ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2025 թվականի N 1663-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգը սահմանելու մասին» N 1183-Ն որոշման՝
1) վերնագրում և հավելվածի վերնագրում «ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառից առաջ լրացնել «ՏՆԱՅԻՆ ԿԱՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐ» բառերով, իսկ վերնագրում «ՎՃԱՐՄԱՆ» բառից հետո լրացնել «ՉԱՓՆ ՈՒ» բառերով և «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառը փոխարինել «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառով.
2) նախաբանում «17-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը» բառերով.
3) 1-ին կետում «Սահմանել» բառը փոխարինել «Հաստատել» բառով, «այցելությունների» բառից առաջ լրացնել «տնային կամ գտնվելու վայր» բառերով.
4) 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, ինչպես նաև հավելվածի 1-ին կետը «գործատուին,» բառից հետո լրացնել «աշխատավայր, ուսումնական հաստատություն,» բառերով.
5) 2-րդ և 2.1-ին կետերում «Սահմանել» բառը փոխարինել «Հաստատել» բառով.
6) 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը և հավելվածի 1-ին կետը «յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «տնային կամ գտնվելու վայր այցելությունների, այդ թվում՝» բառերով.
7) 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «200» թիվը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարզերում՝ 200 դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 300» բառերով.
8) հավելվածի 1-ին կետից հանել «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկփորձագետի,» բառերը.
9) հավելվածի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն,» բառերը.
10) հավելվածի 2-րդ կետը, 3-րդ կետի 2-րդ ենթակետը, NN 1 և 2 ձևերը «N 534-Ն որոշմամբ սահմանված» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող» բառերով.
11) հավելվածի 3-րդ կետից հանել «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետները,» բառերը, իսկ N 1 ձևից՝ «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետները/» բառերը.
12) հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն» և «բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվող կամ» բառերը, իսկ «որոշումներով» բառը փոխարինել «որոշումով» բառով.
13) հավելվածի NN 1 և 2 ձևերից հանել «ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն,» բառերը, իսկ «որոշումներով» բառը փոխարինել «որոշումով» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
24.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2025 թվական: