Գլխավոր տեղեկություն
Համար
N 448-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 24.11.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

18 նոյեմբերի 2025 թ.

N 448-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 259-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 49-րդ կետից հետո լրացնել նոր 49.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«49.1. Սույն հավելվածի 13-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված գույքի (բացառությամբ` չկառուցապատված հողամասերի) ուղղակի վաճառքի դեպքում օտարման գինը որոշվում է գույքի շուկայական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան տվյալ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2025 թվական: