ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 507
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի առանձին տեսակները գույքահարկից ազատելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում (ցանկը կցվում է) քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի «բ» ենթակետով սահմանված հարկման ենթակա օբյեկտները 1995-1996 թվականներին ազատել գույքահարկից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
Հաստատված է ՀՀ կառավարության 1995 թ. հուլիսի 6-ի N 507 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ սահմանամերձ այն բնակավայրերի, ՈՐՈՆՑ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ԵՎ «Գույքահարկի մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ օրենքի 3 հոդվածի «բ» ենթակետով սահմանված հարկման ենթակա օբյեկտները 1995-1996 թվականներին ազատվում են գույքահարկից
Սահմանամերձ շրջանի Բնակավայրի 1 2 Դովեղ գ. Ոսկեպար գ. Բարեկամավան գ. Այգեպար գ. Ներքին Կարմիրաղբյուր գ. Չինարի գ. Մոսեսգեղ գ. Կոթի գ. Բերդավան գ. Պառավաքար գ. Այգեձոր գ. Չորաթան գ. Այգեհովիտ գ. Սարիգյուղ գ. Կայան գ. Կիրանց գ. Բերքաբեր գ. Արծվաշեն գ. Վահան գ. Ճամբարակ գ. Դարանակ գ. Գեղամասար գ. Ավազան գ. Արփունք գ. Կուտական գ. Թթուջուր գ. Արտանիշ գ. Ջիլ գ. Սոթք գ. Ծափաթաղ գ. Փամբակ գ. Երասխ ավ. Արմաշ գ. Սևակավան գ. Զանգակատուն գ. Խաչիկ գ. Խնձորուտ գ. Նոր Ազնաբերդ գ. Բարձրունի գ. Սերս գ. Շաղատ գ. Մուցք գ. Կոռնիձոր գ. Տեղ գ. Դավիթ-Բեկ գ. Եղվարդ գ. Ագարակ գ. Սրաշեն գ. Ներքին Հանդ գ. Նյուվադի գ.
անվանումը
անվանումը
Նոյեմբերյանի
Կողբ գ.
Տաուշի
Իջևանի
Վազաշեն գ.
Ծաղկավան գ.
Կրասնոսելսկի
Վարդենիսի
Արարատի
Եղեգնաձորի
Վայքի
Սիսիանի
Գորիսի
Խնածախ գ.
Խոզնավար գ.
Խնձորեսկ գ.
Ներքին Խնձորեսկ գ.
Արավուս գ.
Կապանի
Մեղրու
Որոտան գ.
Շուռնուխ գ.
Բարձրավան գ.
Վաղատուր գ.
Հարթաշեն գ.
Կաղնուտ գ.
Ճակատեն գ.
Շիկահող գ.
Կուրիս գ.
Գուդեմնիս գ.
Վահրավար գ.
Լեհվազ գ.
Շվանիձոր գ.
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 05.03.1996, N 72 | 01.03.1996, N 507 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|