».

8) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8) կոխլեար իմպլանտի պրոցեսորի և դրա մասերի հավաստագրի տրամադրման համար` բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանք կոխլեար իմպլանտ կրելու վերաբերյալ՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված: Սույն ենթակետում նշված տեղեկանքը ներկայացվում է առաջին անգամ հավաստագիր ստանալու դեպքում, որտեղ նշվում են կոխլեար իմպլանտի տեղադրման օրը, ամիսը, տարեթիվը.».

9) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9) երեխաների օրթեզի և օրթեզի կոշիկի տրամադրման համար` մանկական վերականգնողական և հիվանդանոցային պայմաններում մանկական վնասվածքաբանական և օրթոպեդիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը: Վերջինս տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին: Սույն ենթակետում նշված բժշկական կազմակերպությունների ցանկը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում: Այն փոփոխվում է՝ կնքված պայմանագրերը խզելու կամ նոր բժշկական կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում.

10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը հաշմանդամություն չունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում (բացառությամբ՝ սույն հավելվածի 35-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձինք): Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության փոխարեն հիմք կարող են հանդիսանալ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում և Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա տվյալները.».

10) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 14-րդ ենթակետը «կրծքագեղձի» բառից առաջ լրացնել «վերին և ստորին վերջույթների պրոթեզներ,» բառերով.

11) որոշման N 1 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով՝

«7.1. Սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկանքն ստանալու համար ներկայացրած դիմումի մեջ շահառուն միաժամանակ նշում է նաև ՎԱԾ-ում գրված այն աջակցող միջոցի անվանումը, որը ցանկանում է ստանալ։ ՄՍԾ-ն կազմակերպում է հավաստագրի տրամադրումը առանց լրացուցիչ դիմում վերցնելու։».

12) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետի «ը» պարբերությունը «պայմանավորված վիճակ» բառերից հետո լրացնել «(հասակի աճ, գիրանալ, նիհարել, Կոբի անկյան փոփոխություն, ծայրատի հիպոտրոֆիա և այլն)» բառերով, իսկ «, որը հանգեցրել է վերջույթի ծայրատի փոփոխության» բառերը հանել.

13) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց համապատասխան պրոթեզ և սույն կարգի N 2 հավելվածով սահմանված անհրաժեշտ այլ աջակցող միջոցներ տրամադրելու դեպքում.».

14) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին ենթակետով՝

«9.1) հաշմանդամություն ունեցող անձանց բուժամարզական պրոթեզի հավաստագիր տրամադրելու դեպքում.».

15) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը «օրվա ընթացքում:» բառերից հետո լրացնել «ՄՍԾ եզրակացությունը կարող է տրամադրվել նաև ՄՍԾ կողմից տեսակապ ապահովելու միջոցով:» բառերով.

16) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը «պրոցեսորի» բառից հետո լրացնել «և դրա» բառերով.

17) որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը «անձը հաստատող փաստաթղթերը:» բառերից հետո լրացնել «Մեկանգամյա օգտագործման տակդիրի դեպքում ներկայացվում է նաև ԾԱԾ-ը:» բառերով.

18) որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության մեջ «տեղեկանքի համարը» բառերից հետո հանել «իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտի համարը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,» բառերը.

19) որոշման N 1 հավելվածի 29-րդ կետը «պրոթեզի աղեկապը» բառերից հետո լրացնել «, ազդրի կամ սրունքի պրոթեզի պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպան, մեկանգամյա օգտագործման տակդիրը» բառերով.

20) որոշման N 1 հավելվածը 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին կետով՝

«29.1. Ազդրի կամ սրունքի պրոթեզ կրող շահառուն իր ցանկությամբ սրունքի սիլիկոնե լայների փոխարեն կարող է ստանալ պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպա:».

21) որոշման N 1 հավելվածի 33-րդ կետը «(այսուհետ՝ ֆունկցիոնալ պրոթեզ)։» բառերից հետո լրացնել «Սույն կարգի 35-րդ կետում նշված անձանց, իրենց ցանկության դեպքում, ֆունկցիոնալ պրոթեզի կամ միոպրոթեզի հավաստագրի հետ տրամադրվում է նաև կոսմետիկ պրոթեզի հավաստագիր:» բառերով.

22) որոշման N 1 հավելվածի 34-րդ կետը «բուժամարզական պրոթեզի հավաստագիր» բառերից հետո լրացնել «` ՄՍԾ եզրակացության հիման վրա» բառերով.

23) որոշման N 1 հավելվածը 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին կետով՝

«35.1. Սույն կարգի 35-րդ կետում նշված անձինք իրենց ցանկությամբ ֆունկցիոնալ պրոթեզի փոխարեն կարող են ստանալ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված այլ տեսակի պրոթեզներ:».

24) որոշման N 1 հավելվածի 36-րդ կետում « 3.2.5-3.2.8-րդ» բառերը փոխարինել «II բաժնի 7-րդ և 8-րդ» բառերով.

25) որոշման N 1 հավելվածի 38-րդ կետում «Յուրաքանչյուր տարի» բառերը փոխարինել «Տարեկան» բառով.

26) որոշման N 1 հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«39. Պրոթեզավորված անձանց տրամադրվում են պրոթեզի կոշիկներ՝ բացառությամբ ոտնաթաթի մակարդակում պրոթեզավորված անձանց, իսկ օրթեզավորված անձանց՝ օրթեզի կոշիկներ։ Եթե պրոթեզավորված կամ օրթեզավորված անձի մոտ առկա է պետական հավաստագրի հիման վրա օրթոպեդիկ կոշիկի տրամադրման ցուցումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցով սահմանված ցուցում, ապա ՎԱԾ-ով կամ ԾԱԾ-ով կարող է ցուցվել օրթոպեդիկ կոշիկ: Այս դեպքում տրամադրվում է ՎԱԾ-ով կամ ԾԱԾ-ով երաշխավորված կոշիկը։».

27) որոշման N 1 հավելվածը 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-ին կետով՝

«40.1. Անվասայլակ երաշխավորված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրենց ցանկությամբ կարող է տրամադրվել 2 անվասայլակի հավաստագիր՝ դրսում և ներսում օգտագործման համար:».

28) որոշման N 1 հավելվածի 47-րդ կետի 3-րդ ենթակետում «աշխատանքային ռեսուրսներ (» բառերը փոխարինել «աշխատանքային ռեսուրսներ՝» բառերով, «պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ (այսուհետ` տեղեկատվական համակարգ)» բառերը փոխարինել «տեղեկատվական համակարգ» բառերով.

29) որոշման N 1 հավելվածի 63-րդ կետում «, հաշիվ-ապրանքագիրը:» բառերը փոխարինել «և դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը: Օրենքով չարգելված այլ աղբյուրներով կազմակերպություններին վճարելու դեպքում հաշվարկային փաստաթուղթը ենթակա է դուրսգրման անմիջապես ֆինանսավորող կողմին, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը ներկայացվում են լիազոր մարմին: Լիազոր մարմինն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսավորող կողմին է ներկայացնում դրական եզրակացությունը և արձանագրությունը: Եզրակացությունն ու արձանագրությունն ստանալուց հետո ֆինանսավորող կողմը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան վճարումները հաշվարկային փաստաթղթերը դուրս գրած կազմակերպություններին:» բառերով.

30) որոշման N 1 հավելվածի N 4 ձևում «Շահառուի հանրային ծառայությունների համարանիշը» բառերից հետո հանել «(սոցիալական քարտի N -ը)» բառերը.

31) որոշման N 2 հավելվածի «Մեկ պետական հավաստագրի գնային արժեքը (դրամ)» վերտառությամբ սյունակը «Մեկ պետական հավաստագրի» բառերից հետո լրացնել «առավելագույն» բառով.

32) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 2.8-րդ կետում «էկզոսկելիտար» բառը փոխարինել «էնդոսկելիտար մոդուլյար» բառերով, «535000» թիվը փոխարինել «610000» թվով.

33) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 3.2.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.1.1-ին կետով՝

 

«

3.2.1.1

Ազդրի միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզ

(միկրոպրոցեսորային կամ ոչ միկրոպրոցեսորային թաթով)

   

հատ

21000000

».

 

34) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 3.2.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.5-րդ և 3.2.6-րդ կետերով՝

 

«

3.2.5

Ոտնաթաթի ֆունկցիոնալ

պրոթեզ՝ ըստ Շոպարի

   

հատ

704000

3.2.6

Ոտնաթաթի ֆունկցիոնալ

պրոթեզ՝ ըստ Լիս Ֆրանկի

հատ

257000

».

 

35) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.5-րդ կետում «Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, լամինացիայով (AF)» բառերը փոխարինել «Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, սիլիկոնից (AFO)» բառերով, «116000» թիվը փոխարինել «340000» թվով.

36) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 6.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.5.1-ին կետով՝

 

«

6.5.1

Սրունք-թաթային դինամիկ օրթեզ

առանց հոդի, պլաստիկից (DAFO)

մեծահասակներին՝

մեկ տարի երեխաներին՝

վեց ամիս

 

հատ

75000

».

 

37) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.7-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ առանց հոդի պլաստիկից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ առանց հոդի պլաստիկից» բառերով.

38) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

39) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.12-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, կաշվից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ հոդով, կաշվից» բառերով.

40) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.13-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, պլաստիկից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ հոդով, պլաստիկից» բառերով.

41) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 9.3-րդ կետում «30000» թիվը փոխարինել «40000» թվով.

42) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 10.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.3-րդ կետով՝

 

«

10.3.

Անկյունային հենակ/

դաստակի հենակ

6 տարեկան և

ավելի բարձր

տարիքի անձանց՝

2 (երկու) տարի

 

հատ

17000

».

 

43) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 11.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.5-րդ և 11.6-րդ կետերով՝

 

«

11.5.

Բարձրությունը կարգավորող

եռակետ ձեռնափայտ չսահող

գլխիկներով

6 տարեկան և

ավելի բարձր

տարիքի անձանց՝

2 (երկու) տարի

 

հատ

9900

11.6.

Բարձրությունը կարգավորող

քառակետ ձեռնափայտ

6 տարեկան և

ավելի բարձր

տարիքի անձանց՝

2 (երկու) տարի

հատ

9900

».

 

44) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 12.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.3-12.8-րդ կետերով՝

 

«

12.3.

Երկու մակարդակ ունեցող ծալովի քայլակ

մեծահասակներին`

երեք տարի

 

հատ

24000

14-18 տարեկան երեխաներին`

երկու տարի

12.4.

Անիվներով քայլակ (ռոլլատորներ)՝ եռանիվ

մեծահասակներին`

երեք տարի

հատ

34500

14-18 տարեկան երեխաներին`

երկու տարի

12.5.

Անիվներով քայլակ (ռոլլատորներ)՝ քառանիվ

մեծահասակներին`

երեք տարի

 

հատ

18000

14-18 տարեկան երեխաներին`

երկու տարի

12.6.

Անիվներով քայլակ մանկական (ռոլլատորներ)

2-14 տարեկան երեխաներին՝

երկու տարի

հատ

30000

12.7.

Անիվներով քայլակ մանկական (ռոլլատորներ) հետհենակային

2-14 տարեկան երեխաներին՝

երկու տարի

հատ

97000

12.8.

Անիվներով քայլակ

(ռոլլատորներ) հետհենակային

մեծահասակներին՝

երեք տարի

հատ

44000

».

 

45) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 17.2-րդ կետում «16» թիվը փոխարինել «14» թվով.

46) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 17.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.4-17.6-րդ կետերով՝

 

«

17.4.

Մանուալ անվասայլակ

կեցվածքային

աջակցությամբ

7 տարեկան և

ավելի բարձր

տարիքի անձանց

 

հատ

222000

17.5.

Ակտիվ անվասայլակ՝

ստանդարտ

14 տարեկան և

ավելի բարձր

տարիքի

անձանց` երեք տարի

հատ

180000

17.6.

Ակտիվ անվասայլակ՝ ոչ

ստանդարտ

հատ

270000

».

 

47) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 19-րդ կետում «ՊՐՈՑԵՍՈՐԻ» բառը փոխարինել «ՊՐՈՑԵՍՈՐ ԵՎ ԴՐԱ» բառերով.

48) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 19.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.7-րդ կետով՝

 

«

19.7.

Կոխլեար իմպլանտի

խոսակցական պրոցեսոր

7 տարի

 

հատ

2000000

».

 

49) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին և 20.2-րդ կետերով՝

 

«

20.1.

Լոգանքի աթոռ՝ գերգիրություն

ունեցող անձանց համար

2 տարի

 

հատ

71000

20.2.

Լոգանքի բազմոց

3-14 տարեկան երեխաներին՝

3 տարի

հատ

140000

».

 

50) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-22.3-րդ կետերով՝

 

«

22.1.

Մանկական սանիտարական

հենարան

6-18 տարեկան

երեխաներին՝

3 տարի

 

հատ

12000

22.2.

Աթոռ-սայլակ սանիտարական

հարմարանքով փոքր անիվներով

6 տարեկան և

ավելի բարձր

տարիքի անձանց՝

3 տարի

հատ

75000

22.3.

Աթոռ-սայլակ սանիտարական

հարմարանքով մեծ անիվներով

6 տարեկան և

ավելի բարձր

տարիքի անձանց՝

3 տարի

հատ

120000

».

 

51) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերով՝

 

«

27.

ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԵՐ

27.1.

Ձայնի անհատական

ուժեղացուցիչ

1 տարի

Հաշմանդամություն

ունեցող անձինք

հատ

42000

27.2.

Զգայական էկրանով պլանշետներ,

սմարթֆոններ

3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց՝ 7 տարի

Հաշմանդամություն ունեցող անձինք

հատ

150000

27.3.

Համակարգչի կառավարման համար նախատեսված աչքերով կառավարվող սարք և ծրագրային ապահովում

հատ

932000

27.4.

Աչքի շարժումներով համակարգիչ կառավարելու սարքի դիրքավորման ձող՝ սայլակին կամ ցանկացած այլ մակերևույթին

ամրացնելու համար

հատ

195000

27.5.

Հայացքի հետագծով համակարգիչը կառավարելու սարքը և պլանշետը պահող դիրքավորման ձողին ամրացնող

պարագա/աքսեսուար

հատ

162000

27.6.

Հատակին տեղադրվող պարագա/ աքսեսուար հայացքի հետագծով համակարգիչը կառավարելու սարքը և պլանշետը դիրքավորելու համար

հատ

580000

27.7.

Ծրագիր՝ աչքերով կառավարվող սարքի օգտագործման հմտությունները զարգացնելու և կիրառելու համար

հատ

194000

27.8.

Հասանելի AAC ծրագրային ապահովում:

Ներառում է հավելված,

որն ապահովում է լրացուցիչ ուսուցողական

հնարավորություններ

հատ

270000

27.9.

Հասանելի AAC

ծրագրային ապահովում

հատ

93000

28.

ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

28.1.

Տեղորոշման սարքեր՝ ներդիրներ

3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց՝

2 տարի

 

հատ

58000

28.2.

Տեղորոշման սարքեր՝ գրպանի կամ այլ օգտագործման

3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց՝

2 տարի

 

հատ

140000

29.

ՄԻԶԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿՂԱՆՔԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

29.1.

Միզահեռացման միջոց (քոնվի արտաքին միզաընդունիչ, մաչո միզատոպրակ՝ քոնվիի

հետ տրվող)

ամսական 1 տուփ

Հաշմանդամություն ունեցող անձինք

տուփ

14000

29.2.

Ընդմիջվող միզային

կատետոր

ամսական 120

հատ կատետր

հատ

700

29.3.

Ստոմայի պարկ

ամսական 8 հատ

հատ

1200

».

 

52) որոշման N 2 հավելվածի աղյուսակի II՝ «ԱՌԱՆՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝

 

«

6.1

Ազդրի կամ սրունքի պրոթեզի

պոմպով կառավարվող օդային

բարձիկով գուլպա

1 տարի

(տրամադրվում է

ֆունկցիոնալ

պրոթեզ

տրամադրելուց 6

ամիս հետո)

   

220000

».

 

53) որոշման N 2 հավելվածի աղյուսակի II՝ «ԱՌԱՆՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով՝

 

«

9

Մեկանգամյա օգտագործման

տակդիր

Ամսական՝

յուրաքանչյուր

անձին 120

տակդիր

Ֆունկցիոնալության խորը

աստիճանի, երեխաների

դեպքում՝ նաև ծանր

աստիճանի սահմանափակում

ունեցող անձինք

հատ

300

».

 

54) որոշման N 3 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը «գումարի չափը» բառերից հետո լրացնել «: Աղյուսակ 1-ի 12-րդ կետում նշված վերանորոգման փոխարեն շահառուին կարող է տրամադրվել ազդրի կամ սրունքի պրոթեզի պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպա» բառերով.

55) որոշման N 3 հավելվածի 1-ին աղյուսակի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 15-րդ, 16-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 42-րդ, 43-րդ կետերում «ծայրատ» բառը փոխարինել «ծայրատի ընդունիչ» բառերով.

56) որոշման N 3 հավելվածի 1-ին աղյուսակի 13-րդ և 14-րդ կետերը «ծայրատի» բառից հետո լրացնել «ընդունիչի» բառով.

57) որոշման N 3 հավելվածի 1-ին աղյուսակի 28-րդ կետում «12» թիվը փոխարինել «6» թվով.

58) որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի «Վերանորոգման իրականացման առավելագույն ժամկետը (օրացուցային)» վերտառությամբ սյունակում «օրացուցային» բառը փոխարինել «աշխատանքային օր» բառերով.

59) որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի 3-րդ կետում «12» թիվը փոխարինել «6» թվով.

60) որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի 7-րդ կետում «Ընդունիչի փոխարինում» բառերը փոխարինել «Վերին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզի ընդունիչի փոխարինում» բառերով.

61) որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի 51-րդ, 52-րդ, 54-րդ և 55-րդ կետերը «ծայրատի» բառից հետո լրացնել «ընդունիչի» բառով.

62) որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի 53-րդ կետում «Սիլիկոնե լայներով սրունքի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի փոխարինում» բառերը փոխարինել «Սիլիկոնե լայներով ազդրի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի ընդունիչի փոխարինում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման՝

1) 1-ին կետի 35-39-րդ և 48-րդ, 51-րդ, 60-րդ, 62-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից.

2) 1-ին կետի 29-րդ, 44-47-րդ, 49-րդ, 52-54-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան