ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
21 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 40-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 24 որոշումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել հետևյալ անձանց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ`
|
Վալովայա |
Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) |
|
Սուլեյմենով |
Կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) |
|
Սիդորսկի |
Կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) |
|
Նիկիշինա |
Կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) |
|
Կորեշկով |
Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) |
|
Կադիրկուլով |
Կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար) |
|
Ժունուսով Ադամկուլ Օրոկեևիչին` |
Կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) |
|
Ալդաբերգենով |
Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) |
|
Մինասյան |
Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար): |
2. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև կից ներկայացվող պարտականությունների բաշխումը:
3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների թվակազմի մասին» թիվ 5 որոշման 1-ին կետում «13» թիվը փոխարինել «9» թվով:
4. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի նշանակման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անձնակազմի հաստատման և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 2 որոշումը:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի փետրվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 20.12.2019, թիվ 29 | --------- | |
| 01.10.2019, թիվ 27 | 07.10.2019, թիվ 37 | |
| 29.05.2019, թիվ 14 | 07.06.2019, թիվ 37 | |
| 21.05.2019, թիվ 2 | 21.05.2019, թիվ 37 | |
| 31.08.2018, թիվ 17 | 31.08.2018, թիվ 37 | |
| 12.02.2018, թիվ 2 | 12.02.2018, թիվ 37 | |
| 14.04.2017, թիվ 5 | 21.04.2017, թիվ 37 | |
| 14.04.2017, թիվ 4 | 21.04.2017, թիվ 37 | |
| 31.05.2016, թիվ 11 | 01.07.2016, թիվ 37 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|