ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.
1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ և դրանք յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`
ա) բակալավրիատի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).
բ) մագիստրատուրայի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).
գ) լավագույն ասպիրանտ (1-ին և 2-րդ կարգեր).
դ) լավագույն ուսանողուհի.
ե) լավագույն աշակերտ.
զ) լավագույն սփյուռքահայ ուսանող.
է) գլխավոր մրցանակ:
(1-ին կետը լրաց. 04.07.09 ՆԿ-105-Ն)
2. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևները յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
4. Ի գիտություն ընդունել, որ`
ա) հանձնաժողովի կողմից պարգևների թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի.
բ) յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված |
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմ
(վերնագիրը խմբ. 05.02.16 ՆԿ-11-Ն)
Արտակ ԴԱՎԹՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Արամ ՄԵԼՔՈՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ |
Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ | «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ԼԽ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Վարուժան ՄԱՍԱՐԱՋՅԱՆ |
«Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Արամ ՍԻՄՈՆՅԱՆ | Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆ | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Մեսրոպ քահանա ԱՐԱՄՅԱՆ |
«ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ | «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Արմեն ԲԱԼԴԻՐՅԱՆ | «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ | Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ): |
(հավելվածը փոփ. 16.09.06 ՆԿ-184-Ն, 04.07.09 ՆԿ-105-Ն, փոփ., լրաց. 21.02.11 ՆԿ-22-Ն, փոփ. 06.07.11 ՆԿ-137-Ն, 25.02.12 ՆԿ-15-Ն, լրաց. 04.06.14 ՆԿ-76-Ն, փոփ. 03.09.14 ՆԿ-123-Ն, լրաց. 03.12.14 ՆԿ-195-Ն, խմբ. 05.02.16 ՆԿ-11-Ն)
ՀՀ Նախագահի |
Ա. Թումանյան |