ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 8-րդ մասի «հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ)» բառերը փոխարինել «ամսական 5 հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկում և վճարում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «եկամտային հարկի պարտավորության» բառերով:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետը «գործակալի վրա» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի նախավերջին պարբերությունում նշված դեպքերում» բառերով, իսկ 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասի «1-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «մայիսի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 20-ից» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|