ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.1-ին հոդվածի 1-ին մասը «համապատասխան» բառից հետո լրացնել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել «Գնապիտակը ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:» նախադասությունը.
2) 15-րդ մասի «բ» կետի «ժամը» բառը փոխարինել «օրը» բառով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «բարմեն», «մատուցող» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2015 թ. նոյեմբերի 24
Երևան
ՀՕ-131-Ն