Գլխավոր տեղեկություն
Համար
N 362-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.11.2025
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.10.2025
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2025

600.0362.30.10.25

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հոկտեմբերի 2025 թվականի

N 362-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) ԷՀՑ կանոնների 2-րդ կետի 53.1-ին ենթակետի «դ» պարբերությունում «բացառությամբ» բառից հետո լրացնել «ԿԷԱ կայանի, ՀԷԱ կայանի և ՀԾՄ-ի, ինչպես նաև» բառերը.

2) ԷՀՑ կանոնների 201-րդ կետում «սույն գլխի» բառերը փոխարինել «ԷՀՑ կանոնների 199-րդ կետի» բառերով.

3) ԷՀՑ կանոնների 202-րդ կետում «201-րդ կետի» բառերը փոխարինել «201-րդ և 208-րդ կետերի» բառերով.

4) ԷՀՑ կանոնների 207-րդ կետում «տարբերակը» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը վտանգվելու դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով բացասական դիրքորոշումը» բառերը.

5) ԷՀՑ կանոնների 208-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «, կամ մերժում է Միացման տեղեկանքի տրամադրումը, եթե ԷՀՑ կանոնների 207-րդ կետի համաձայն Համակարգի օպերատորը ներկայացրել է բացասական դիրքորոշում» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

30 հոկտեմբերի 2025 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2025 թվական: