600.0363.30.10.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
30 հոկտեմբերի 2025 թվականի |
N 363-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷԲՑ կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին, 20.1-ին, 20.2-րդ, 25.1-ին և 32.1-ին ենթակետերով.
«14.1) ԿԷԱ կայան՝ ԷՄՇ կանոնների համաձայն սակագնային կարգավորման ենթակա Արտադրող, բացառությամբ ՊԷԱ կայանի, ՎԷԱ կայանի, ՀԷԱ կայանի և Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի.».
«20.1) ՀԷԱ կայան՝ հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստ ապահովող Արտադրող.».
«20.2) Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրող (ՀԾՄ)՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի հիման վրա հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրող.».
«25.1) ՊԷԱ կայան՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի շրջանակում գործող Արտադրող, բացառությամբ ՀԷԱ կայանի.».
«32.1) ՎԷԱ կայան` «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ հզորությամբ Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ Արտադրող, բացառությամբ ՊԷԱ կայանի.».
2) ԷԲՑ կանոնների 2-րդ կետի 27.1-ին ենթակետի «դ» պարբերությունում «բացառությամբ» բառից հետո լրացնել «ԿԷԱ կայանի, ՀԷԱ կայանի և ՀԾՄ-ի, ինչպես նաև» բառերը.
3) ԷԲՑ կանոնների 186-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«186. Հայտատուի կողմից ԷԲՑ կանոնների 184-րդ կետում նշված ամբողջական տեղեկությունը (փաստաթղթերը) ներկայացնելուց հետո Բաշխողը մինչև 150 կՎտ հզորությամբ կայանների դեպքում Տեղեկանքը տրամադրում է 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ 150 կՎտ և ավելի հզորությամբ կայանների դեպքում այն ներկայացնում է Համակարգի օպերատորի համաձայնեցմանը, որի պարագայում նշված ժամկետը երկարաձգվում է ևս 10 աշխատանքային օրով։».
4) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 186.1-ին կետով.
«186.1. Համակարգի օպերատորը դիմումը Բաշխողից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողին է ներկայացնում Տեղեկանքի համաձայնեցված տարբերակը, իսկ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը վտանգվելու դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով բացասական դիրքորոշումը։».
5) ԷԲՑ կանոնների 187-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«187. Տեղեկանքի տրամադրելու վերաբերյալ 184-րդ կետում նշված դիմումը մերժվում է, եթե՝
1) նույն կետում նշված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն չի ներկայացրել 184-րդ կետով նշված ամբողջական տեղեկությունը (փաստաթղթերը),
2) ԷԲՑ կանոնների 186.1-ին կետի համաձայն Համակարգի օպերատորը ներկայացրել է բացասական դիրքորոշում՝ ԷԲՑ կանոնների 184-րդ կետում նշված դիմումը ստանալու պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
|
30 հոկտեմբերի 2025 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|