Basic information
Number
Ն-236-3
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.01.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.28
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
08.12.2005
Signing organisation
ՀՀ ԱԺ նախագահ
Signing date
08.12.2005
Effective date
21.01.2006


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՔՍՏԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1999 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի և 2003 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարությունների նոր տեքստերը:


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան
   

8 դեկտեմբերի 2005 թվականի,
քաղ. Երևան
Ն-236-3



 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ հանում է «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության վերաբերյալ արված հայտարարությունը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՄԱՍԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ հանում է «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի վերաբերյալ արված հայտարարության 3-րդ մասը: