Գլխավոր տեղեկություն
Համար
N 47
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.10.1996-12.11.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.01.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 1995 թվականի N 47

 

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել «Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացի կանոնակարգը» (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մինչև 1995 թ. փետրվարի 15-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով հիմնադրվող բաց բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրությունը:

(2-րդ կետը փոփ. 02.08.96 N 238)

3. ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` մինչև 1995 թ. փետրվարի 15-ը հաստատել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով ստեղծված բաժնետոմսերի բաժանորդագրությունն իրականացնող հանձնաժողովների կանոնադրությունը:

4. ՀՀ ֆինանսների նախարարությանը`

ա) մինչև 1995 թ. փետրվարի 15-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով հիմնադրվող բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագիրը.

բ) մինչև 1995 թ. փետրվարի 15-ը, Հայխնայբանկի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության հետ համատեղ հաստատել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով բաժնետոմսերի բաժանորդագրման նպատակով բացվող ժամանակավոր հաշիվների վարման, վճարումների իրականացման, վերադարձման և հաշվառման կարգը.

գ) մինչև 1995 թ. մայիսի 15-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բաց բաժնետիրական ընկերությունների կողմից բաժնետերերի գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգը:

(4-րդ կետը փոփ. 02.08.96 N 238)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 Թ.
ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 47 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ

 

 I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով կարգավորվում է պետական ձեռնարկությունների և մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի (այսուհետև` պետական ձեռնարկություն) բաժնետոմսերի վաճառքի ձևով բաժանորդագրության (այսուհետև` բաժանորդագրություն) իրականացման պայմանները, թողարկվող բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի որոշման կանոնները, ընկերության հիմնադրման, գրանցման կարգը:

2. Սույն կանոնակարգի գործողությունը չի տարածվում բաց բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի վաճառքի վրա:

3. Յուրաքանչյուր պետական ձեռնարկության բաց բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) ձևով սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում են` բաժանորդագրության ժամկետները, այդ թվում աշխատավորական կոլեկտիվին վերապահված բաժնեմասի, թողարկվող բաժնետոմսերի նախնական քանակը, յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը, բաժանորդագրությամբ չտեղաբաշխված բաժնետոմսերի տնօրինման պայմանները, բաժանորդագրությունը չկայացած համարելու պայմանները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:

 

II. Ընկերության հիմնադիրը և պետական գրանցումը

 

4. Ընկերության հիմնադիր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը (այսուհետև` պետական հանձնաժողով):

Սեփականաշնորհվող պետական ձեռնարկության կառավարման ֆունկցիաները, մինչև բաժանորդագրության արդյունքներով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունների ձևով պետական գրանցումը, իրականացնում է պետական կառավարման համապատասխան վերադաս մարմինը և (կամ) ձեռնարկության կառավարման մարմինները:

(4-րդ կետը փոփ. 02.08.96 N 238)

5. Պետական ձեռնարկությունն ընկերության ձևով սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ընդունելուց հետո, որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, հիմնադիրը նախապատրաստում է ընկերության հիմնադիր և այլ փաստաթղթեր, գրանցում է բաժնետոմսերի թողարկման ազդագիրը և հիմնադրի իր իրավունքները փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը (այսուհետև` վարչություն):

(5-րդ կետը փոփ. 02.08.96 N 238)

6. Ընկերության պետական գրանցումը կատարում է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրը հետևյալ փաստաթղթերի ներկայացմամբ`

վարչության կողմից հաստատված և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վավերացված բաժանորդագրության արդյունքների ամփոփման համապատասխան փաստաթղթերի.

ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովի արձանագրության.

հիմնադիր ժողովի կողմից ընդունված ընկերության կանոնադրության.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի:

7. Վարչությունը`

պարբերաբար կազմակերպում է բաժնետոմսերի բաժանորդագրման մասին տեղեկատվության հրապարակումը, այդ թվում տեղյակ պահելով համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին բաժնետոմսերի բաժանորդագրության ընթացքի մասին.

կազմակերպում է բաժնետոմսերի բաժանորդագրումը, այդ թվում սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին, ստեղծելով բաժնետոմսերի բաժանորդագրություն իրականացնող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով).

վարում է բաժանորդագրության գրանցամատյանը.

հաստատում է բաժանորդագրության արդյունքները.

հրավիրում է ընկերության բաժնետերերի առաջին ժողովը.

բացում է ընկերության ժամանակավոր հաշիվը Հայխնայբանկում:

 

III. Բաժնետոմսերի բաժանորդագրությանը մասնակցելու պայմանները

 

8. Բաժնետոմսերի բաժանորդագրությանը կարող են մասնակցել`

ՀՀ քաղաքացիները և քաղաքացիների խմբերը, սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները (այսուհետև` կոլեկտիվի անդամներ) կոլեկտիվի ընդհանուր ժողովի որոշմամբ իրենց հասանելիք բաժնետոմսերի քանակով, ոչ պետական ձեռնարկությունները.

ինվեստիցիոն հիմնադրամները, օտարերկրյա անձինք (այսուհետև` մասնակիցներ):

9. Սույն կանոնակարգի համաձայն մեկ մասնակցի կողմից բաժանորդագրվող բաժնետոմսերի քանակը չի սահմանափակվում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

IV. Ընկերության հիմնադիր փաստաթղթերը և բաժնետոմսերի թողարկման ազդագիրը

 

10. Ընկերության հիմնադիր փաստաթուղթը ընկերության կանոնադրությունն է, որը մշակվում է պետական հանձնաժողովի կողմից:

11. Ընկերության կանոնադրության մեջ նշվում են`

օրենսդրական այն ակտերը, որոնց հիման վրա ստեղծվում է ընկերությունը.

ընկերության գործունեության առարկան և նպատակը.

ընկերության գտնվելու վայրը.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրման կարգն ու պայմանները.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերը և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգն ու պայմանները.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում բաժնետերերի քվեարկման համար ձայների որոշման կարգն ու պայմանները, ելնելով մեկ բաժնետոմսը` մեկ ձայն սկզբունքից.

բաժնետոմսերի տեսակները և մեկ բաժնետոմսի անվանական արժեքը:

12. Բաժնետոմսերի թողարկման ազդագիրը պետական հանձնաժողովի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությունում գրանցելուց հետո, սահմանված կարգով հրապարակվում է մամուլում: Բաժնետոմսերի թողարկման ազդագրով սահմանվում են`

բաժանորդագրության ժամկետները նշելով սկիզբը և ավարտը, այդ թվում կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի բաժանորդագրության սկիզբը և ավարտը.

բաժանորդագրությամբ վաճառքի ենթակա բաժնետոմսերի նախնական քանակը և մեկ բաժնետոմսի անվանական արժեքը.

բաժնետոմսերի դիմաց վճարման պայմանները.

բաժանորդագրման իրականացման վայրը.

բաժնետերերի իրավունքները և պարտականությունները.

բաժանորդագրությունը չկայացած համարելու պայմանները.

այլ տվյալներ:

 

V. Բաժնետոմսերի բաժանորդագրության իրականացումը

 

13. Բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո: Բաժանորդագրությունն իրականացվում է պետական ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ժամկետներում:

(13-րդ կետը խմբ. 02.08.96 N 238)

14. Բաժնետոմսերի բաժանորդագրությունն իրականացվում է բաժանորդագրման հայտերի (այսուհետև` հայտեր) ընդունման միջոցով: Մասնակիցների կողմից հայտերը լրացվում են սույն կանոնակարգին կից ձևերով (հավելված 1, 2, 3) և ներկայացվում են վարչությանը հայտում նշված գումարի մուծման մասին անդորրագրի հետ միասին: Մեկ մասնակիցը տվյալ բաժանորդագրությանը մասնակցելու համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Հայտի ներկայացման ժամկետ է համարվում վարչության կողմից հայտի ստացման օրը:

Վարչությունում հայտերը գրանցվում են բաժնետոմսերի բաժանորդագրության ընդհանուր գրանցամատյանում (այսուհետև` գրանցամատյան), ըստ հայտերի ներկայացման ժամկետների հաջորդականության: Գրանցամատյանի բոլոր էջերը պետք է լինեն համարակալված, կնքված վարչության կնիքով: Գրանցամատյանի վարումը պետք է իրականացվի դրամարկղային գրքերի վարման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Ընդհանուր գրանցամատյանում ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`

ա) հայտի ներկայացման ժամկետը.

բ) մասնակցի անվանումը և հասցեն, ինչպես դա նշված է հայտում.

գ) բաժնետոմսերի քանակը, հատերով.

դ) հայտում նշված բաժնետոմսերի քանակը, հատերով.

ե) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը, դրամներով.

զ) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը առանց սեփականաշնորհման սերտիֆիկատների գումարի.

է) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը սեփականաշնորհման սերտիֆիկատներով.

ը) հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը:

16. Աշխատավորական կոլեկտիվի անդամների բաժանորդագրության համար վարվում է առանձին գրանցամատյան, որտեղ ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`

ա) հայտի ներկայացման ժամկետը.

բ) մասնակցի անվանումը և հասցեն, ինչպես դա նշված է հայտում.

գ) կոլեկտիվի ժողովի որոշմամբ հայտատուին հասանելիք բաժնետոմսերի քանակը, հատերով.

դ) հայցվող բաժնետոմսերի քանակը, հատերով.

ե) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը, դրամներով.

զ) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը առանց սեփականաշնորհման սերտիֆիկատների գումարի.

է) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը սեփականաշնորհման սերտիֆիկատներով.

ը) հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը:

17. Ներկայացված հայտը մերժվում է, եթե հայտ ներկայացնող անձը`

խախտել է սույն կանոնակարգով սահմանված հայտերի ներկայացման ժամկետները և կարգը.

չի կարող հանդիսանալ սեփականաշնորհման սուբյեկտ.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Մերժված հայտերը գրանցվում են մեկ ընդհանուր առանձին գրանցամատյանում, որտեղ ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`

ա) ձեռնարկության անվանումը.

բ) հայտի համարը

գ) հայտի ներկայացման ժամկետը.

դ) հայտատուի անվանումը և հասցեն, ինչպես դա նշված է հայտում.

ե) բաժնետոմսերի քանակը, հատերով.

զ) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը, դրամներով.

է) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը առանց սեփականաշնորհման սերտիֆիկատների գումարի.

ը) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը սեփականաշնորհման սերտիֆիկատներով.

թ) մերժման հիմքերը.

ժ) հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը:

(17-րդ կետը խմբ., փոփ. 02.08.96 N 238)

18. Բաժնետոմսերի համար վճարը մուծվում է Հայխնայբանկում բաժանորդագրության նպատակով բացված ընկերության ժամանակավոր հաշվին: Վճարը կարող է մուծվել բոլոր օրինական վճարման միջոցներով, այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով: Ընդունված հայտերի դիմաց վճարը չի վերադարձվում, բացառությամբ բաժանորդագրությունը չկայացած համարվելու, հայտը մերժվելու և սույն կանոնակարգի 24-րդ կետում նշված դեպքերի:

Վճարը վերադարձվում է մասնակցի պահանջով տասը բանկային օրվա ընթացքում, ընդ որում, սեփականաշնորհման սերտիֆիկատներով մուծված վճարի գումարը վերադարձվում է սեփականաշնորհման սերտիֆիկատներով:

(18-րդ կետը խմբ. 02.08.96 N 238)

19. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքները ամփոփվում են բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդագրության արդյունքների ամփոփման մասին կազմվում է արձանագրություն (հավելված 4):

Արձանագրությանը կցվում է բաժանորդագրության արդյունքներով կազմված բաժնետերերի նախնական գրանցամատյանից քաղվածք (բաժնետերերի կազմի յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնետոմսերի քանակը), որը հանդիսանում է արձանագրության անբաժան մասը և որի բոլոր էջերը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

Վարչությունը բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում իր կողմից հաստատված բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքների ամփոփման մասին արձանագրություն` 3 օրինակից, համաձայն N 4 հավելվածի:

Հայխնայբանկը բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո 5 օրվա ընթացքում վարչություն է ներկայացնում տվյալներ ժամանակավոր հաշիվներում մուտքագրված վճարումների մասին:

Վարչությունը և Հայխնայբանկը, համատեղ ճշտելով և համաձայնեցնելով բաժանորդագրության ընթացքում պետական ձեռնարկության (կամ փակ բաժնետիրական ընկերության) բաժնետոմսերի համար սեփականաշնորհման սերտիֆիկատներով և դրամով կատարված վճարումների չափը, սահմանված կարգով կազմում են համապատասխան ակտ, որի մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, վերը նշված փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վավերացնում է բաժանորդագրության արդյունքների մասին արձանագրությունը և 2 օրինակ վերադարձնում վարչությանը

(19-րդ կետը խմբ., լրաց. 02.08.96 N 238)

 

VI. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի քանակի որոշումը

 

20. Բաժնետոմսերի բաժանորդագրության ընթացքում ամեն մասնակցին հասանելիք բաժնետոմսերի քանակը, բացառությամբ աշխատավորական կոլեկտիվին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակի, հավասար է մասնակիցների կողմից ներկայացված և գրանցամատյանում գրանցված հայտերում նշված բաժնետոմսերի քանակին:

21. Բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է չկայացած, եթե բաժանորդագրության արդյունքներով հաշվարկված բաժնետոմսերի գումարային քանակից (ԲՔԳ) հանած աշխատավորական կոլեկտիվի կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը (ԱԿԲ) չի գերազանցում բաժանորդագրությամբ վաճառքի ենթակա բաժնետոմսերի նախնական քանակի (ԲՆՔ) և կոլեկտիվի կողմից փաստացի բաժանորդագրված քանակի (ԱԿԲ) տարբերության 25 տոկոսը, բանաձևի տեսքով`

25

(ԲՔԳ-ԱԿԲ) ≤ ----- x (ԲՆՔ-ԱԿԲ)

100

(21-րդ կետը խմբ. 02.08.96 N 238)

22. Բաժնետոմսերի անվանական արժեքները ենթակա չեն փոփոխման բաժանորդագրության արդյունքում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել բաժնետոմսերի հետևյալ անվանական արժեքներից մեկը` 100, 200, 500, 1000, 2000, 5000, 10000, 20000 դրամ:

(22-րդ կետը խմբ. 02.08.96 N 238)

23. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԲԳՔ-(ԲՔԳ-ԱԿԲ)/((ԲՆՔ-ԱԿԲ)/ԲՆՔ)),

 

որտեղ`

ԲԳՔ-ն բաժանորդագրության արդյունքներով բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի քանակն է.

ԲՔԳ-ն բաժանորդագրության արդյունքներում սույն կանոնակարգի 14-րդ կետում նշված ընդհանուր գրանցամատյանում և սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի ընդհանուր գումարն է.

ԱԿԲ-ն բաժանորդագրության արդյունքներով սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի ընդհանուր գումարն է.

ԲՆՔ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բաժանորդագրման ենթակա բաժնետոմսերի ընդհանուր քանակն է:

(23-րդ կետը խմբ. 02.08.96 N 238)

24. Բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԱԿՀ = ԲԳՔ - (ԲՔԳ - ԱԿԲ)

 

որտեղ`

ԱԿՀ-ն բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակն է:

Այն դեպքում, երբ բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը մեծ է բաժանորդագրության արդյունքներով սույն կանոնակարգի 14-րդ կետով նշված աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված հայտերի ընդհանուր քանակից, ապա աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին, որի հայտը գրանցված է համապատասխան գրանցամատյանում, հայտում նշված բաժնետոմսերի քանակը բազմապատկվում է Կ = ԱԿՀ/ԱԿԲ գործակցով:

Այն դեպքում, երբ բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը փոքր է բաժանորդագրության արդյունքներով սույն կանոնակարգի 14-րդ կետով նշված աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված հայտերի ընդհանուր քանակից, ապա աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին, որի հայտը գրանցված է համապատասխան գրանցամատյանում, հայտում նշված բաժնետոմսերի քանակը համապատասխանաբար բազմապատկվում է Կ = ԱԿՀ/ԱԿԲ գործակցով, իսկ ավելին վճարած գումարը վերադարձվում է սույն կանոնակարգի 14-րդ կետով սահմանված կարգով:

 

VII. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի որոշումը

 

25. Այն դեպքում, երբ որպես սեփականաշնորհման օբյեկտ հանդես է գալիս պետական ձեռնարկությունը, բաժանորդագրության արդյունքում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը սահմանվում է որպես սույն կանոնակարգի 23-րդ կետին համաձայն հաշվարկված բաժանորդագրության արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակի և մեկ բաժնետոմսի անվանական արժեքի արտադրյալ, համաձայն հետևյալ բանաձևի`

 

ԿՀ = ԲԳՔ * ԲԱԱ,

 

որտեղ`

ԿՀ-ն ընկերության կանոնադրական հիմնադրամն է,

ԲԱԱ-ն մեկ բաժնետոմսի անվանական արժեքն է:

26. Այն դեպքում, երբ որպես սեփականաշնորհման օբյեկտ հանդես է գալիս մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը, ապա բաժանորդագրության արդյունքում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը որոշվում է համաձայն հետևյալ բանաձևի`

 

ԿՀՔ = ԿԿ * ԿՀԸ/ԿՀՊ,

 

որտեղ`

ԿՀՔ-ն մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված ընկերության հիման վրա ստեղծված բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի չափն է,

ԿԿ-ն բաժանորդագրության արդյունքում ստեղծված բաց բաժնետիրական ընկերության սեփականաշնորհված պետական բաժնեմասի արժեքն է,

ԿՀԸ-ն մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված ընկերության գույքի վերագնահատված հաշվեկշռային արժեքն է,

ԿՀՊ-ն այդ ընկերության պետական բաժնեմասի վերագնահատված հաշվեկշռային արժեքն է:

Մասնակի անհատույց սեփականաշնորհման և ինվեստիցիոն սեփականաշնորհման սերտիֆիկատների կամ դրանց հիման վրա տրված բաժնետոմսերի անվանական արժեքը ենթակա է վերագնահատման, որը իրականացվում է բազմապատկելով մասնակի անհատույց սեփականաշնորհման և ինվեստիցիոն սեփականաշնորհման մասնակիցներին պատկանող սերտիֆիկատների կամ բաժնետոմսերի անվանական արժեքը Կ = ԿՀՔ/ԿԿ գործակցով: Ելնելով նշված վերագնահատման արդյունքներից մասնակի անհատույց սեփականաշնորհման և ինվեստիցիոն սեփականաշնորհման մասնակիցները պետք է վերագրանցվեն բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի գրանցամատյանում, իսկ նրանց պատկանող սերտիֆիկատները կամ բաժնետոմսերը փոխանակվեն ընկերության բաժնետոմսերի հետ:

 

VIII. Ինվեստիցիոն հիմնադրամների մասնակցությունը բաժանորդագրությանը

 

27. Այն դեպքում, երբ բաժանորդագրության արդյունքներով պարզվում է, որ ինվեստիցիոն հիմնադրամին պատկանող բաժնետոմսերի քանակը ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի 40 տոկոսից ավելի է, ապա ինվեստիցիոն հիմնադրամը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ չարգելված ձևերով ընկերության գրանցման պահից ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում համապատասխանեցնել բաժնետոմսերի իր մասը 40 տոկոս սահմանափակմանը: Ինվեստիցիոն հիմնադրամն ավելցուկ բաժնետոմսերի նկատմամբ չի կարող ունենալ ձայնի իրավունք: Եթե նշված վեցամսյա ժամանակահատվածը լրանալուց հետո ինվեստիցիոն հիմնադրամին պատկանող բաժնետոմսերի քանակը գերազանցում է ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի 40 տոկոսը, ապա ավելցուկ բաժնետոմսերը ենթակա են վարչության կողմից պարտադիր վաճառքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Վարչության կողմից վաճառքի ընթացքում ինվեստիցիոն հիմնադրամը չի ստանում ավելցուկ բաժնետոմսերի դիմաց շահաբաժինները:

 

IX. Բաժանորդագրությունը չկայացած համարելու հետևանքները

 

28. Սույն կանոնակարգի 21 կետով նախատեսված դեպքում վարչությունը բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքներն ամփոփելուց հետո, տասնօրյա ժամկետում կազմում է համապատասխան արձանագրություն` նշելով ընդունված հայտերի թիվը և չիրացված բաժնետոմսերի ընդհանուր քանակը: Այդ արձանագրության հիման վրա վարչությունը հրապարակայնորեն հայտարարում է բաժանորդագրության չկայացման մասին, այդ մասին տեղյակ պահելով պետական հանձնաժողովին:

Այդ դեպքում տվյալ ձեռնարկության սեփականաշնորհումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

(28-րդ կետը փոփ. 02.08.96 N 238)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
Պ
ԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲԱՑ
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁևՈՎ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ

 

Հ Ա Յ Տ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

(լրացվում է մասնակցի կողմից)

 

Հայտատու ես__________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)


_____________________________________________________________
(անձը հաստատող փաստաթուղթ` սերիա, N, ամսաթիվ, տրման վայրը)

_____________________________________________________________

 

Հասցեն______________________________________________________


ծանոթանալով____________________________________________________

(սեփականաշնորհվող ձեռնարկության անվանումը)


բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում եմ բաժանորդագրվել

_____________________________________________________________
(բաժնետոմսերի քանակը տառերով և թվերով)

և այդ նպատակով կցում եմ վճարման անդորրագիրը_____________________________

_____________________________________________________________
(վճարման անդորրագրով նշված գումարը տառերով և թվերով, այդ թվում

_____________________________________________________________
սեփականաշնորհման սերտիֆիկատներով)


Հայտատու` ___________________________________
(Ա. Հ. Ա. ստորագրություն)


«____» _______________ 199  թ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
Պ
ԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲԱՑ
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁևՈՎ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ

 

Հ Ա Յ Տ

 

ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հայտատու ________________________________________________________
(ձեռնարկության կամ ինվեստիցիոն հիմնադրամի անվանումը)

Ի դեմս __________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոնը)

որը գործում է ______________________________________________ հիման վրա
(փաստաթղթի անվանումը)

Իրավաբանական հասցեն` _____________________________________________

Պետական ձեռնարկության գրանցման համարը և վայրը` __________________________

________________________, ծանոթանալով ___________________________

_____________________________________________________________
(սեփականաշնորհվող ձեռնարկության անվանումը)

բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում ենք բաժանորդագրվել

_____________________________________________________________
(բաժնետոմսերի քանակը տառերով և թվերով)

և այդ նպատակով կցում ենք վճարման անդորրագիրը ____________________________

______________________________________________________________
(վճարման անդորրագրով նշված գումարը տառերով և թվերով, այդ թվումսեփականաշնորհման սերտիֆիկատներով)

ՀԱՅՏԱՏՈՒ` ______________________(Ա. Հ. Ա. ստորագրություն)

«____» _______________ 199  թ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3
Պ
ԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲԱՑ
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁևՈՎ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ

 

Հ Ա Յ Տ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Համաձայն կոլեկտիվի ժողովի որոշման _____________________, (արձանագրությունից(ամսաթիվը)

քաղվածքը կցվում է) ______________________________________________
(կոլեկտիվի ժողովի որոշմամբ հայտատուին հասանելիք

____________________________________________________________
բաժնետոմսերի քանակը)

Ես __________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)

___________________________________________________, ծանոթանալով
(անձը հաստատող փաստաթուղթ` սերիա, N, ամսաթիվ)

____________________________________________________________
(սեփականաշնորհվող ձեռնարկության անվանումը)

բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում եմ բաժանորդագրվել

____________________________________________________________
(բաժնետոմսերի քանակը տառերով և թվերով)

և այդ նպատակով կցում եմ վճարման անդորրագիրը ____________________________

_____________________________________________________________
(վճարման անդորրագրով նշված գումարը տառերով և թվերով, այդ թվումսեփականաշնորհման սերտիֆիկատներով)

ՀԱՅՏԱՏՈՒ` ______________________(Ա. Հ. Ա. ստորագրություն)

«____» _______________ 199  թ.

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4
պ
ԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲԱՑ
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁևՈՎ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ

 

«Վավերացնում եմ»

«Հաստատում եմ»


ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ


ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և
ապապետականացման վարչության պետ

_______________________________

______________________________


«____» _______________ 199  թ.


«____» _______________ 199  թ.


_____________________________________________________________ ԲԲԸ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ

 

«______» _______________ 199 թ.


Հանձնաժողովի կազմը`

Նախագահ ___________________________________________________

(ա.հ.ա., ստորագրությունը)


Քարտուղար ___________________________________________________

(ա.հ.ա., ստորագրությունը)


Բաժանորդագրության իրականացման հիմքերը.

բաժանորդագրությունն իրականացվել է համաձայն

ՀՀ կառավարության որոշման ___________________________________________

(որոշման ամսաթիվը և համարը)


և թողարկման ազդագրի ______________________________________________ 199 թ.

(թողարկման ազդագրի հրապարակման ամսաթիվը)


Բաժանորդագրության սկիզբը «___»_____  199  թ., ավարտը «___»_____  199  թ.

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բաժանորդագրման ենթակա բաժնետոմսերի

ընդհանուր քանակը ______________________________________________________

(քանակը


________________________________________________________________________

թվերով և տառերով)


Բաժանորդագրության արդյունքներով բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր

քանակը _______________________________________________________________

(քանակը


_______________________________________________________________________

թվերով և տառերով)


Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը _____________________________________
(քանակը

________________________________________________________________________

թվերով և տառերով)


Բաժնետոմսերի համար վճարված ընդհանուր գումարը _________________________

______________________________________________________________ դրամ,

այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով ____________________________

                                                                                                 (քանակը


_________________________________________________________________________

թվերով և տառերով)


______________________________________________________________ դրամ

Սեփականաշնորհվող ձեռնարկության կոլեկտիվի անդամների կողմից բաժանորդագրված

բաժնետոմսերի քանակը _________________________________________________

(քանակը


_______________________________________________________________________

թվերով և տառերով)


Բաժանորդագրության արդյունքներով բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի

քանակը (ԲԳՔ) __________________________________________________________

(քանակը


_________________________________________________________________________

թվերով և տառերով)


Բաժանորդագրության մասնակիցների կազմը և հասանելիք բաժնետոմսերի քանակը

ՀՀ քաղաքացիների և քաղաքացիների խմբերը _________________________________

                                                                              (քանակը


__________________________________________________________________________

թվերով և տառերով)


կոլեկտիվի ամդամներ (ԱԿՀ) ________________________________________________
(քանակը

_________________________________________________________________________

թվերով և տառերով)


ոչ պետական ձեռնարկություններ ____________________________________________
(քանակը

_________________________________________________________________________

թվերով և տառերով)


օտարերկրյա քաղաքացիներ ________________________________________________
(քանակը

_________________________________________________________________________

թվերով և տառերով)


ինվեստիցիոն հիմնադրամներ ________________________________________________
(քանակը

__________________________________________________________________________

թվերով և տառերով)


Բաժանորդագրության արդյունքում ձևավորված ԲԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը

__________________________________________________________________________

(թվերով և տառերով)


______________________________________________________________ դրամ

Համաձայն ՀՀ կառավարության 1995 թ. հունվարի 31-ի N 47 որոշման ________________

________________________________________________

(ձեռնարկության անվանումը)


բաժանորդագրությունը __________________________________________________

Բաժանորդագրության արդյունքում կազմված բաժնետերերի գրանցամատյանից
քաղվածքը (բաժնետերերի կազմը, յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնետոմսերի քանակը) կցվում է:

Հանձնաժողովի նախագահ ________________________________________________

Հանձնաժողովի քարտուղար _______________________________________________

(հավելվածը խմբ. 02.08.96 N 238)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.05.1998, N 278 09.06.1998, N 47
11.11.1997, N 501 12.11.1997, N 47
10.11.1997, N 502 ---------
06.05.1997, N 123 ---------
30.10.1996, N 340 30.10.1996, N 47
02.08.1996, N 238 02.08.1996, N 47
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան