Գլխավոր տեղեկություն
Համար
N 1645-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 21.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2025 թվականի N 1645-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) N 1 հավելվածով հաստատված կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․1-ին կետով․

«5․1․ Դեղերի արտադրության լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաները էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիաների ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 2 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 2 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։».

2) N 1 հավելվածով հաստատված կարգի 14-րդ կետը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիայի դեպքում՝ արագ արձագանքման ծածկագրերը (QR Code),» բառերով.

3) N 3 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետում «անժամկետ» բառը փոխարինել «հինգ տարի ժամկետով» բառերով.

4) N 3 հավելվածով հաստատված կարգը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով․

«3․1․ Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիաների ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 4 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 4 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։».

5) N 3 հավելվածով հաստատված կարգի 41-րդ կետը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիայի դեպքում՝ արագ արձագանքման ծածկագրերը (QR Code),» բառերով.

6) N 5 հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետում «անժամկետ» բառը փոխարինել «հինգ տարի ժամկետով» բառերով.

7) N 5 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4․1-ին կետով․

«4․1․ Բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիայի ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 6 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 6 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։».

8) N 5 հավելվածով հաստատված կարգի 13-րդ կետը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների դեպքում՝ արագ արձագանքման ծածկագրերը (QR Code),» բառերով.

9) N 9 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4․1-ին կետով․

«4․1․ Դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիայի ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 10 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 10 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։».

10) N 9 հավելվածով հաստատված կարգը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7․1-ին կետով․

«7․1. Դեղերի մեծածախ իրացման՝ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների հետ տրամադրվող ներդիրը ևս տրամադրվում է էլեկտրոնային եղանակով։ Ներդիրի էլեկտրոնային եղանակով տրվելու դեպքում ներդիրի ձևերը կարող են տարբերվել սույն հավելվածի N 1 ձևով հաստատված թղթային եղանակով տրվող ներդիրի ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող ներդիրներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։».

11) N 9 հավելվածով հաստատված կարգը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ կետով․

«18. Էլեկտրոնային եղանակով տրված ներդիրները պարունակում են նաև արագ արձագանքման ծածկագիր (QR Code) և հետևյալ նշումը՝

«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ՝ _ _ _ _-_ _ _ _-_ _ _ _-_ _ _ _

Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել՝ https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code)։»:».

12) N 17 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4․1-ին կետով․

«4․1․ Բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիայի ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 18 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 18 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։».

13) N 17 հավելվածով հաստատված կարգը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6․1-ին կետով․

«6․1. Բժշկական արտադրատեսակների արտադրության՝ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների հետ տրամադրվող ներդիրը ևս տրամադրվում է էլեկտրոնային եղանակով։ Ներդիրի էլեկտրոնային եղանակով տրվելու դեպքում ներդիրի ձևերը կարող են տարբերվել սույն հավելվածի N 1 ձևով հաստատված թղթային եղանակով տրվող ներդիրի ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են սույն հավելվածի 17.1-ին կետով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող ներդիրներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։».

14) N 17 հավելվածով հաստատված կարգը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով․

«17.1. Էլեկտրոնային եղանակով տրված ներդիրները պարունակում են նաև արագ արձագանքման ծածկագիր (QR Code) և հետևյալ նշումը՝

«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ՝ _ _ _ _-_ _ _ _-_ _ _ _-_ _ _ _

Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել՝ https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code)։»:».

15) N 19 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4․1-ին կետով․

«4․1․ Բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիաների ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 20 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 20 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։».

16) N 19 հավելվածով հաստատված կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․1-ին կետով․

«5․1. Բժշկական արտադրատեսակների սպասարկման՝ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների հետ տրամադրվող ներդիրը ևս տրամադրվում է էլեկտրոնային եղանակով։ Ներդիրի էլեկտրոնային եղանակով տրվելու դեպքում ներդիրի ձևերը կարող են տարբերվել սույն հավելվածի N 1 ձևով հաստատված թղթային եղանակով տրվող ներդիրի ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են սույն հավելվածի 14.1-ին կետով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող ներդիրներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։».

17) N 19 հավելվածով հաստատված կարգը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով․

«14.1. Էլեկտրոնային եղանակով տրված ներդիրները պարունակում են նաև արագ արձագանքման ծածկագիր (QR Code) և հետևյալ նշումը՝

«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ՝ _ _ _ _-_ _ _ _-_ _ _ _-_ _ _ _

Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել՝ https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code)։»:».

18) N 3 հավելվածով հաստատված կարգի 9․1-ին կետի 3-րդ ենթակետը, N 5 հավելվածով հաստատված կարգի 10․1-ին կետի 3-րդ ենթակետը, N 9 հավելվածով հաստատված կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետը, N 17 հավելվածով հաստատված կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետը, N 19 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետը «բնօրինակը» բառից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների)» բառերով.

19) N 3 հավելվածի N 7 ձևով հաստատված «ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 11-րդ կետը, N 5 հավելվածի N 9 ձևով հաստատված «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 14-րդ կետը, N 9 հավելվածի N 4 ձևով հաստատված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» հայտի 8-րդ կետը, N 17 հավելվածի N 4 ձևով հաստատված «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 6-րդ կետը, N 19 հավելվածի N 4 ձևով հաստատված «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 7-րդ կետը «բնօրինակը» բառից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների)» բառերով.

20) NN 4 և 6 հավելվածների NN 1 և 2 ձևերից հանել «անժամկետ» բառը.

21) NN 2, 4, 6, 10, 18, 20 հավելվածները «Ձև N 1» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1-ին կետով.

«1․ Էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաները պարունակում են նաև արագ արձագանքման ծածկագիր (QR Code) և հետևյալ նշումը՝

«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ՝ _ _ _ _-_ _ _ _-_ _ _ _-_ _ _ _

Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել՝ https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code)։»:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատՐՅԱՆ

 

Երևան

 

21.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան