ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 մայիսի 2015 թվականի |
թիվ 33 |
քաղ. Աստանա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) 40-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի հաստատման մասին, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշման 2-րդ կետի իրագործման նպատակներով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կից ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
2. Հաստատել կից ներկայացվող՝
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի մասին հիմնադրույթը.
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի կազմը:
3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 23.06.17 թիվ 39)
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝
անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել աշխատանքային խմբի՝ սույն Որոշմամբ հաստատված կազմում:
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.05.24 թիվ 48)
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 33 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի մասին
1. Սույն Հիմնադրույթը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշման 2-րդ կետի իրագործման նպատակով և այն սահմանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) գործունեության կարգը:
2. Սույն Հիմնադրույթում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) և «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրությամբ (Միության մասին պայմանագրի 16-րդ հավելված) սահմանված իմաստներով:
3. Իր գործունեության մեջ աշխատանքային խումբը ղեկավարվում է Միության մասին պայմանագրի XV բաժնով և «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրությամբ (Միության մասին պայմանագրի 16-րդ հավելված), Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, ինչպես նաև սույն Հիմնադրույթով:
4. Աշխատանքային խումբն իրականացնում է Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) համար Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը:
5. Աշխատանքային խմբի կազմի մեջ մտնում են՝
ա) Հանձնաժողովի պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հանձնաժողովի կոլեգիայի (այսուհետ՝ Կոլեգիա) անդամների քարտուղարությունների ղեկավարները.
բ) անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարները (ղեկավարների տեղակալները) (անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա).
գ) անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինների ղեկավարները (ղեկավարների տեղակալները) (անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա):
6. Աշխատանքային խմբի ղեկավարն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամը (նախարարը)։
(6-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 14.05.24 թիվ 48)
7. Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին 1 անգամ։ Աշխատանքային խմբի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ձևով:
8. Աշխատանքային խմբի ղեկավարը`
ա) ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը և կազմակերպում աշխատանքային խմբի վրա դրված խնդիրների կատարումը.
բ) որոշում է աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) հաստատում է աշխատանքային խմբի նիստի օրակարգը.
դ) նախագահում է աշխատանքային խմբի նիստերին.
ե) ստորագրում է աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը.
զ) ստորագրում է հայտատուներին ուղղված պատասխան նամակները և անդամ պետությունների իրավասու մարմիններին ու տնտեսավարող սուբյեկտներին ուղղվող հարցումները.
է) կատարում է աշխատանքային խմբի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ գործողություններ:
9. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարը Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցն է, որը նշանակվում է աշխատանքային խմբի ղեկավարի կողմից: Պատասխանատու քարտուղարը աշխատանքային խմբի անդամ չէ:
10. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարն ապահովում է՝
ա) աշխատանքային խմբի նիստի օրակարգի, ինչպես նաև դրա անցկացման ամսաթվի, ժամի և վայրի համաձայնեցումը աշխատանքային խմբի ղեկավարի հետ.
բ) աշխատանքային խմբի անդամներին նախապես (ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ) աշխատանքային խմբի նիստի հաստատված օրակարգի և դրան կից նյութերի, ինչպես նաև դրա անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին տեղեկությունների ուղարկումը՝ այդ թվում նաև էլեկտրոնային եղանակով.
գ) աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունների վարումը, դրանք աշխատանքային խմբի ղեկավարի հաստատմանը ներկայացնելը և արձանագրությունների պատճենները աշխատանքային խմբի անդամներին ուղարկումը.
դ) աշխատանքային խմբի նիստի օրակարգում չընդգրկված՝ լրացուցիչ հարցերի վերաբերյալ նյութերն աշխատանքային խմբի նիստից առաջ աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելը.
ե) աշխատանքային խմբի նիստի համար նյութերի նախապատրաստման և ներկայացման նկատմամբ հսկողությունը.
զ) աշխատանքային խմբի արձանագրային որոշումների կատարման դիտանցման իրականացումը:
11. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը, որը նախապատրաստվում է աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարի կողմից, ձևավորվում է աշխատանքային խմբի ղեկավարի և անդամների առաջարկով: Աշխատանքային խմբի նիստի օրակարգի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները կարող են ներառել՝
ա) հարցի ընդհանուր բնութագիրը,
բ) Կոլեգիայի առաջարկության նախագիծը,
գ) արձանագրային որոշման նախագիծը,
դ) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութերը։
12. Աշխատանքային խմբի նիստի օրակարգում չընդգրկված լրացուցիչ հարցերն աշխատանքային խմբի ուսումնասիրությանը ներկայացնելն իրականացվում է աշխատանքային խմբի ղեկավարի որոշմամբ:
13. Աշխատանքային խմբի անդամներն աշխատանքային խմբի նիստերին մասնակցում են անձամբ:
14. Աշխատանքային խմբի անդամի՝ նիստին ներկա գտնվելու անհնարինության դեպքում նա նախապես (ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 1 աշխատանքային օր առաջ) գրավոր ներկայացնում է աշխատանքային խմբի նիստի օրակարգի հարցի (հարցերի) վերաբերյալ իր դիրքորոշումը:
15. Աշխատանքային խմբի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ և ձևակերպվում են աշխատանքային խմբի նիստի արձանագրությամբ:
Աշխատանքային խմբի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատանքային խմբի անդամն իրավունք ունի արտահայտելու ուսումնասիրվող հարցի առնչությամբ իր հատուկ կարծիքը, որն ամրագրվում է աշխատանքային խմբի նիստի արձանագրության մեջ:
16. Աշխատանքային խմբի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի սենքերում:
Աշխատանքային խմբի նիստն առանձին դեպքերում կարող է անցկացվել Կոլեգիային կից խորհրդատվական մարմնի նիստի հետ միաժամանակ (աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվող հարցերի մասով դրա իրավասությանը համապատասխան): Աշխատանքային խմբի նիստն այդ դեպքում կարող է անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ աշխատանքային խմբի ղեկավարի՝ անդամ պետությունների իրավասու մարմինների առաջարկությունների հիման վրա ընդունված որոշմամբ: Ընդ որում՝ անդամ պետության ընդունող իրավասու մարմինն ապահովում է աշխատանքային խմբի նիստի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ պայմանները:
17. Աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով, աշխատանքային խմբի անդամների առաջարկությունների հիման վրա աշխատանքային խմբի նիստերին որպես փորձագետներ կարող են մասնակցել աշխատանքային խմբի անդամ չհանդիսացող՝ անդամ պետությունների իրավասու մարմինների, գործարար համայնքի ներկայացուցիչներ և այլ անկախ փորձագետներ, ինչպես նաև պաշտոնատար անձինք ու Հանձնաժողովի աշխատակիցներ, որոնց իրավասության շրջանակներում են գտնվում աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվող հարցերը:
18. Անդամ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների և անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինների՝ աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում են անդամ պետությունների ուղարկող մարմինները:
19. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարն ապահովում է աշխատանքային խմբի անդամներին նիստի՝ աշխատանքային խմբի ղեկավարի կողմից ստորագրված արձանագրության պատճենի ուղարկումը՝ նիստի անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
20. Աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները և աշխատանքային խմբի գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը պահվում են աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարի մոտ:
21. Այն ծառայությունների ոլորտներում (ենթաոլորտներում) ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովմանն ուղղված առաջարկությունների ուսումնասիրության նպատակով, որոնք նախատեսված են այն ոլորտների (ենթաոլորտների)՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված ցանկով, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, աշխատանքային խմբի ղեկավարն իրավունք ունի իր որոշմամբ ստեղծելու ենթախմբեր և հաստատելու դրանց կազմերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ հիմնադրույթները:
22. Ենթախմբերի կազմի մեջ մտնում են՝
ա) Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները.
բ) անդամ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչները.
գ) անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինների ներկայացուցիչները.
դ) գործարար համայնքի ներկայացուցիչները.
ե) այլ անկախ փորձագետներ:
23. Ենթախմբի ղեկավարը նշանակվում է աշխատանքային խմբի անդամների կազմից:
24. Աշխատանքային խմբի և ենթախմբերի գործունեության կազմակերպչական և տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից։
(հիմնադրույթը խմբ. ԵՏՀԿ 14.05.24 թիվ 48)
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 33 որոշմամբ |
ԿԱԶՄ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի
Հայաստանի Հանրապետությունից՝
|
Գևորգյան |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդական |
|
Սաիյան Սմբատ Երվանդի՝ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
|
Ավանեսյան Ավագ Վահրամի՝ |
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և |
| Գուլարյան
Արմեն Հրանտի՝ |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ |
|
Պետրոսյան Նունե Գագիկի՝ |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ |
Բելառուսի Հանրապետությունից՝
|
Գրակուն |
Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
|
Գրուշնիկ |
Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ |
|
Սելիցկայա |
Բելառուսի Հանրապետության հարկերի և գանձումների նախարարի տեղակալ |
|
Լոբովիչ Անդրեյ Վալենտինի՝ |
- Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական |
|
Կոնստանտինովիչ Օքսանա Վալերիի՝ |
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի տեղակալ |
|
Կոստյուկով Իգոր Անատոլիի՝ |
Բելառուսի Հանրապետության ճարտարապետության և շինարարության նախարարի առաջին տեղակալ |
|
Միտյանսկի Սերգեյ Վիտալիի՝ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Տկաչ Պավել Նիկոլայի՝ |
Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարի առաջին տեղակալ |
Ղազախստանի Հանրապետությունից՝
|
Ամրին Ազամատ Կեմենգերի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի փոխնախարար |
|
Բայեդիլով Կանատ Եսկենդիրի՝ |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար |
|
Կուլբատիրով Նուրլան Նայզաբեկի՝ |
«QazTrade» առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ |
|
Կուշուկովա Ժանել Սաբիրի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման փոխնախարար |
|
Օռինբեկով Դումայ Ռիմգալիի՝ |
Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Տեմիրխանով Տալգատ Կենեսի՝ |
Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ, վարչության անդամ |
|
Շապկենով Սերիկ Ջամբուլի՝ |
Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության փոխնախարար |
|
Շչեգլովա Դինարա Րինատի՝ |
Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման հարցերով փոխնախարար |
Ռուսաստանի Դաշնությունից՝
|
Վոլվաչ Դմիտրի Վալերիի՝ |
Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ |
|
Պուդով Անդրեյ Նիկոլայի՝ |
Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ, ստատս-քարտուղար |
|
Ղրղզստանի Հանրապետությունից | |
|
Ակմատալիև Միրբեկ Ակմատալիի՝ |
Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի, ճարտարապետության և հաղորդակցությունների նախարարությանն առընթեր ճարտարապետության, շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության պետական գործակալության տնօրենի տեղակալ |
|
Մամբետով Ազամատ Մուրատի՝ |
Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ստատս-քարտուղար |
|
Կարագուլովա Այդայ Նուրդինի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային ծառայության նախագահի տեղակալ |
|
Աբիրով Միկտիբեկ Մեդետբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր ֆինանսական շուկայի կարգավորման և վերահսկողության պետական ծառայության նախագահի տեղակալ |
|
Բալտաշև Իլյազբեկ Ալտինբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության և զբոսաշրջության նախարարի տեղակալ |
|
Իսաևա Վերոնիկա Վլադիմիրի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի և արդյունաբերության նախարարի տեղակալ |
|
Մուկաշև Ազամատ Ֆելիքսի՝ |
Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և տարածաշրջանների զարգացման նախարարի տեղակալ |
|
Ռիսալիև Սեյիտ Մակսուտի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի տեղակալ |
|
Սոլտոբաև Տալանտբեկ Օսմոնբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի, ճարտարապետության և հաղորդակցությունների նախարարի տեղակալ |
|
Տուրկբաև Պազիլբեկ Բորուբայի՝ |
Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն առըթեր գիտության դեպարտամենտի տնօրեն, Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
|
|
Ուսենբաև Նուրբոլոտ Տոլոշի՝ |
Ղրղզստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝
|
Աբարբեկովա Աիդա Միրզաշի՝ |
Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ
|
|
Ջոլդիբաևա Գալիա Տագիբերդիի՝ |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն |
|
Ջումաբաևա Ալիյա Մարատի՝ |
Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտի տնօրեն |
|
Կալիև Ադել Աբաժանի՝ |
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Կուսաինովա Այնա Բիրժանի՝ |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Սույումբաևա Պաիզա Ուսենբայի՝ |
Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն. |
|
Ավետիսյան Վարդան Ալեքսանդրի՝ |
տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով դեպարտամենտի տնօրեն |
|
Դանիլովա Ելենա Վլադիմիրի՝ |
Ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Ելիկբաև Կուանիշ Նուրլանի՝ |
ներքին շուկաների գործունեության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
| Ժուկովա
Նատալյա Պավելի՝ |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտի տնօրեն |
| Սաբիտով
Դաուրեն Կուանբեկի՝ |
տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով դեպարտամենտի տնօրեն |
|
Չերեկաև Միխայիլ Վասիլիի՝ |
առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԿ 15.12.15 թիվ 154, ԵՏՀԿ 10.05.16 թիվ 61, ԵՏՀԿ 10.05.18 թիվ 85, ԵՏՀԿ 16.04.19 թիվ 67, ԵՏՀԿ 09.03.21 թիվ 30)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 14.05.2024, թիվ 48 | 09.06.2024, թիվ 33 | |
| 09.03.2021, թիվ 30 | 29.03.2021, թիվ 33 | |
| 16.04.2019, թիվ 67 | 29.04.2019, թիվ 33 | |
| 10.05.2018, թիվ 85 | 24.05.2018, թիվ 33 | |
| 23.06.2017, թիվ 39 | 23.08.2017, թիվ 33 | |
| 10.05.2016, թիվ 61 | 22.05.2016, թիվ 33 | |
| 15.12.2015, թիվ 154 | 31.12.2015, թիվ 33 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|