Basic information
Number
Ն-239-3
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.01.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.31
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
08.12.2005
Signing organisation
ՀՀ ԱԺ նախագահ
Signing date
08.12.2005
Effective date
21.01.2006


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև 1996 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքում ստորագրված ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը (կից հայտարարությամբ):

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան
   

8 դեկտեմբերի 2005 թվականի,
քաղ. Երևան
Ն-239-3

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության 2004 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 01/2109 հայտագիրը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2005 թվականի  հունվարի 25-ի թիվ 193 հայտագիրը կկազմեն համաձայնություն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ստորագրված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» Համաձայնագրի 5-րդ հոդվածի մեկնաբանության վերաբերյալ:

Նշված հայտագրերը հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation