ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենքով սահմանված դեպքերում գործունեության առանձին տեսակներով իրավաբանական անձը կարող է միայն զբաղվել այդ գործունեությամբ զբաղվելու մասին ծանուցում ներկայացնելուց հետո:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Իրավաբանական անձի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա) կամ ծանուցման ներկայացում, ծագում է նման թույլտվությունը ստանալու (ծանուցման ենթակա գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու) պահից կամ դրանում նշված ժամկետում և դադարում է դրա գործողության ժամկետի ավարտով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2015 թ. նոյեմբերի 24
Երևան
ՀՕ-128-Ն