ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2011 թվականի N 1295-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 06.11.25 N 1581-Ն)
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և «Մասնագիտական կրթության և ուսուցան մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 06.11.25 N 1581-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մասնագիտական ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը 06.11.25 N 1581-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 14
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 06.11.25 N 1581-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (այսուհետ` հաստատություն) ընդունելության կարգը և պայմանները:
(1-ին կետը խմբ. 06.11.25 N 1581-Ն)
2. Սույն կարգը նպատակ ունի կրթությունը մատչելի դարձնել օտարերկրացիների համար:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:
II. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
4. Վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է իրենց ընտրությամբ` ընդհանուր հիմունքներով կամ սույն կարգով սահմանված պայմաններով` առնվազն հիմնական կրթության հիմքով:
(4-րդ կետը խմբ. 06.11.25 N 1581-Ն)
4.1. Վերջին երեք տարում Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով։
(4.1-ին կետը լրաց. 06.11.25 N 1581-Ն)
5. Հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով հաստատված որակավորումների ցանկին (բացառությամբ ռազմական և ոստիկանական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության) համապատասխան:
(5-րդ կետը խմբ. 06.11.25 N 1581-Ն)
6. Օտարերկրացիների ընդունելությունը հաստատություն կատարվում է`
1) պայմանագրային հիմունքով (վճարովի).
2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված կրթական և գիտական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:
6.1 Դիմորդները կարող են դիմել միայն մեկ հաստատություն և մեկ մասնագիտության համար:
(6.1-ին կետը լրաց. 06.11.25 N 1581-Ն)
7. Օտարերկրացիների դիմում-հայտերն ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ նախարարի հրամանով ընդունելության համար սահմանված ժամկետներում՝ լրացնելով դիմում-հայտ և ներբեռնելով հետևյալ փաստաթղթերը PDF ֆորմատով՝
1) դիմում` նախարարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն հարցաթերթիկի ձևի.
3) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները.
4) կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.
5) 3 x 4 չափսի լուսանկար.
6) ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.
7) առողջության ապահովագրություն կամ բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Բժշկական տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.
8) օտարերկրացին հաստատություն հրամանագրվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտ) պատճենը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:
(7-րդ կետը խմբ. 06.11.25 N 1581-Ն)
8. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի կոնվենցիայի անդամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը՝ ապոստիլով հաստատված, սույն կոնվենցիային չանդամակցող օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը՝ հյուպատոսական վավերացմամբ, իսկ 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը՝ թարգմանված (հայերենով կամ անգլերենով) և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(8-րդ կետը խմբ. 06.11.25 N 1581-Ն)
9. Հաստատություն դիմած օտարերկրացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը, ինչպես նաև ընդունելության գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`
1) նախարարությունը կատարում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառում: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով լրացված օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը՝ փաստաթղթերի պատշաճ և ամբողջական լինելու դեպքում, հաստատվում է նախարարության կողմից.
2) ուսումնական հաստատությունը փաստաթղթերն ստանալուց հետո կազմակերպում է դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգում և ընդունելություն.
3) դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգով, որի արդյունքների հիման վրա նրանք կարող են ընդունվել կամ նախապատրաստական բաժին, կամ առաջին կուրս՝ չգերազանցելով տվյալ որակավորման համար լիցենզիայով սահմանված տեղերի թիվը: Եթե դիմորդների քանակը գերազանցում է լիցենզիայով սահմանված տեղերի թիվը, ապա անցկացվում է մրցույթն ըստ մասնագիտության և առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և ստուգման գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.
4) մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և նախարարության կողմից սահմանած այլ որակավորումների համար գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում է՝ ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների, իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում (քննություն).
5) դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումը և ընդունելությունը կազմակերպվում են նախարարի հրամանով, որով սահմանվում են կազմակերպման ժամկետները և պայմանները.
6) օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը հաստատվում է նախարարության կողմից, որից հետո միայն ուսումնական հաստատությունը կարող է հրամանագրել օտարերկրյա դիմորդին.
7) ուսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով վճարում կատարելու պահանջը:
(9-րդ կետը խմբ. 06.11.25 N 1581-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 06.11.25 N 1581-Ն)
11. Ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում:
12. Փաստաթղթերը ներկայացվում են հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
13. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:
(13-րդ կետը փոփ. 06.11.25 N 1581-Ն)
14. Օտարերկրացիների համար օտար լեզվով ուսուցում իրականացնող հաստատությունը պետք է կազմակերպի նախապատրաստական դասընթացներ:
15. Օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում հայերենին, ռուսերենին կամ անգլերենին մասնակցում են հաստատության նախապատրաստական դասընթացներին:
16. Սույն կարգով ընդունելության ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:
(16-րդ կետը փոփ. 06.11.25 N 1581-Ն)
17. Հաստատությունում նախապատրաստական դասընթացներն իրականացվում են երկու (յուրաքանչյուրը վեց ամիս տևողությամբ) փուլերի միջոցով` դիմորդի ուսումնառության լեզվի իմացության մակարդակին համապատասխան`
1) ընտրված ուսումնառության լեզվի ընդհանուր գիտելիքների ձեռքբերում.
2) ընտրված ուսումնառության լեզվով հիմնական (բազային) մասնագիտական տերմինների, հասկացությունների ուսուցում:
18. Նախապատրաստական դասընթացներում օտարերկրացիներն ուսումնասիրում են նաև հայերեն, ինչպես նաև ուսանելու ընթացքում ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
19. Օտարերկրացիների ուսուցումը, հեռացումը (ազատումը) և վերականգնումը, շարժունությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգերին համապատասխան: Սույն կարգով ընդունված ուսանողների հեռացման (ազատման) և շարժունության մասին տեղեկություններն ուսումնական հաստատությունները ներկայացնում են նախարարություն՝ համապատասխան որոշում ընդունելուց հետո երկշաբաթյա ժամկետում:
20. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը`
1) տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.
2) կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` օտար լեզվով դասավանդող մասնագետների համար:
21. Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատությունը նախարարություն, իսկ բժշկական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում տեղեկանք ընդհանուր հիմունքներով ընդունված օտարերկրացիների և սույն կարգով ընդունվածների վերաբերյալ։
22. Ուսումնական հաստատությունը պարտավոր է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ներառել առանձին դրույթ` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների վերաբերյալ:
23. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններից անկախ պատճառից ուսումն ընդհատած ուսանողի փաստաթղթերը վերադարձվում են դրանց պատճենահանումից և արխիվացնելուց հետո:
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հարցաթերթիկի ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA MINISTRY OF EDUCATION, SCIENCE, CULTURE AND SPORTS լուսանկար ՀՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների համար APPLICATION FORM for foreign students studying in RA
(3x4)
photo
Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ
1. Անունը / Name _____________ Ազգանունը / Surname _____________________
2. Ծննդյան թիվը/ _________________ 3. Ծննդյան վայրը/ ____________________
|
Date of birth |
օրը/ամիսը/ տարեթիվը |
Place of birth |
|
|
day/month/year |
4. Երկիրը/ Country _______________ 5. Քաղաքացիությունը/ Citizenship ________
6. Ազգությունը/ Nationality __________________________
7. Սեռը/Sex՝ “արական/Male” իգական/ Female
8. Բնակության վայրը/ Address _________________________________________
Քաղաքը/ City ___________________Երկիրը/ Conntry _______________________
Հեռ./Phone __________________________ Ֆաքս/Fax ______________________
9. Ընտանեկան վիճակը/Marital status “ամուսնացած/ Married” չամուսնացած/ Single
10. Նախկինում ավարտած ուսումնական հաստատության (դպրոցի) անվանումը
Name of previous educational institution (school)
______________________________ գտնվելու վայրը/ address ________________
Քաղաքը/ City ____________________________ Երկիրը/ Country ______________
Ուսուցումն սկսվել է ____________________Ավարտվել է_____________________
Date of study ամիս/տարեթիվ/ month/year Graduated ամիսը/տարեթիվը/month/year
11. ՀՀ-ում ուսումնական հաստատությունը/ Name of institution in RA
_______________________
Մասնագիտությունը/Speciality _____ Կուրսը/ Year __________________
Ուսուցումը/Study:
Ուսուցման սկիզբը/ From ________________________
| ամիսը/տարեթիվը/ month/year |
Ուսուցման ավարտը/ To ________________________
| ամիսը/տարեթիվը/ month/year |
12. Հայոց լեզվի իմացությունը/ Armenian proficiency
“գերազանց/excellent” լավ/good” բավարար/fair” չեմ տիրապետում/none
13. Այլ լեզուներ/ Other languages _________________________________________
14. Նշել մշակութային, կրթական և մասնագիտական ընկերակցության անվանումը (անվանումները), որին (որոնց) դուք անդամակցում եք
Your membership in cultural and professional organizations/associations
____________________________________________________________________
15. ՀՀ-ում բնակության վայրը / Resident address in RA
____________________________________________________________________
Քաղաքը/ City ____________________ Տան հեռ./ Home phone _________________
16. Ընտանիքի անդամները (հայրը, մայրը, կինը, եղբայրը, քույրը): Նշել անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, աշխատանքի վայրը, պաշտոնը/մասնագիտությունը/
Members of family (father, mother, wife, brother, sister). State name, surname, date of birth, work place, position/profession.
Հայրը
/Father_________________________________________________________________
անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth
Աշխատանքի վայրը/ Work place __________________________________________
Պաշտոնը/մասնագիտությունը/ Position/profession ___________________________
Մայրը
/Mother_________________________________________________________________
անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth
Աշխատանքի վայրը/ Work place __________________________________________
Պաշտոնը/մասնագիտությունը Position/profession ___________________________
Եղբայր/քույր/ Brother, sister_____________________________________________
____________________________________________________________________
Ուսանող ___________________________ ______________20__թ.
Student ստորագրությունը / signature
Պատասխանները տպել կամ լրացնել ընթեռնելի ձեռագրով Type or print legibly.
(ձևը փոփ. 06.11.25 N 1581-Ն)
(հավելվածը փոփ, խմբ., լրաց. 06.11.25 N 1581-Ն)