ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի հավելված 1-ում`
1) «Հայաստանի Հանրապետության մարզի դատախազ» տողի «7.50» թիվը փոխարինել «8.00» թվով.
2) «Կայազորի զինվորական դատախազ» տողի «7.50» թիվը փոխարինել «8.00» թվով:
Հոդված 2. Օրենքի հավելված 2-ի «Դատախազություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դատախազություն |
||
Գլխավոր դատախազության վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ |
9.00 | |
Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազ |
8.00 | |
Գլխավոր դատախազության բաժնի պետ |
7.50 | |
Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ, գլխավոր դատախազության ավագ դատախազ, Երևան քաղաքի դատախազի տեղակալ |
7.25 | |
Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազ, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետ |
7.00 | |
Գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ |
6.75 | |
Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազ |
6.50 | |
Երևան քաղաքի դատախազության դատախազ, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազ |
6.25 | |
Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազ |
6.00 | |
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական |
5.50 | |
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար |
4.50»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|