ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքում (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում՝
1) «այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման» բառերով.
2) հանել «պետական բյուջե վճարվող պարտադիր վճարների օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության,» բառերը:
Հոդված 2. Օրենքի հավելված 1-ում՝
1) վերնագրից և 1.1-ին կետից հանել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի» բառերը.
2) 1.2-րդ կետի «ա» ենթակետից հանել «տնտեսվարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին տնտեսվարող սուբյեկտի պետական բյուջե հաշվեգրվող այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման,» բառերը.
3) 1.2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) գերավճարների գումարը որոշելու անհրաժեշտությունը.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. դեկտեմբերի 15 Երևան ՀՕ-168-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|