ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի
5-րդ կետը «քաղաքացիաիրավական» բառից հետո լրացնել «կամ աշխատանքային» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների համար Ակադեմիան հնարավորության դեպքում կազմակերպում է նրանց բնակության ապահովումը:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «, որը զուգորդվում է՝ մինչև 3 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» բառերը.
2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, որը զուգորդվում է՝ մինչև 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» բառերը.
3) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 10 Երևան ՀՕ-333-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2025 թվական: