ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 12-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բանկի՝ որպես ֆինանսական խմբի անդամի գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-4-րդ մասերը, 9-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 39-րդ հոդվածի 2-րդ մասը «սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.
«ժ) խախտվել են բանկի մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|