Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-146-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2016-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.16/84(1173).1 Հոդ.1096
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 13.7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը «գործունեության տեսակներ իրականացնող անձինք» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերի)» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերը կարող են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ անկախ տվյալ տարվա որևէ ժամանակահատվածի համար արտոնագրային վճար վճարող համարվելու հանգամանքից: Նշյալ դեպքում հարկային հաշվառման և հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերը կարգավորվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի II.2-րդ գլխով սահմանված կարգով, և տվյալ տարվա որևէ ժամանակահատվածի համար վճարված արտոնագրային վճարի գումարը վերադարձման ենթակա չէ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 9
Երևան
ՀՕ-146-Ն