Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-159-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.23/87(1176) Հոդ.1124
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-242-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասի «օրը» բառը փոխարինել «օրվան հաջորդող 181-րդ օրը» բառերով.

3) 4-րդ մասի «հաշվանցումներ (պակասեցումներ)» բառերը փոխարինել «պակասեցումներ» բառով.

4) 6-րդ մասի 2-րդ կետի «հաշվանցման սույն օրենքով սահմանված կարգով առաջացող՝ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց և (կամ) վերադարձման» բառերը փոխարինել «մուտքագրման միասնական հաշվին» բառերով և հանել վերջին պարբերության «, հաշվանցման» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ հոդվածի 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՆՑ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍԵՑՈՒՄԸ»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

«Հոդված 5.1. Ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարների գծով առաջացած և կատարված հարկային պարտավորության գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը

 

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման այլ հարկային պարտավորությունների դիմաց կամ վերադարձման՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկով հարկման ենթակա՝ արտահանված ապրանքների օտարման մասով ակցիզային հարկի գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:»:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների վերադարձը և (կամ) դրանց հաշվին պարտավորությունների, ինչպես նաև ապրանքների ներմուծման գործարքների մասով վճարված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների պակասեցումը».

 

2) 1-ին մասի «հաշվանցումը» բառը փոխարինել «պարտավորությունների պակասեցումը» բառերով.

3) 2-րդ մասում՝

ա. «հաշվանցման (պակասեցման)» բառերը փոխարինել «պակասեցման» բառով,

բ. հանել «այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում՝ հարկի լրացուցիչ գումարները,» բառերը,

գ. «ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկով» բառերը փոխարինել «ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 4-րդ հոդվածների:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 2-րդ և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-159-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան