ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՆԿ-127-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ հիմնելու մասին» ՆԿ-127-Ն կարգադրության 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմ
Արտակ ԴԱՎԹՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Արամ ՄԵԼՔՈՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ |
Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ | «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ԼԽ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Վարուժան ՄԱՍԱՐԱՋՅԱՆ |
«Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Արամ ՍԻՄՈՆՅԱՆ | Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆ | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Մեսրոպ քահանա ԱՐԱՄՅԱՆ |
«ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ | «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Արմեն ԲԱԼԴԻՐՅԱՆ | «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ | Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ):»: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. փետրվարի 5 Երևան ՆԿ-11-Ն |
|