Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.11.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» նոյեմբեր 2025 թվականի

N 147-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու և Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի թիվ 39-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 27-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սույն չափորոշչով հաստատված դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գործունեության լիցենզիա ունեցող և Առողջապահության նախարարության հետ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին հրապարակային օֆերտայի պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների վրա:».

2) 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն կարգում կիրառվող հասկացությունները.

1) օպերատիվ կառավարման կենտրոն (այսուհետ՝ 1-03 ՕԿԿ)` միակենտրոն կառավարմամբ գործող կենտրոն, որը կազմված է` զանգերի տեսակավորման, կարգավարական, հոսպիտալացման կազմակերպման (տրիաժ) ստորաբաժանումներից:»,

2) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչ` շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ստանալու նպատակով պացիենտի կամ այլ անձանց կողմից 1-03 ՕԿԿ կարճ հեռախոսահամարին, օպերատիվ կապի էլեկտրոնային և ուղիղ հեռախոսակապի միջոցով տրված հաղորդումը,

3) զանգերի տեսակավորման ստորաբաժանում` 1-03 հեռախոսահամարով իրեն կցագրված, ինչպես նաև ծանրաբեռնվածության պարագայում այլ տարածաշրջանից ստացվող զանգերը տեսակավորող և սպասարկող ստորաբաժանում,

4) կարգավարական ստորաբաժանում` իրեն կցագրված տարածաշրջանային շտապ օգնության կայանների բրիգադների աշխատանքը իր ենթակայանների միջոցով կազմակերպող և վերահսկող ստորաբաժանում,

5) հոսպիտալացման կազմակերպման (տրիաժ) ստորաբաժանում` սույն հրամանի համաձայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտների հոսպիտալացման գործընթացը շտապ օգնության բրիգադի միջոցով կառավարող և վերահսկող ստորաբաժանում,

6) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի պատճառ՝ կանչի տրման պահին բժշկական օգնության և սպասարկման կամ բժշկական տեղափոխման կարիք ունեցող պացիենտի առողջական վիճակի համառոտ նկարագիր,

7) կեղծ կանչ՝ կանչի վայրի, պացիենտի տվյալ հասցեում գտնվելու կամ նրա կողմից շտապ բժշկական օգնություն ստանալու անհրաժեշտության վերաբերյալ սխալ տրամադրված տեղեկատվություն,

8) չեղարկված կանչ՝ շտապ օգնության բրիգադին փոխանցված կանչ, որը չեղարկվել է պացիենտի կամ կանչ տվողի կողմից՝ մինչև շտապ օգնության բրիգադի կանչի վայր հասնելը,

9) ճանապարհային կանչ՝ կանչ, որի սպասարկման համար բրիգադը մեկնել է կայանի տարածք չհանդիսացող վայրից,

10) զուգակցված կանչ` կանչի սպասարկման ժամանակ մեկ շտապ օգնության բրիգադի կողմից մեկից ավելի պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում և անհրաժեշտության դեպքում մեկ շտապ օգնության մեքենայով հոսպիտալացման կազմակերպում (միևնույն կամ տարբեր հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ),

11) անարդյունք կանչ՝ շտապ օգնության բրիգադի կանչի վայր հասնելու ժամանակ պացիենտի կողմից այդ պահին այլևս գանգատ չլինելու պատճառով կանչի չեղարկումը կամ պացիենտի կողմից բժշկական օգնությունից և սպասարկումից հրաժարվելը,

12) հերթապահություն՝ համապետական, միջպետական և միջազգային միջոցառումների իրականացման, ինչպես նաև առնվազն հազար անձի մասնակցությամբ հավաքների վայրերում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով շտապ օգնության բրիգադի հերթապահություն.

13) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի ընթացքում (կանչ ստանալու պահից մինչև կանչի ավարտը) էլեկտրոնային, իսկ անհնարինության դեպքում՝ թղթային ձևով լրացվող բժշկական փաստաթուղթ, որը կազմված է հավելվածով ներկայացված Ձև 1-ի համաձայն կամ Ձև 1-ի բջջային հավելվածի տարբերակով,

14) կանչի վայր՝ կանչի ընդունման պահին նշված՝ աշխարհագրական վայր (հասցե), որտեղ գտնվում է շտապ բժշկական օգնության և սպասարկման կամ հոսպիտալացման (այդ թվում տեղափոխման) կարիք ունեցող անձը:».

3) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը, պացիենտի հոսպիտալացումը (այդ թվում տեղափոխումը) կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության 1-03 ՕԿԿ զանգերի տեսակավորման, կարգավարական, հոսպիտալացման կազմակերպման (տրիաժ) ստորաբաժանումների կողմից` վերակենդանացման, ընդհանուր գծային, ֆելդշերական բրիգադների, ինչպես նաև «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության» (սանավիա) միջոցով:».

4) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի ընթացքում (կանչ ստանալու պահից մինչև կանչի ավարտը) կանչերի կառավարման համակարգի բջջային հավելվածի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում թղթային եղանակով լրացվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկը` համաձայն սույն հավելվածով ներկայացված Ձև 1-ի:».

5) 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14. Սույն հավելվածի 57-րդ կետում սահմանված՝ մինչև 120 րոպեի ընթացքում սպասարկվող և ԱԱՊ կազմակերպություններ ուղղորդվող կանչերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հասանելի է պացիենտին սպասարկող ԱԱՊ կազմակերպության ԱԱՊ բժշկին՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում:».

6) 15-րդ կետից հետո լրացնել նոր 15.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«15.1. Շտապ բժշկական օգնության ծառայությունը իրականացնում է հերթապահություն` համապետական, միջպետական և միջազգային միջոցառումների իրականացման և առնվազն հազար անձի մասնակցությամբ հավաքների վայրերում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի գրավոր թույլտվությամբ:».

7) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«16. Շտապ բժշկական օգնության ծառայության ՕԿԿ հոսպիտալացման կազմակերպման (տրիաժ) ստորաբաժանումը պացիենտներին հոսպիտալացնելիս առաջնորդվում է.

1) կանչի վայրին ամենամոտ գտնվող հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (ծառայության) առկայությամբ,

2) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում` վերակենդանացման ծառայության առկայությամբ,

3) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների` տվյալ պրոֆիլի բաժանմունքի առկայությամբ:»,

8) 16-րդ կետից հետո լրացնել նոր 16.1-ին և 16.2-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

«16.1. Շտապ բժշկական օգնության ծառայության ՕԿԿ հոսպիտալացման կազմակերպման (տրիաժ) ստորաբաժանումը վերահսկում է հոսպիտալացման ճիշտ կատարումը` առաջնորդվելով սույն հավելվածի 4-րդ գլխով ներկայացված շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող կանչերի դասակարգմամբ և հավելվածի 5-րդ գլխով սահմանված դեպքերում:

16.2. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով, շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով կազմակերպվում է.

1) հղիության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում ստանալու անհրաժեշտության դեպքում, Երևան քաղաքի մանկաբարձա-գինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում հաշվառված հղի կանանց տեղափոխումը` իրենց կողմից նախընտրած այն բժշկական կազմակերպություններ, որտեղ առկա են պահանջվող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները,

2) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչին նախորդող 10 օրվա ընթացքում Երևան քաղաքի բժշկական կազմակերպություններում վիրահատական միջամտություն ստացած պացիենտների տեղափոխումը՝ այն բժշկական կազմակերպություններ, որտեղ իրականացվել է վիրահատական միջամտությունը և որտեղ առկա են պահանջվող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները։»,

9) 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«17. Շտապ բժշկական օգնության ծառայության (կայանի) օպերատիվ աշխատանքները կազմակերպվում է 1-03 ՕԿԿ զանգերի տեսակավորման, կարգավարական, հոսպիտալացման կազմակերպման (տրիաժ) ստորաբաժանումների տվյալ օրվա պատասխանատուի կողմից.

1) միաժամանակ մի քանի կանչերի ստացման դեպքում ապահովում է դրանց սպասարկման հերթականությունը` ըստ սույն հավելվածի 4-րդ գլխով ներկայացված շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող կանչերի դասակարգման,

2) ուղղորդում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի վայրի մոտակայքում գտնվող բրիգադին,

3) բոլոր այն դեպքերում, երբ կա կասկած կանչի պատճառների վերաբերյալ (բռնություն, վթար և այլն) տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը,

4) համաապետական, միջպետական և միջազգային միջոցառումների իրականացման` առնվազն հազար անձի մասնակցությամբ հավաքների վայրերում, ինչպես նաև շտապ բժշկական օգնության ծառայության տնօրենի հանձնարարականով բնակչության շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ապահովելու նպատակով միջոցառման վայր է ուղարկում շտապ բժշկական օգնության բրիգադ,

5) արտակարգ իրավիճակների ժամանակ` դեպքի վայրի մասին տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայության տնօրենին, Առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնին, այլ շահագրգիռ ծառայությունների համապատասխան ստորաբաժանումներին:».

10) 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«18. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչը ստացած բրիգադը դուրս է գալիս մշտական տեղակայման վայրից անմիջապես իր հետ վերցնելով բժշկական պայուսակ, բժշկական պարագաներ: Շտապ օգնության բրիգադը կանչի վայր մեկնելիս իր հետ կարող է վերցնել նաև ինքնապաշտպանության միջոցներ՝ մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, բացառապես անհրաժեշտ պաշտպանության և ծաjրահեղ անհրաժեշտության իրավիճակներում ինքնապաշտպանության նպատակով օգտագործելու համար: Ինքնապաշտպանության միջոցների ձեռք բերման, հաշվառման, պահպանման, դրանք` օգտագործման կանոնների վերաբերյալ համապատասխան վերապատրաստում անցած անձանց հանձնելու գործընթացը կազմակերպվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող կազմակերպության ղեկավարի իրավական ակտով:

11) 21-րդ կետում «պատասխանատուին» բառից առաջ լրացնել «1-03 ՕԿԿ կարգավարական ստորաբաժանման» բառերը.

12) 22-րդ կետի «30 րոպեի ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սրտի կանգի և կյանքին վտանգ ներկայացնող այլ դեպքերի» բառերը,

13) 22-րդ կետի 1-ին ենթակետում «դրույթների» բառից հետո լրացնել «(հոսպիտալացման տևողությունը Երևան քաղաքում չպետք է գերազանցի առավելագույնը 60 րոպեն)» բառերը.

14) 41-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«41. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, տուբերկուլոզ ախտորոշմամբ անձանց, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) կազմակերպություններից պացիենտներին համապատասխան հիվանդանոցային բժշկական կազմակերպություններ (ինչպես նաև մեկ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունից մյուսը) տեղափոխումը իրականացվում է տվյալ սպասարկման տարածքի շտապ օգնության բրիգադների միջոցով:».

15) 53-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «(աղետներով, ճանապարհատրանսպորտային պատահարներով)» բառերը փոխարինել «(արտակարգ իրավիճակներով, ճանապարհատրանսպորտային պատահարներով և դժբախտ պատահարներով)» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «ցրտահարություն» բառը փոխարինել «ցրտահարություն` 2-3-4-րդ աստիճանի» բառերով,

գ. 4-րդ ենթակետում «180մմ/սնդ. սյան» բառերը փոխարինել «200 մմ/սնդ. սյան» բառերով,

դ. 14-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 16-րդ ենթակետից հանել «(մինչև 5 տարեկան անչափահասներ)» բառերը,

զ. 21-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

16) 54-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «մինչև 180մմ/սնդ.սյան» բառերը փոխարինել «180-200 մմ/սնդ. սյան» բառերով,

բ. 10-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 14-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր 15-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«15) քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն:».

17) 55-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«55. Երկրորդ տեսակի շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչեր՝ բնակչության կողմից, հասարակական վայրերից տրված (երբ պացիենտի կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկը բարձր չէ կամ առկա չէ դրա վտանգը): Այս տեսակի կանչերը սպասարկվում են մինչև 45 րոպեի ընթացքում.

1) զարկերակային գերճնշում` սիստոլիկ զարկերակային ճնշման 160-180 մմ/սնդ. սյան ցուցանիշով, առանց թիրախ օրգանների կլինիկական ախտանիշների դրսևորման,

2) ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարում՝ առանց ուղեկցող բարդությունների դրսևորման,

3) թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության սրացում:».

18) 56-րդ կետում`

ա. 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. լրացնել նոր 6-րդ ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.

«6) զարկերակային գերճնշում` սիստոլիկ զարկերակային ճնշման՝ 140-160մմ/սնդ. սյան ցուցանիշով:».

19) 57-րդ կետի`

ա. 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) մինչև 38.5°C ջերմությամբ ընթացող սուր շնչական վարակ, չբարդացած թոքաբորբ (այն դեպքերում, երբ պացիենտին չի այցելել ԱԱՊ կազմակերպության ԱԱՊ բժիշկ),».

բ. 3-րդ ենթակետում «բարձր է 140/90» բառերը փոխարինել «մինչև 140/90մմ/սնդ. սյան» բառերով.

20) 88-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

21) 89-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

22) 101-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

23) Ձև 1-ի «Կանչի արդյունք» դաշտի`

ա. «Կանչը չեղյալ է համարվել» բառերը փոխարինել «Չեղարկված կանչ» բառերով.

բ. «Կանչը չեղյալ է համարվել» տողից հետո լրացնել նոր տողեր` հետևյալ բովանդակությամբ.

«□ Անարդյունք կանչ

□ Զուգակցված կանչ»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

20.11.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2025 թվական: