Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 376
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2018-02.05.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.09.2010
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2019

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2010 թվականի

թիվ 376

քաղ. Մոսկվա

Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության ԵՎ ճշգրտման կարգերի մասին

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 8-րդ գլխին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել`

- Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգը (կցվում է),

- Ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգը (կցվում է),

- Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման կարգը (կցվում է)։

2. Սահմանել, որ սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգը և Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման կարգն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

3. Մինչև սույն Որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ուժի մեջ մտնելը կիրառվում է ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունը:

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Ա. Կոբյակով


Ու. Շուկեև


Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 376 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Կարգով սահմանվում են ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից դրա հաստատման համար փաստաթղթեր ներկայացնելու պայմանները, մաքսային արժեքի հայտարարագրի ձևն ու այն լրացնելու կանոնները։

Կարգը մշակվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) և 2008 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի հիման վրա (այսուհետ՝ Համաձայնագիր)։

2. Ապրանքների մաքսային արժեքը որոշվում և ներկայացվում է մաքսային մարմին հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից` ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ։

Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ապրանքների հայտարարագրում ու մաքսային արժեքի հայտարարագրում (այսուհետ՝ ՄԱՀ) և համարվում են մաքսային նպատակների համար անհրաժեշտ տեղեկություններ։

ՄԱՀ-ն ապրանքների հայտարարագրի անբաժան մասն է։

ՄԱՀ-ը լրացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, եթե մաքսային հայտարարագրումը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից (այսուհետ՝ ՄԱՀ-ը լրացնող անձ)։

Մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման դեպքում ՄԱՀ-ը լրացվում է մաքսային մարմնի լիազոր մարմնի կողմից։

3. Եթե հայտարարագրվող ապրանքների մեկ խմբաքանակում ներառված են տարբեր անուն ապրանքներ, ապա դրանց բաշխումը` որպես ապրանքների մաքսային արժեքում ծախսերը (բաղադրիչները) ներառելու ենթակա ապրանքներ, պետք է կատարվի ՄԱՀ-1 և ՄԱՀ-2 համապատասխան վանդակները լրացնելու կարգի II և III բաժիններով սահմանված կարգով։

(3-րդ կետը փոփ. ՄՄՀ 23.09.11 թիվ 785)

4. ՄԱՀ-ը և դրա էլեկտրոնային պատճենը ապրանքների հայտարարագրի հետ միասին ներկայացվում են այն մաքսային մարմին, որտեղ իրականացվում է ապրանքների մաքսային հայտարարագրումը։ ՄԱՀ-ի հետ միասին մաքսային մարմին պետք է ներկայացվեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա այն լրացվել է (Կարգի 1-ին հավելված)։

Հայտագրված մաքսային արժեքի հաստատման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը կարող է կրճատվել՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին կամ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան (Օրենսգրքի 183-րդ հոդված):

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

5. Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով և (կամ) Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՄԱՀ-ը կարող է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

(5-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

6. ՄԱՀ-ը կազմվում է երկու օրինակից։ Մեկ օրինակը նախատեսված է մաքսային մարմնի համար, իսկ մյուսը՝ ՄԱՀ-ը լրացնող անձի համար։

ՄԱՀ-ի երկու օրինակը ստորագրվում և հաստատվում է Կարգի 18-րդ կետին համապատասխան։

7. ՄԱՀ-ը լրացվում է Միության մաքսային տարածք ներմուծվող այն բոլոր ապրանքների համար, որոնք հայտարարագրվում են ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ՝ բացառությամբ Կարգի 8-րդ կետում նշված դեպքերի։

Համաձայնագրի 6-10-րդ հոդվածներով նախատեսված մաքսային արժեքի որոշման մեթոդներով ապրանքների մաքսային արժեքը որոշելիս՝ լրացվում է ՄԱՀ- 2-ը (Կարգի 3-րդ հավելված):

Ապրանքների մաքսային արժեքը Համաձայնագրի 6-10-րդ հոդվածներով նախատեսված մեթոդներով որոշելիս օգտագործվում է ՄԱՀ, որի ձևն ու լրացման կանոնները սահմանվում են Միության անդամ պետությունների կողմից։

(7-րդ կետը խմբ. ՄՄՀ 23.09.11 թիվ 785, փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

8. Ապրանքների մաքսային արժեքը հայտագրվում է ապրանքների հայտարարագրում առանց ՄԱՀ լրացնելու հետևյալ դեպքերում՝

- եթե ապրանքները ձևակերպվում են այնպիսի մաքսային ընթացակարգերով, որոնցով մաքսատուրքերի, հարկերի վճարում չի նախատեսվում.

- եթե մաքսային արժեքի հայտագրված մեծությունը չի հանգեցնում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացմանը՝ Օրենսգրքով սահմանված պահանջների պահպանման դեպքում.

- եթե ապրանքների ներմուծվող խմբաքանակի ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում այն գումարը, որը կարող է սահմանվել Միության անդամ պետությունում և որը չպետք է գերազանցի 10000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք գումարը՝ բացառությամբ մեկ պայմանագրի շրջանակներում բազմանգամյա (երկու և ավելի անգամ) մատակարարումների, ինչպես նաև նույն ուղարկողի կողմից նույն ստացողի հասցեին, սակայն տարբեր պայմանագրերի շրջանակներում նույն ապրանքների կրկնվող (երկու և ավելի անգամ) մատակարարումների.

- եթե Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգի փոփոխման դեպքում ապրանքների մաքսային արժեք է համարվում ապրանքների՝ մաքսային սահմանը փաստացի հատելուց հետո մաքսային ընթացակարգով առաջին անգամ ձևակերպելիս մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի ընդունման օրվա դրությամբ նախկինում որոշված ապրանքների մաքսային արժեքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների այդպիսի մաքսային արժեքը որոշվել է ոչ ճիշտ, կամ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված դեպքերի.

- եթե Օրենսգրքին, Միության շրջանակներում կնքվող այլ միջազգային պայմանագրերին և (կամ) Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքներն ազատվում են մաքսատուրքերի ու հարկերի հարկումից (չեն հարկվում մաքսատուրքերով ու հարկերով)։

Բոլոր այն դեպքերում, երբ ՄԱՀ լրացնելը պարտադիր չէ, մաքսային մարմինը, այնպիսի փաստերի առկայության դեպքում, որոնք վկայում են, որ ապրանքների հայտարարագրում ներկայացված՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները կարող են ոչ հավաստի լինել կամ պատշաճ կերպով հաստատված չլինել, կարող է ներկայացնել ՄԱՀ տրամադրելու գրավոր և հիմնավորված պահանջ՝ շարադրված ազատ ձևով։

(8-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

9. ՄԱՀ-1-ը բաղկացած է երկու հիմնական և անհրաժեշտ քանակությամբ լրացուցիչ թերթերից։ Առաջին հիմնական թերթում ներառված են ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունները, իսկ երկրորդ թերթում նշվում են այն տեղեկությունները, որոնք օգտագործվում են հայտարարագրվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս, և մաքսային արժեքի մեծության հաշվարկը։

Երրորդ թերթից սկսած՝ ՄԱՀ-ի բոլոր թերթերը համարվում են լրացուցիչ։ Լրացուցիչ թերթերի համարակալումը սկսվում է երրորդ համարից (1-ին և 2-րդ թերթերը ձևի հիմնական թերթերն են, 3-րդն ու հաջորդ թերթերը՝ լրացուցիչ)։

ՄԱՀ-2-ը բաղկացած է երկու հիմնական թերթերից՝ առաջին թերթից, որը պարունակում է ապրանքների հայտարարագրում հայտարարագրվող բոլոր ապրանքների վրա տարածվող տեղեկությունները, և երկրորդ թերթից, որի մեջ նշվում են այն տեղեկությունները, որոնք օգտագործվում են հայտարարագրվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս, և մաքսային արժեքի մեծության հաշվարկը։ Եթե ապրանքների մեկ հայտարարագրով հայտարարագրվում են երեքից ավելի անուն ապրանքներ, ապա ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման համար օգտագործվում են լրացուցիչ թերթեր: Այդ դեպքում, որպես լրացուցիչ թերթ, օգտագործվում է ՄԱՀ-2-ի երկրորդ հիմնական թերթի ձևաթուղթը:

Երրորդ թերթից սկսած՝ ՄԱՀ-2-ի բոլոր թերթերը համարվում են լրացուցիչ։ Լրացուցիչ թերթերի համարակալումն սկսվում է երրորդ համարից (1-ին և 2-րդ թերթերը ձևի հիմնական թերթերն են, 3-րդն ու հաջորդ թերթերը՝ լրացուցիչ)։

ՄԱՀ-2-ի առաջին հիմնական թերթը ընդհանուր (միասնական) է Համաձայնագրի 6-10-րդ հոդվածներով սահմանված ապրանքների մաքսային արժեքը որոշելու բոլոր մեթոդների համար: ՄԱՀ-2-ի երկրորդ հիմնական թերթը կարող է լինել հաստատված չորս տեսակներից որևէ մեկից՝ կախված ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդից: ՄԱՀ-2-ի երկրորդ և լրացուցիչ թերթերի համապատասխան տարբերակն օգտագործվում է ապրանքների մաքսային արժեքը որոշելու ժամանակ, կիրառելով՝

- նույնական կամ համանման ապրանքներով գործարքների արժեքի մեթոդները՝ Համաձայնագրի 6-րդ կամ 7-րդ հոդվածներին համապատասխան (այսուհետ՝ 2-րդ մեթոդ կամ 3-րդ մեթոդ, համապատասխանաբար), և դրանց հիման վրա պահուստային մեթոդը՝ Համաձայնագրի 10-րդ հոդվածին համապատասխան (այսուհետ՝ 6-րդ մեթոդ).

- հանման մեթոդը՝ Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան (այսուհետ՝ 4-րդ մեթոդ), և դրա հիման վրա՝ 6-րդ մեթոդը.

- գումարման մեթոդը՝ Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան (այսուհետ՝ 5-րդ մեթոդ), և դրա հիման վրա՝ 6-րդ մեթոդը.

- 1-ին մեթոդի հիման վրա՝ 6-րդ մեթոդը։

(9-րդ կետը լրաց. ՄՄՀ 23.09.11 թիվ 785)

10. Եթե ըստ 1-ին մեթոդի ապրանքային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին լրացուցիչ հավելագրումներ և (կամ) դրանից ելքեր չեն կատարվում, և այդ գինը յուրաքանչյուր ապրանքի անվանման համար հատկացված է պայմանագրի ընդհանուր գումարից և (կամ) կոնկրետ ապրանքային խմբաքանակի հաշիվ-ապրանքագրից, ապա ապրանքների բոլոր համարների համար ՄԱՀ-1 լրացնելը պարտադիր չէ. լրացվում է միայն ՄԱՀ-1-ի ձևի առաջին հիմնական թերթը։ ՄԱՀ-1-ի ձևի երկրորդ հիմնական թերթում «Լրացուցիչ տվյալներ» վանդակում կատարվում է հետևյալ գրառումը. «Ապրանքների մաքսային արժեքը հավասար է փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին»։ Երկրորդ թերթի մնացած վանդակները չեն լրացվում։

(10-րդ կետը փոփ. ՄՄՀ 23.09.11 թիվ 785)

11. Եթե փաստաթղթերում անձանց անվանումները հանդիպում են լատինական այբուբենի տառերով, ապա ՄԱՀ-ում այդպիսի տեղեկությունները նշվում են լատինական այբուբենի տառերով։

12. ՄԱՀ-ում տեղեկությունները պետք է ներառվեն տպող սարքերի օգտագործմամբ՝ բացառությամբ Կարգի 14-րդ, 23-րդ և 24-րդ կետերում նշված դեպքերի։

13. ՄԱՀ-ի երկրորդ և լրացուցիչ թերթերի արժեքային ցուցանիշները կլորացվում են մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկրորդ նշանը նույն ճշգրտությամբ, եթե Միության անդամ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։

(13-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

14. ՄԱՀ-ում ներկայացվող տեղեկությունների ուղղումները, որոնք չեն ազդում ապրանքների մաքսային արժեքի վրա, կատարվում են բացառապես այն լրացրած անձի կողմից նշված տվյալները ջնջելով և տպող սարքերի օգնությամբ տպելու կամ կապույտ կամ սև գնդիկավոր գրչով գրելու միջոցով անհրաժեշտ տվյալներ ներառելով (կամ այլ միջոցների օգնությամբ, որոնցով կարելի է չջնջվող գրաֆիկական գիծ տանել)։ Յուրաքանչյուր ուղղում պետք է հաստատված լինի ՄԱՀ-ը լրացրած անձի ստորագրությամբ (կամ, համապատասխանաբար, այդ անձի աշխատողի կողմից) և Կարգի 18-րդ կարգով սահմանված կարգով։

15. Արտարժույթի վերահաշվարկը՝ Միության անդամ պետության արժույթով, կատարվում է մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող արժույթի փոխարժեքով։

Եթե Օրենսգրքով և (կամ) Միության շրջանակներում այլ միջազգային պայմանագրերով արտարժույթի փոխարժեքի կիրառման այլ օր է նախատեսված, ապա նշվում է արտարժույթի՝ տվյալ օրվա դրությամբ գործող փոխարժեքը։

(15-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38) 

16. Եթե ՄԱՀ-ի համապատասխան վանդակում չկա բավարար տեղ այն լրացնող անձի կողմից տեղեկություններ ներկայացնելու կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ծառայողական նշումներ կատարելու համար, ապա անհրաժեշտ տեղեկությունները պետք է նշվեն համապատասխան թերթի «Լրացուցիչ տվյալներ» վանդակում կամ ՄԱՀ-ի անբաժանելի մաս կազմող A4 ձևաչափի առանձին թերթերի վրա։ ՄԱՀ-ի համապատասխան վանդակներում, որոնց վերաբերում են «Լրացուցիչ տվյալներ» վանդակում և (կամ) առանձին թերթերին ներկայացվող տեղեկությունները, պետք է կատարվի համապատասխան գրառում, որով հղում կարվի «Լրացուցիչ տվյալներ» վանդակին կամ, համապատասխանաբար, առանձին թերթերին՝ «Տե՛ս թիվ ____ լրաց. ___ թերթին»։

Լրացման յուրաքանչյուր թերթի վրա անհրաժեշտ է նշել՝

- «Թիվ ____ ՄԱՀ-ի թիվ ____ լրացում».

- հայտարարագրվող ապրանքի հերթական համարը՝ գրառման տեսքով՝ «Ապրանք թիվ __» և, ըստ յուրաքանչյուր ապրանքի՝ վանդակի համարը և այն տեղեկությունները, որոնք ներկայացվում են այդ վանդակում՝ տվյալ վանդակը լրացնելու կանոններին համապատասխան:

Եթե մեկ առանձին թերթի վրա չկա բավարար տեղ՝ մեկ վանդակում ներկայացվող տեղեկությունները նշելու համար, ապա այդպիսի տեղեկությունները ներկայացվում են A4 ձևաչափի մի քանի առանձին թերթերի վրա։ Այդ դեպքում վերին աջ անկյունում նշվում է թերթի համարը՝ ըստ կարգի։ Առանձին թերթերի համարակալումը միշտ նորից է սկսվում։

Լրացման յուրաքանչյուր օրինակ պետք է ստորագրված լինի ստորին աջ անկյունում ՄԱՀ-ը լրացրած անձի կողմից և հաստատված Կարգի 18-րդ կետով սահմանված կարգով։

Լրացուցիչ կցվող յուրաքանչյուր այդպիսի թերթի օրինակների թիվը պետք է համապատասխանի ՄԱՀ-ի օրինակների թվին։

ՄԱՀ-ի էլեկտրոնային պատճենում այն լրացրած անձի կողմից պետք է ներկայացվեն լրացումներում ներառված տեղեկությունները։

17. ՄԱՀ-ում տեղեկություններ ներառելու համար կիրառվում են մաքսային նպատակներով օգտագործվող դասակարգիչներ և նորմատիվ հղումներ հանդիսացող տեղեկությունների ցանկեր։

18. ՄԱՀ-ը, ինչպես նաև ՄԱՀ-ի լրացումները, եթե դրանք լրացվում, հաստատվում և ստորագրվում են ՄԱՀ-ի հիմնական թերթերի համապատասխան վանդակում, ՄԱՀ-ի յուրաքանչյուր լրացուցիչ թերթի համապատասխան դաշտում և լրացման մեջ՝ ՄԱՀ-ը լրացրած անձի կողմից ամսաթիվը նշելով։ ՄԱՀ-ը հաստատվում է կնիք դնելով, եթե Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ՄԱՀ-ը լրացրած անձը պետք է կնիք ունենա։

(18-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

19. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ, հանձնարարությամբ կամ ՄԱՀ-ը լրացրած անձի խնդրանքով, որոշ տվյալներ ավելացնելու այդ անձի կողմից լրացվող վանդակներում կամ կատարել փոփոխություններ, լրացումներ կամ ուղղումներ այդ վանդակներում նշված տեղեկությունների մեջ։

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի բոլոր նշումները, բացառությամբ գրանցման համարի, թվագրվում և հաստատվում են նրա ստորագրությամբ ու անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։

 

II. ՄԱՀ-1-ը լրացնելու կանոնները

 

20. ՄԱՀ-1-ը լրացրած անձը լրացնում է ՄԱՀ-1-ի հիմնական թերթերի հետևյալ վանդակները և լրացուցիչ թերթերի համապատասխան վանդակները՝ 1, 2ա, 2բ, 3, 4, 5, 6, 7ա, 7բ, 7գ, 8ա, 8բ, 9ա, 9բ, 10ա, 10բ, 11ա, 11բ, 12, 13ա, 13բ, 14ա, 14բ, 14գ, 14դ, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25։

(20-րդ կետը փոփ. ՄՄՀ 23.09.11 թիվ 785)

21. Մաքսային մարմինը լրացնում է ՄԱՀ-1-ի հիմնական և լրացուցիչ թերթերի «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտերը՝ «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտերը լրացնելու կանոններին համապատասխան (Կարգի IV բաժին)։

(21-րդ կետը փոփ. ՄՄՀ 23.09.11 թիվ 785)

22. ՄԱՀ-1-ը լրացնող անձի կողմից վանդակները լրացնելու կարգը՝

Վանդակ 1.

Վանդակում նշվում են տեղեկություններ հայտարարագրվող ապրանքները վաճառող անձի վերաբերյալ՝

կազմակերպության համար՝ անվանումը և գտնվելու վայրը (հասցեն).

անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը)։

Վանդակ 2ա.

Նշվում են տեղեկություններ այն անձի վերաբերյալ, որը հանդես է գալիս որպես գնորդ այն արտաքին տնտեսական պայմանագրով, որին համապատասխան ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք՝

կազմակերպության համար՝ անվանումը, դրա կազմակերպաիրավական ձևը և գտնվելու վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը).

անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը)։

Վերին աջ անկյունում նշվում է՝

Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ),

Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), որը ստացողին է տրամադրվել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե ստացողը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ), եթե ստացողը Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձ է.

Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման համարը (ՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, կամ անհատական նույնականացման համարը՝ (ԱՆՀ) ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում,

Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) և «/» նշանից հետո հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ)։

Վանդակի ստորին մասում նշվում է՝

Ղազախստանի Հանրապետության համար՝ գնորդի նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ Նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան.

Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար.

Ռուսաստանի Դաշնության համար՝ պետական գրանցման հիմնական համարը (ՊԳՀՀ) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վերաբերյալ գրառման պետական գրանցման հիմնական համարը (ԱՁՊԳՀՀ)։

Վանդակ 2բ.

Վանդակում նշվում են տեղեկություններ ՄԱՀ-1-ը լրացրած անձի վերաբերյալ՝

կազմակերպության համար՝ անվանումը, դրա կազմակերպաիրավական ձևը և գտնվելու վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը).

անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը)։

Վանդակի վերին աջ անկյունում նշվում է՝

Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).

Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), որը ստացողին է տրամադրվել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե ստացողը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ), եթե ստացողը Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձ է.

Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման համարը (ՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, կամ անհատական նույնականացման համարը՝ (ԱՆՀ) ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում.

Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) և «/» նշանից հետո հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ)։

Վանդակի ստորին մասում նշվում է՝

Ղազախստանի Հանրապետության համար՝ այն լրացնող անձի նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ Նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան,

Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար.

Ռուսաստանի Դաշնության համար՝ պետական գրանցման հիմնական համարը (ՊԳՀՀ) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վերաբերյալ գրառման պետական գրանցման հիմնական համարը (ԱՁՊԳՀՀ)։

Վանդակ 3.

Նշվում են մատակարարման պայմանների անվանումը (լատինական պայմանանշաններով)՝ Մատակարարման պայմանների դասակարգչին համապատասխան, և աշխարհագրական կետի անվանումը։

Վանդակ 4.

Նշվում են վաճառողի կողմից գնորդին ներկայացված և ապրանքի արժեքային գնահատականը պարունակող հաշվի (հաշիվների) համարն ու ամսաթիվը։

Վանդակ 5.

Նշվում են ապրանքների առքուվաճառքի (մատակարարման) պայմանագրի (համաձայնագրի) համարն ու ամսաթիվը, ինչպես նաև գործող հավելվածների, լրացումների և դրա փոփոխությունների համարն ու ամսաթիվը։

Վանդակ 6.

Նշվում են մաքսային մարմինների կողմից նախկինում ընդունված՝ 7-9-րդ վանդակների նկատմամբ կիրառելի որոշումներ պարունակող փաստաթղթերի վավերապայմանները (համարն ու ամսաթիվը):

Վանդակ 7ա.

Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։

«Ոչ» պատասխանի դեպքում անհրաժեշտ է լրացնել 8ա և 8բ վանդակները (7բ և 7գ վանդակները չեն լրացվում)։

«Այո» պատասխանի դեպքում լրացվում է 7բ վանդակը (ներմուծվող ապրանքների վաճառողի և գնորդի միջև այնպիսի փոխկապակցվության առկայության դեպքում, որի չափորոշիչները սահմանված են Համաձայնագրի 3-րդ հոդվածով)։

Վանդակ 7բ.

Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։ 1-ին մեթոդի կիրառումը թույլատրելի է միայն «Ոչ» պատասխանի դեպքում։

Վանդակ 7գ.

Տվյալ վանդակը լրացվում է ներմուծվող ապրանքների վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվության առկայության դեպքում։

Եթե վաճառողի և գնորդի փոխկապակցվածությունը չի ազդել գործարքի արժեքի վրա, այսինքն՝ ներմուծվող ապրանքների գործարքի արժեքը մոտ է Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված ստուգիչ մեծություններից մեկին, ապա «Լրացուցիչ տվյալներ» վանդակում ազատ ձևով շարադրվում են մանրամասներ՝ հայտարարագրվող ապրանքի հերթական համարը՝ ըստ ՄԱՀ-1-ի և դրա նկատմամբ օգտագործվող ստուգիչ մեծության վերաբերյալ տեղեկությունները՝ ներառյալ տեղեկությունների ստացման աղբյուրի բոլոր վավերապայմանները, ինչպես նաև այլ համապատասխան տվյալներ։

Վանդակը լրացվում է ՄԱՀ-1-ը լրացնող անձի կողմից՝ իր ցանկությամբ կամ մաքսային մարմնի պահանջով՝ սահմանված կարգով։

Վանդակ 8ա.

Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։ 1-ին մեթոդի կիրառումը թույլատրելի է միայն «Ոչ» պատասխանի դեպքում։

Վանդակ 8բ.

Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։

Եթե ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախված է այն պայմանների կամ պարտավորությունների պահպանումից, որոնց ազդեցությունն ապրանքների արժեքի վրա կարող է սահմանվել քանակապես, ապա նշվում են այդպիսի պայմանների կամ պարտավորությունների տեսակն ու բովանդակությունը (օրինակ՝ գնորդի կողմից ապրանքի հանդիպակաց մատակարարման պահանջի առկայությունը կամ նրա կողմից ինչ-որ ծառայությունների մատուցումը վաճառողին, որն ազդում է այդ գործարքի արժեքի վրա և այլն), ինչպես նաև պայմանների կամ պարտավորությունների արժեքային գնահատման հաշվարկը՝ նշելով այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվում է այդպիսի հաշվարկը։ Համապատասխան գումարը ներկայացվում է 11բ վանդակում որպես անուղղակի վճար։

Եթե համապատասխան պայմանների կամ պարտավորությունների ազդեցությունը գործարքի արժեքի վրա չի կարող սահմանվել քանակապես և պատշաճ կերպով հաստատվել (այդ թվում՝ ապրանքների բացթողումից հետո), ապա 1-ին մեթոդը չի կարող կիրառվել։

Վանդակ 9ա.

Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։

«Այո» պատասխանի դեպքում 9բ վանդակից հետո նշվում են մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար վճարվող լիցենզիոն և այլ նման վճարներին վերաբերող պայմաններ (օրինակ՝ վճարի տեսակը, դրա կատարման հիմքը և այլն), որոնք գնորդն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վճարել է կամ պետք է վճարի վաճառողին՝ որպես ապրանքների վաճառքի պայման։ Այդ վճարների մեծությունը ներկայացվում է 15-րդ վանդակում։

Վանդակ 9բ.

Վանդակում ներկայացված՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։

«Այո» պատասխանի դեպքում տվյալ վանդակից հետո նշվում է այն պայմանը, որին համապատասխան հետագա վաճառքի, գնորդի կողմից այլ կերպ տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված եկամտի կամ հասույթի մի մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվում է վաճառողին։

Համապատասխան մեծությունը նշվում է 16-րդ վանդակում։

Վանդակ 10ա.

Նշվում է ՄԱՀ-1-ի լրացուցիչ թերթերի թիվը (թերթերի թիվը պետք է համապատասխանի 2 անգամ փոքրացված վերջին թերթի համարին)։

Վանդակ 10բ.

Նշվում են ՄԱՀ-1-ը լրացնելու ամսաթիվը, ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը և տրամադրման ամսաթիվը, կոնտակտային հեռախոսի համարը, ինչպես նաև հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի հաստիքացուցակում տվյալ անձի կողմից զբաղեցրած պաշտոնը, և դրվում է ստորագրությունը։ ՄԱՀ-1-ը հաստատվում է տվյալ վանդակում՝ Կարգի 18-րդ կետով սահմանված կարգով։

Եթե ՄԱՀ-1-ը կազմվում է մաքսային մարմնի կողմից, ապա տվյալ վանդակում նշվում են ՄԱՀ-1-ը կազմելու ամսաթիվը, մաքսային մարմնի կողմից լիազորված պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը, դրվում է նշված անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը և նրա ստորագրությունը։

ՄԱՀ-1 ձևի երկրորդ թերթը։

Թերթի վրա կարող են ներկայացվել մեկ հայտարարագրում հայտարարագրվող ապրանքների՝ մեկից երեք անուն ապրանքների վերաբերյալ տվյալներ։

Վանդակ «Ապրանք թիվ».

Նշվում է ապրանքի համարն ապրանքների հայտարարագրի համապատասխան վանդակից։

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ) մեկ դասակարգման ծածկագրի նշումով մեկ ապրանքային խմբաքանակում ներառված՝ տարբեր անուն ապրանքներ հայտարարագրելիս, երբ անհրաժեշտ է նշել տեղեկություններ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր կամ որոշ ապրանքների վերաբերյալ, նշվում է ապրանքի համապատասխան հերթական համարը՝ ըստ ցուցակի։

Վանդակ «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը».

Նշվում է ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի։

Բաժին Ա «Հաշվարկի հիմքը».

Վանդակ 11ա.

Առաջին տողում հաշվի արժույթով նշվում է Միության մաքսային տարածք արտահանման համար ապրանքները վաճառելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը։

Երկրորդ տողում նշվում է փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը Միության այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմնում հայտարարագրվում են ապրանքները։

Փակագծում նշվում են հաշվի արժույթի ծածկագիրը և ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող՝ Միության անդամ պետության արժույթին համապատասխանող արժույթի փոխարժեքը։

Վանդակ 11բ.

Նշվում է անուղղակի վճարների գումարը Միության անդամ պետության արժույթով (8բ վանդակին համապատասխան)։

Տվյալ վանդակում արտացոլվում է գնի՝ հայտարարատուի փաստաթղթերով և համապատասխան հաշվարկներով հաստատված ճշգրտման մեծությունը՝ համապատասխան պայմանների կամ պարտավորությունների առկայության դեպքում (ներկայացվում են 8բ վանդակում):

Եթե 11բ վանդակում նշված է անուղղակի վճարների գումարային մեծությունը (գնի ճշգրտումները), ապա 11բ վանդակում նշված ընդհանուր գումարը մեկնաբանվում է ՄԱՀ-1-ի համապատասխան թերթի «Լրացուցիչ տվյալներ» վանդակում կամ A4 ձևաչափի առանձին թերթերի վրա՝ Կարգի 16-րդ կետով սահմանված կարգով։

Եթե անուղղակի վճարները (գնի ճշգրտումները) վերաբերում են մատակարարվող բոլոր կամ մի քանի անուն ապրանքներին, ապա անուն ապրանքների միջև անուղղակի վճարների գումարային մեծությունը բաշխվում է անուն ապրանքների՝ 11ա վանդակում նշված արժեքներին համամասնորեն։

Վանդակ 12.

Նշվում է 11ա և 11բ վանդակներում նշված մեծությունների գումարը՝ Միության անդամ պետության արժույթով։

Բաժին Բ «Լրացուցիչ հաշվեգրումներ. ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված չեն Ա-ում»։

Սույն բաժնում Միության անդամ պետության արժույթով ներկայացվում են այն լրացուցիչ հաշվեգրումները, որոնք, Համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան, ավելացվում են ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին։

Եթե նման մեծությունները հաշիվ-ապրանքագրերում կամ այլ առևտրային փաստաթղթերում նշված են արտարժույթով, ապա ՄԱՀ-1-ի «*» վանդակում ներկայացվում են այդ մեծությունների վերահաշվարկի տվյալները՝ նշելով ապրանքի համարը և դիրքը (ՄԱՀ-1-ի այն վանդակի համարը, որին վերաբերում են նման տեղեկությունները), արժութային դասակարգչին համապատասխան արժույթի եռանիշ տառային ծածկագիրը, ծախսերի գումարներն արտարժույթով և ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող արժույթների վերահաշվարկի փոխարժեքը։

Վանդակ 13.

Նշվում են գնորդի ծախսերը, որոնք չեն ներառվել 11ա վանդակում նշված փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ, այսինքն՝ որոնք վաճառողի կողմից չեն ներառվել գնորդին ներկայացված հաշիվ-ապրանքագրում, սակայն կատարվել և վճարվել են (կամ ենթակա են վճարման) գնորդի կողմից Միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների ներմուծման համար։

Վանդակ 13ա.

Նշվում են միջնորդին (գործակալին), բրոքերին վճարվող վարձատրությունների հետ կապված ծախսերը՝ բացառությամբ գնման համար գնորդի կողմից իր գործակալին (միջնորդին) վճարվող վարձատրությունները՝ արտերկրում նրա ներկայացմամբ մատուցած՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների գնման հետ կապված ծառայությունների համար։

Եթե ՄԱՀ-1 ձևը լրացվում է մեկ խմբաքանակում ներառված մի քանի անուն ապրանքների համար, ապա նշված ծախսերը բաշխվում են յուրաքանչյուր անվանմամբ ապրանքների միջև՝ 12-րդ վանդակում համապատասխանաբար նշված մեծություններին համամասնորեն։

Վանդակ 13բ.

Նշվում են գնորդի՝ տարայի և փաթեթվածքի հետ կապված ծախսերը՝ ներառյալ փաթեթավորման նյութերի ու աշխատանքների արժեքը, եթե նման տարան և (կամ) փաթեթվածքը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, գնահատվող ապրանքների հետ դիտվում է որպես մեկ ամբողջություն։

Տարայի հետ կապված ծախսերի մեջ չեն մտնում տարան վերադարձնելու համար վաճառողին առանձին վճարվող գումարները։

Վանդակ 14.

Նշվում է գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառողին տրամադրված այն ապրանքների և ծառայությունների համապատասխան ձևով բաշխված արժեքը, որոնք տրամադրվել են վաճառողին անվճար կամ իջեցված գնով Միության մաքսային տարածք գնահատվող (ներմուծվող) ապրանքների արտահանման համար արտադրության և վաճառքի մասով դրանց օգտագործման նպատակով այնքանով, որքանով այն ներառված չէ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.

Գնորդի կողմից անվճար տրամադրված ապրանքների (ծառայությունների) դեպքում նշվում է դրանց գնման ամբողջական արժեքը, եթե ներմուծողը ձեռք է բերել այդ ապրանքները (ծառայությունները) իր հետ փոխկապակցված անձ չհանդիսացող վաճառողից։ Նման տեղեկությունների և (կամ) բավարար փաստաթղթային հաստատման բացակայության դեպքում նշվում է նույնական, համանման ապրանքների (ծառայությունների) կամ նույն դասի կամ տեսակի ապրանքների (ծառայությունների) վերաբերյալ համապատասխան տեղեկությունների հիման վրա որոշվող արժեքը։ Եթե նման ապրանքները (ծառայությունները) արտադրվել (մատուցվել) են գնորդի կողմից, ապա նշվում են գնորդի հաշվապահական փաստաթղթերով հաստատված՝ արտադրության ծախքերը։

Գնորդին իջեցված գներով տրամադրված ապրանքների (ծառայությունների) դեպքում նշվում է ապրանքների ու ծառայությունների արժեքը՝ հանած վաճառողի կողմից վճարված մեծությունը։

Եթե վաճառողի կողմից գնորդին տրամադրվել են հումքի և նյութերի ու կոմպլեկտավորող արտադրատեսակների մշակման կամ վերամշակման, առաքման, պահպանման կամ որոշ այլ ծառայություններ, ապա այդ ծառայությունների արժեքը (մաքսային արժեքը հաշվարկելիս) հաշվի է առնվում այն գնով, որով դրանք արտադրվել կամ ձեռք են բերվել գնորդի կողմից։

Վանդակ 14ա.

Նշվում է հումքի, նյութերի, մասերի, կիսաֆաբրիկատների և նմանատիպ այն առարկաների՝ համապատասխան կերպով բաշխված արժեքը, որոնցից բաղկացած են ներմուծվող ապրանքները։

Վանդակ 14բ.

Նշվում է գործիքների, դրոշմակնիքների, ձևերի և ներմուծվող ապրանքների արտադրության մեջ օգտագործված նմանատիպ այլ առարկաների ձեռքբերման ծախսերի համապատասխան կերպով բաշխված գումարը, եթե գնորդն այդ ապրանքները ձեռք է բերել գնորդի հետ փոխկապակցված անձ չհանդիսացող վաճառողից, կամ դրանց պատրաստման հետ կապված ծախսերը, եթե առարկաներն արտադրված են գնորդի կամ գնորդի հետ փոխկապակցված անձ հանդիսացող անձի կողմից։

Գնահատվող ապրանքների արտադրության ժամանակ օգտագործված՝ նշված առարկաների արժեքի բաշխումը կարող է իրականացվել այդ ամբողջ արժեքն ապրանքների առաջին խմբաքանակի մաքսային արժեքին կամ հայտարարատուի կողմից որոշված ապրանքների այն քանակի մաքսային արժեքին վերագրելու միջոցով, որը չի կարող հայտարարագրման ենթակա ապրանքների քանակից քիչ լինել։ Այդպիսի բաշխումը պետք է իրականացվի կոնկրետ հանգամանքներում կիրառելի եղանակով՝ կախված հայտարարատուի մոտ գտնվող փաստաթղթերից, և հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին համապատասխան։

Եթե նշված առարկաները նախկինում օգտագործվել են գնորդի կողմից՝ անկախ դրանց՝ այդ գնորդի կողմից ձեռք բերվելու կամ արտադրվելու փաստից, ապա ձեռքբերման կամ արտադրության նախնական գինը ենթակա է նվազեցման՝ այդ առարկաների օգտագործման հաշվառմամբ՝ դրանց արժեքն ստանալու (որոշելու) նպատակով։

Վանդակ 14գ.

Նշվում է ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ օգտագործված նյութերի (օրինակ՝ վառելիքային քսանյութերի օգտագործումը)՝ համապատասխան կերպով բաշխված արժեքը։

Վանդակ 14դ.

Միության միասնական մաքսային տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ՝ նախագծման, մշակման, ինժեներակոնստրուկտորական աշխատանքների, գեղարվեստական ձևավորման, դիզայնի, էսքիզների և գծագրերի՝ համապատասխան կերպով բաշխված արժեքը։

Գնորդի կողմից տրամադրված այդպիսի ապրանքների ու ծառայությունների (աշխատանքների) դեպքում, եթե դրանք ձեռք են բերվել կամ վարձակալվել են գնորդի կողմից, հաշվի են առնվում դրանց ձեռքբերման կամ վարձակալման հետ կապված ծախսերը։

Գնորդի կողմից տրամադրված՝ հանրային սեփականության մաս կազմող, այսինքն՝ պետական կամ մունիցիպալ սեփականության կազմում գտնվող ապրանքների դեպքում հաշվի են առնվում դրանց պատճենների ստացման հետ կապված ծախսերը։

Վանդակ 15.

Նշվում են մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող լիցենզիոն և նմանատիպ այլ վճարները (9ա վանդակի առնչությամբ)։

Հաշվի են առնվում մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար գնորդի կողմից անմիջականորեն վաճառողին կամ երրորդ անձին վճարման ենթակա լիցենզիոն և նմանատիպ այլ վճարները։

Եթե մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող լիցենզիոն և նմանատիպ այլ վճարները վերաբերում են մատակարարվող բոլոր կամ մի քանի անուն ապրանքներին, և «Մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունքների տրամադրման մասին» համաձայնագրում նշված օգտագործման դեպքում առանձին անուն ապրանքների միջև վճարների բաշխում (օրինակ՝ պաուշալ վճար) չի նախատեսվում, ապա մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող վճարների գումարային մեծության բաշխումն իրականացվում է՝ 12-րդ վանդակում նշված յուրաքանչյուր անուն ապրանքի արժեքին համամասնորեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վճարների գումարային մեծությունը ներառվում է ապրանքների մաքսային արժեքի մեջ՝ հարկման ամենաբարձր մակարդակով։ Մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող վճարների գումարային մեծությունը հայտարարատուի ցանկությամբ կարող է վերաբերել այն ապրանքների առաջին խմբաքանակին, որոնց առնչությամբ նախատեսվել են այդ վճարները։

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չպետք է ավելացվեն՝

ա) Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի համար իրականացվող վճարները.

բ) ներմուծվող ապրանքների բաշխման կամ վերավաճառքի իրավունքի համար իրականացվող վճարները, եթե նման վճարները Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների արտահանման պայման չեն համարվում։

Վանդակ 16.

Տվյալ վանդակում հաշվի է առնվում ներմուծվող ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինման կամ օգտագործման արդյունքում ստացված եկամտի (հասույթի) մի մասը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվում է վաճառողին (9բ վանդակի առնչությամբ)։

Վանդակ 17.

Նշվում է գնահատվող ապրանքների՝ Միության մաքսային տարածքում գտնվող օդանավակայան, նավահանգիստ կամ ժամանման այլ վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի մեծությունը, եթե ապրանքի փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) մինչև Միության մաքսային տարածքում գտնվող ժամանման վայր հասնելը, արտաքին տնտեսական պայմանագրով սահմանված մատակարարման պայմաններին համապատասխան, ներառված է փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ։ Եթե փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվում է տրանսպորտի տարբեր տեսակներով (մուլտիմոդալ փոխադրում), ապա հաշվի են առնվում տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) գումարային ծախսերը՝ ելնելով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) պահին գործող սակագներից։

Եթե փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվել է անհատույց կամ գնորդի սեփական տրանսպորտային միջոցներով, ապա սույն վանդակում նշվում է այն մեծությունը, որը հաշվարկվել է համապատասխան տեսակի տրանսպորտով փոխադրման սակագների հիման վրա, որոնք գործում են փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակահատվածում կամ համապատասխան ժամանակահատվածում (փոխադրման սեզոնայնություն)։

Եթե հայտարարատուի մոտ չկան տվյալ տեսակի փոխադրամիջոցով փոխադրման սակագների մասին տվյալներ, ապա տրանսպորտային ծախսերի հաշվարկման համար օգտագործվում են տրանսպորտային ծախսերի հաշվարկման համար հաշվապահական հաշվառման տվյալները՝ ներառելով ծախսերի բոլոր անհրաժեշտ հոդվածներն ու տարրերը։

Եթե ՄԱՀ-1-ը լրացվում է մի քանի անուն ապրանքների համար, ապա ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը բաշխվում են տարբեր անուն ապրանքների միջև՝ իրենց համաքաշին (բրուտտո քաշին) համամասնորեն։

17-րդ վանդակում նշվում է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը (աշխարհագրական կետը) կամ Միության մաքսային տարածքում ապրանքի նշանակման վայրը. մատակարարման պայմաններին համապատասխան՝ մինչև այդ կատարվող ծախսերն առանձին վճարվում են գնորդի կողմից և պետք է ներառվեն մաքսային արժեքի մեջ։

Եթե Միության մաքսային տարածքի ժամանման վայրից մինչև Միության մաքսային տարածքի նշանակման վայրը փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը չեն կարող փաստաթղթային հիմնավորում ստանալ, ապա 17-րդ վանդակում նշվում է Միության մաքսային տարածքում ապրանքների նշանակման վայրը։ Եթե փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի բաշխումն առաքման վայրից մինչև Միության մաքսային տարածքի ժամանման վայրը և ժամանման վայրից մինչև նշանակման վայրը կարող է փաստաթղթային հիմնավորում ստանալ, ապա 17-րդ վանդակում նշվում է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը։

17-րդ վանդակում նաև նշվում են արտահանման երկրից արտահանելիս ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման համար գնորդի կրած ծախսերը (եթե այդպիսիք կան), ինչպես նաև բեռնառաքողի վարձատրությունը։

Վանդակ 18.

Նշվում են գնահատվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և մինչև Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքների ժամանման վայր ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների իրականացման ծախսերը։

Եթե ՄԱՀ-1-ը լրացվում է մի քանի անուն ապրանքների համար, ապա նման ծախսերը բաշխվում են համապատասխան ապրանքների միջև՝ իրենց համաքաշին (բրուտտո քաշին) համամասնորեն։

Վանդակ 19.

Նշվում են Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործողությունների ապահովագրական ծախսերը։

Եթե ՄԱՀ-1-ի ձևը լրացվում է մի քանի անուն ապրանքների համար, ապա ապահովագրական ծախսերը համապատասխան ապրանքների միջև բաշխվում են՝ 12-րդ վանդակում նշված դրանց արժեքներին համամասնորեն։

Վանդակ 20.

Նշվում է Բ բաժնում ներկայացված մեծությունների գումարը։

Բաժին Բ․ «Պահումներ՝ ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված են Ա-ում»

Սույն բաժնում նշվում են Միության անդամ պետության արժույթով այն ծախսերի գումարները, որոնք ընդգրկված են Ա բաժնում, բայց Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան չեն ընդգրկվում հայտարարագրված ապրանքների մաքսային արժեքի մեջ՝ պայմանով, որ այդ ծախսերը առանձնացվել են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից, հայտագրվել և փաստաթղթային հիմնավորում են ստացել ՄԱՀ-1-ը լրացրած անձի կողմից։

Եթե նման ծախսերը հաշիվ-ապրանքագրերում կամ այլ կոմերցիոն փաստաթղթերում նշված են արտարժույթով, ապա ՄԱՀ-1-ի «*» վանդակում ներկայացվում են վերահաշվարկի տվյալները՝ նշելով ապրանքի համարը և դիրքը (ՄԱՀ-1-ի այն վանդակի համարը, որին վերաբերում են նման տեղեկությունները), արժութային դասակարգչին համապատասխան արժույթի եռանիշ տառային ծածկագիրը, ծախսերի գումարները արտարժույթով և ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ արժույթների վերահաշվարկի փոխարժեքը։

Վանդակ 21.

Նշվում են Միության մաքսային տարածք ժամանելուց հետո այնպիսի գնահատվող (ներմուծվող) ապրանքների հետ կապված շինարարական, կառուցման, հավաքման, մոնտաժման, սպասարկման կամ տեխնիկական աջակցության իրականացման ծախսերը, ինչպիսիք են արդյունաբերական տեղակայանքները, մեքենաները կամ սարքավորումները այն դեպքում, եթե այդ աշխատանքները նախատեսված են պայմանագրով և վաճառողի պայմանագրում և (կամ) հաշիվ-ապրանքագրում նման ծախսերն առանձնացվել են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից։

Վանդակ 22.

Նշվում է Միության մաքսային տարածքում ժամանման վայրից մինչև նշանակման վայր գնահատվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի մեծությունը, եթե վաճառողի պայմանագրում և (կամ) հաշիվ-ապրանքագրում դրանք առանձնացվել են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից։

Վանդակ 23.

Նշվում են Միության մաքսային տարածքում գնահատվող (ներմուծվող) ապրանքների ներմուծման կամ վաճառքի առնչությամբ վճարվող մաքսատուրքերի, հարկերի և հավաքագրումների գումարները։

Վանդակ 24.

Նշվում է Բ բաժնում ներկայացված մեծությունների գումարը։

Վանդակ 25ա.

Նշվում է գնահատվող ապրանքի մաքսային արժեքը Միության անդամ պետության արժույթով, որը հաշվարկվել է 12-րդ և 20-րդ վանդակներում ներկայացված մեծությունները գումարելու և ստացված գումարից 24-րդ վանդակում ներկայացված մեծությունը պահելու միջոցով։

Վանդակ 25բ.

Նշվում է 25ա վանդակում ներկայացված մաքսային արժեքը, որը մաքսային մարմնի կողմից վերահաշվարկվել է ԱՄՆ դոլարի՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվան համապատասխանող փոխարժեքով։

Վանդակ *.

Եթե մաքսային արժեքի բաղադրիչներից մեկը կամ մի քանիսը (որոնք պետք է նշվեն 13 - 23-րդ վանդակներում) հաշիվ-ապրանքագրերում կամ այլ կոմերցիոն փաստաթղթերում նշված են արտարժույթով, ապա տվյալ վանդակում ներկայացվում են վերահաշվարկի տվյալները՝ նշելով ապրանքի համարը և դիրքը (ՄԱՀ-1-ի այն վանդակի համարը, որին վերաբերում են նման տեղեկությունները), արժութային դասակարգչին համապատասխան արժույթի եռանիշ տառային ծածկագիրը, ծախսերի գումարները արտարժույթով և վերահաշվարկի համապատասխան փոխարժեքը (Կարգի 15-րդ կետ)։

Վանդակ «Լրացուցիչ տվյալներ»․

Անհրաժեշտության դեպքում նշվում են ՄԱՀ-1-ում ներկայացված տեղեկություններին վերաբերող ցանկացած լրացուցիչ տվյալ (հաշվարկ)։

Վանդակ «Ստորագրություն, կնիք»․

Թերթիկը ստորագրվում է ՄԱՀ-1-ը լրացրած անձի կողմից և վավերացվում Կարգի 18-րդ կետով սահմանված կարգով։

(22-րդ կետը փոփ. ՄՄՀ 23.09.11 թիվ 785, փոփ., լրաց. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, լրաց. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129) 

 

III. ՄԱՀ-2-ը լրացնելու կանոնները

(բաժինը լրաց. ՄՄՀ 23.09.11 թիվ 785)

 

23. ՄԱՀ-2-ը կազմող անձի կողմից վանդակները լրացնելու կարգ.

Վանդակ 1.

Նշվում են արտաքին տնտեսական գործարքի կողմ հանդիսացող օտարերկրյա անձի լրիվ անվանումը (իրավաբանական անձանց համար) կամ ազգանունը, անունը, հայրանունը (ֆիզիկական անձանց համար) և գտնվելու վայրի հասցեն.

կազմակերպության համար՝ անվանումը և գտնվելու վայրը (հասցեն),

անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը)։

Վանդակ 2ա.

Նշվում են տեղեկություններ ապրանքների ներմուծման երկրի այն գործարքի կողմ հանդիսացող (կամ, միակողմանի գործարքի դեպքում՝ ապրանքներն ստացող) անձի վերաբերյալ, ինչին համապատասխան ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք.

կազմակերպության համար՝ անվանումը, դրա կազմակերպաիրավական ձևը և գտնվելու վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը).

անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը)։

Վանդակի վերին աջ անկյունում նշվում է՝

Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ),

Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման համարը (ՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում.

Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), որը ստացողին է տրամադրվել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե ստացողը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ), եթե ստացողը Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձ է.

Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) և «/» բաժանիչ նշանից հետո հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ):

Վանդակի ստորին մասում նշվում է՝

Ղազախստանի Հանրապետության համար՝ գնորդի նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ Նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան.

Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար.

Ռուսաստանի Դաշնության համար՝ պետական գրանցման հիմնական համարը (ՊԳՀՀ) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վերաբերյալ գրառման պետական գրանցման հիմնական համարը (ԱՁՊԳՀՀ)։

Վանդակ 2բ.

Վանդակում նշվում են տեղեկություններ ՄԱՀ-2-ը լրացրած անձի վերաբերյալ՝

կազմակերպության համար՝ անվանումը, դրա կազմակերպաիրավական ձևը և գտնվելու վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը).

անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը, բնակավայրը, փողոցը, տան և բնակարանի համարը)։

Վանդակի վերին աջ անկյունում նշվում է՝

Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ),

Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), որը ստացողին է տրամադրվել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, եթե ստացողը, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ), եթե ստացողը Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձ է.

Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման համարը (ՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում.

Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) և «/» բաժանիչ նշանից հետո հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ):

Վանդակի ստորին մասում նշվում է՝

Ղազախստանի Հանրապետության համար՝ այն լրացնող անձի նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ Նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան,

Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար.

Ռուսաստանի Դաշնության համար՝ պետական գրանցման հիմնական համարը (ՊԳՀՀ) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վերաբերյալ գրառման պետական գրանցման հիմնական համարը (ԱՁՊԳՀՀ)։

Վանդակ 3.

Նշվում է մատակարարման պայմանների անվանումը (լատինական պայմանանշաններով)՝ Մատակարարման պայմանների դասակարգչին համապատասխան, և աշխարհագրական կետի անվանումը, ելնելով այն տեղեկություններից, որոնք նշված են գործարքն ուղեկցող առևտրային փաստաթղթերում, կամ, նման տեղեկությունների բացակայության դեպքում, ելնելով գործարքի կազմակերպման փաստացի հանգամանքներից:

Վանդակ 4.

Նշվում են հայտարարագրվող ապրանքների մատակարարման համար հիմք հանդիսացող փաստաթղթի համարը և ամսաթիվը (օրինակ՝ ապրանքների անհատույց մատակարարման համաձայնագրի համարը և ամսաթիվը):

Վանդակ 5.

Նշվում են մաքսային մարմինների կողմից նախկինում ընդունված՝ տվյալ պայմանագրի շրջանակներում ապրանքների նախորդ մատակարարումների նկատմամբ անցկացված ստուգումների վերաբերյալ որոշումներ կամ այդպիսի ապրանքների վերաբերյալ դատական մարմինների որոշումներ պարունակող փաստաթղթերի վավերապայմանները (համարն ու ամսաթիվը): Չեն նշվում 8-րդ վանդակի փաստաթղթերը:

Վանդակ 6.

«X» նշանով նշվում է այն մեթոդը, որն օգտագործվում է հայտարարագրվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար:

1-ին մեթոդի հիման վրա 6-րդ մեթոդով մաքսային արժեքը որոշելիս՝ կատարվում է նշում միայն (զ) դաշտում:

2-5-րդ մեթոդների հիման վրա 6-րդ մեթոդով մաքսային արժեքը որոշելիս՝ միաժամանակ նշում է կատարվում (ե) դաշտում և այն դաշտում, որը համապատասխանում է 2-5-րդ մեթոդներից որևէ մեկին:

Եթե ՄԱՀ-2-ի «Ապրանք թիվ» վանդակներում տարբեր համարների տակ նշված ապրանքների մաքսային արժեքի որոշման համար օգտագործվում են մաքսային արժեքի որոշման տարբեր մեթոդներ, ապա կատարվում է նշում (է) դաշտում:

Վանդակ 7.

Նշվում է այն պատճառների հակիրճ հիմնավորումը, որոնց հետ կապված անկիրառելի են 6-րդ վանդակում նշված մեթոդին նախորդող բոլոր մեթոդները, ընդ որում, 1-ին մեթոդի համար պարտադիր է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի կոնկրետ դրույթների նշումը, որոնց համապատասխան, դրա կիրառումն անհնարին է. մնացած մեթոդների համար, որպես դրանց կիրառման անհնարինության հիմնավորում, նշվում է համապատասխան փաստաթղթերի և տեղեկությունների (դրանց կոնկրետացմամբ) բացակայությունը:

Վանդակ 8.

Նշվում են հիմնական փաստաթղթերի անվանումները և վավերապայմանները, որոնք ներկայացված են ի հաստատումն տրամադրված տեղեկությունների՝ ելնելով մաքսային արժեքի որոշման կիրառված մեթոդից:

2-րդ և 3-րդ մեթոդներով մաքսային արժեքը որոշելիս՝ նշվում են օգտագործվող փաստաթղթերի վավերապայմանները, որոնց հիման վրա, ըստ 1-ին մեթոդի, մաքսային մարմնի կողմից ընդունվել է նույնական կամ համանման ապրանքների մաքսային արժեքը՝ պայմանագրի, հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը, ապրանքների մասին հայտարարագրի և մաքսային արժեքի հայտարարագրի գրանցման համարը, որը կազմվել է ՄԱՀ-1-ի ձևի համաձայն, դրա լրացված լինելու դեպքում:

4-րդ մեթոդով ապրանքների մաքսային արժեքը որոշելիս՝ նշվում են օգտագործվող փաստաթղթերի վավերապայմանները, որոնք պարունակում են տեղեկություններ նախկինում ներմուծված նույնական կամ համանման ապրանքների կամ գնահատվող ապրանքների գնի վերաբերյալ, որով Միության միասնական մաքսային տարածքում վաճառվում է ապրանքների համախառն ամենամեծ քանակությունը՝ հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր կամ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքի միավորի գինը:

5-րդ մեթոդով ապրանքների մաքսային արժեքը որոշելիս՝ նշվում են այն փաստաթղթերը, որոնց հիման վրա ընդունվում է ապրանքների հաշվարկային արժեքը, ելնելով նրանից, որ այդպիսի փաստաթղթերը համապատասխանում են ապրանքների արտադրության երկրում կիրառվող հաշվապահական հաշվառման ընդհանուր սկզբունքներին:

6-րդ մեթոդով ապրանքների մաքսային արժեքը որոշելիս՝ նշվում են փաստաթղթերի վավերապայմանները, որոնք, 1-5-րդ մեթոդների ճկուն կիրառության վերաբերյալ Համաձայնագրի պահանջներին համապատասխան, օգտագործվում են որպես հիմք՝ այդ մեթոդով գնահատվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար:

Վանդակ 9.

Նշվում է ՄԱՀ-2-ի լրացուցիչ թերթերի թիվը (թերթերի թիվը պետք է համապատասխանի վերջին թերթի՝ 2 անգամ փոքրացված համարին)։

Վանդակ 10.

Լրացվում է ՄԱՀ-1-ի 10բ վանդակի լրացման համար նախատեսված կարգով:

2-րդ, 3-րդ մեթոդները և դրանց հիման վրա՝ 6-րդ մեթոդը

(23-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, լրաց. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129)

24. ՄԱՀ-2 ձևի երկրորդ թերթը՝ 2-րդ, 3-րդ, 6-րդ մեթոդների համար։ Վանդակ «Ապրանք թիվ»

Նշվում է ապրանքի համարը ապրանքների մասին հայտարարագրի համապատասխան վանդակից։

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ մեկ դասակարգման ծածկագրի նշումով մեկ ապրանքային խմբաքանակում պարունակվող տարբեր անուն ապրանքներ հայտարարագրելիս, երբ անհրաժեշտ է նշել տեղեկություններ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր կամ որոշ ապրանքների վերաբերյալ, նշվում է ապրանքի համապատասխան հերթական համարը՝ ըստ ցուցակի։

Վանդակ «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր»:

Նշվում է ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի։

11-18ա վանդակներում ներկայացված արժեքային ցուցանիշները նշվում են Միության անդամ պետության արժույթով:

Վանդակ 11.

Նշվում է նույնական կամ համանման ապրանքներով գործարքների արժեքը, որոնք վաճառվել են Միության մաքսային տարածք ներմուծելու համար և արտահանվել են Միության մաքսային տարածք այն նույն կամ դրան համապատասխանող ժամանակահատվածում, ինչ գնահատվող ապրանքները, այսինքն՝ Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան՝ հայտարարատուի կողմից որոշված և սահմանված կարգով մաքսային մարմնի կողմից ընդունված (ՄԱՀ-1 վանդակ 25ա) նույնական կամ համանման ապրանքների մաքսային արժեքը:

Բաժին Բ «Գործարքի արժեքի ճշգրտումներ (+/-)»:

Սույն բաժնում ներկայացվում են 11-րդ վանդակում նշված նույնական կամ համանման ապրանքներով գործարքի արժեքի (համապատասխան ՄԱՀ-1-ի 25ա վանդակում նշված նույնական կամ համանման ապրանքների մաքսային արժեքի) համապատասխան ճշգրտումները, որոնք ապահովում են նույնական (համանման) ապրանքների ներմուծման պայմանները գնահատվող ապրանքների ներմուծման պայմանների հետ համադրելի տեսքի բերելը:

Ճշգրտումները կարող են լինել ինչպես «+» նշանով, եթե դրանցով ավելացվում է նույնական կամ համանման ապրանքներով գործարքների արժեքը, այնպես էլ՝ «-» նշանով, եթե դրանցով պակասեցվում է նույնական կամ համանման ապրանքներով գործարքների արժեքը:

Նույնական կամ համանման ապրանքներով գործարքի արժեքի ճշգրտումն արվում է նման ճշգրտումների հիմնավորվածությունն ու ճշտությունը հաստատող և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի պահանջները բավարարող տեղեկությունների հիման վրա:

Վանդակ 12ա.

Նշվում է մեծությունը, որի չափով պետք է պակասեցվի 11-րդ վանդակում բերված նույնական կամ համանման ապրանքներով գործարքների արժեքը ապրանքի միավորի գնի փոփոխության կապակցությամբ (ենթադրվում են այն դեպքերը, երբ պայմանագրին համապատասխան ապրանքների միավորի գինը կախված է ապրանքների վաճառված միավորների քանակից, իսկ գնահատվող և նույնական (համանման) ապրանքները վաճառված են այն քանակություններով, որոնք համապատասխանում են ապրանքների միավորի գների տարբեր մակարդակներին):

Վանդակը չի լրացվում, եթե 11-րդ վանդակում նշված է այն նույնական կամ համանման ապրանքներով գործարքների արժեքը, որոնք վաճառվել են, ըստ էության, այն նույն քանակությամբ, ինչ գնահատվող ապրանքները (այսինքն՝ ապրանքների միավորի միևնույն գնով), կամ բացակայում է փաստաթղթային հիմնավորումը, որ ապրանքների միավորի գինը կախված է այդ ապրանքի վաճառված միավորների քանակից:

Վանդակ 12բ.

Նշվում է մեծությունը, որի չափով պետք է պակասեցվի 11-րդ վանդակում բերված նույնական կամ համանման ապրանքներով գործարքների արժեքն այնպես, ինչպես դա կարվեր, եթե նույնական կամ համանման ապրանքները վաճառված լինեին նույն առևտրային մակարդակով, ինչ գնահատվող ապրանքները:

Վանդակը չի լրացվում, եթե 11-րդ վանդակում նշված է այն նույնական կամ համանման ապրանքներով գործարքների արժեքը, որոնք վաճառվել են նույն առևտրային մակարդակով (մեծածախ, մանրածախ և այլն), ինչ գնահատվող ապրանքները:

Վանդակ 12գ.

Նշվում են.

- Միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների ժամանման վայրը (աշխարհագրական կետը),

- մինչև Միության մաքսային տարածքում գտնվող ժամանման վայր նույնական կամ համանման և գնահատվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի միջև տարբերությունը։

Վանդակը լրացվում է, եթե, ի տարբերություն նույնական (համանման) ապրանքների, գնահատվող ապրանքները փոխադրվում են այլ երթուղով և (կամ) այլ տեսակի տրանսպորտով։

Վանդակ 12դ.

Նշվում է բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և մինչև Միության մաքսային տարածքում գտնվող ժամանման վայր նույնական կամ համանման ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների իրականացման ծախսերի և գնահատվող ապրանքների մասով նույնանման ծախսերի միջև տարբերությունը։

Վանդակ 12ե.

Նշվում է 12գ և 12դ վանդակներում նշված գործողությունների հետ կապված՝ գնահատվող ապրանքների և նույնական ու համանման ապրանքների ապահովագրական ծախսերի միջև տարբերությունը։

12դ և 12ե վանդակները լրացվում են, եթե գնահատվող ապրանքների հետ կապված համապատասխան ծախսերն էապես տարբերվում են 11-րդ վանդակում նշված՝ նույնական կամ համանման ապրանքներով գործարքի արժեքի մեջ ներառված ծախսերից։

Վանդակ 13.

Նշվում է 12ա-12ե վանդակներում ներկայացված մեծությունների գումարը։

Վանդակ 14ա.

Նշվում է այն մեծությունը, որի չափով պետք է մեծացվի 11-րդ վանդակում ներկայացված՝ նույնական կամ համանման ապրանքներով գործարքների արժեքը, ապրանքի միավորի գնի փոփոխության կապակցությամբ (հաշվի են առնվում այն դեպքերը, երբ պայմանագրին համապատասխան՝ ապրանքների միավորի գինը կախված է ապրանքների վաճառված միավորների քանակից, իսկ գնահատվող և նույնական (համանման) ապրանքները վաճառված են այն քանակություններով, որոնք համապատասխանում են ապրանքների միավորի գների տարբեր մակարդակներին):

Վանդակը չի լրացվում, եթե 11-րդ վանդակում նշված է նույնական կամ համանման այն ապրանքներով գործարքի արժեքը, որոնք վաճառվել են, ըստ էության, այն նույն քանակությամբ, ինչ գնահատվող ապրանքները (այսինքն՝ ապրանքների միավորի միևնույն գնով), կամ եթե բացակայում է փաստաթղթային հաստատումն այն մասին, որ ապրանքների միավորի գինը կախված է այդ ապրանքի վաճառված միավորների քանակությունից:

Վանդակ 14բ.

Նշվում է այն մեծությունը, որի չափով պետք է մեծացվի 11-րդ վանդակում ներկայացված՝ նույնական կամ համանման ապրանքներով գործարքների արժեքն այնպես, ինչպես դա կարվեր, եթե նույնական կամ համանման ապրանքները վաճառված լինեին նույն առևտրային մակարդակով, ինչ որ գնահատվող ապրանքները:

Վանդակը չի լրացվում, եթե 11-րդ վանդակում նշված է այն նույնական (համանման) ապրանքներով գործարքի արժեքը, որոնք վաճառվել են նույն առևտրային մակարդակով (մեծածախ, մանրածախ և այլ), ինչ որ գնահատվող ապրանքները:

Վանդակ 14գ.

Նշվում են.

- Միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների ժամանման վայրը (աշխարհագրական կետը),

- մինչև Միության մաքսային տարածքում գտնվող ժամանման վայր նույնական կամ համանման և գնահատվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի միջև տարբերությունը։

Վանդակը լրացվում է, եթե, ի տարբերություն նույնական կամ համանման ապրանքների, գնահատվող ապրանքները փոխադրվում են այլ երթուղով և (կամ) այլ տեսակի տրանսպորտով։

Վանդակ 14դ.

Նշվում է բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և մինչև Միության մաքսային տարածքում գտնվող ժամանման վայր նույնական կամ համանման ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների իրականացման ծախսերի և գնահատվող ապրանքների մասով նույնանման ծախսերի միջև տարբերությունը։

Վանդակ 14ե.

Նշվում է 12գ և 12դ վանդակներում նշված գործողությունների հետ կապված՝ գնահատվող ապրանքների և նույնական կամ համանման ապրանքների ապահովագրական ծախսերի միջև տարբերությունը։

14դ և 14ե վանդակները լրացվում են, եթե գնահատվող ապրանքների հետ կապված համապատասխան ծախսերը էապես տարբերվում են 11-րդ վանդակում նշված՝ նույնական կամ համանման ապրանքներով գործարքի արժեքի մեջ ներառված ծախսերից։

Վանդակ 15.

Նշվում է 14ա-14ե վանդակներում ներկայացված մեծությունների գումարը։ Վանդակ 16.

Նշվում է նույնական կամ համանման ապրանքներով գործարքի արժեքը՝ փոքրացված 13-րդ վանդակում նշված գումարով և մեծացված 15-րդ վանդակում նշված գումարով։

Եթե նույնական կամ համանման ապրանքները վաճառվել են նույն առևտրային մակարդակով (մեծածախ, մանրածախ և այլն) և, ըստ էության, նույն քանակությամբ, ինչ գնահատվող ապրանքները, ինչպես նաև, եթե բացակայում է դրանցով գործարքի արժեքը ճշգրտելու անհրաժեշտությունը՝ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված գնահատվող և համանման ապրանքների մասով ծախսերի միջև էական տարբերությունը հաշվի առնելու համար, որը պայմանավորված է դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հեռավորությունների տարբերություններով և փոխադրամիջոցների տեսակներով, ապա 16-րդ վանդակում ներկայացվում է 11-րդ վանդակում նշված՝ գործարքի արժեքի մեծությունը։

Վանդակ 17.

Նշվում է ապրանքների քանակը համապատասխան չափման միավորներով (կիլոգրամ, հատ և այլն)՝ չափման այդ միավորները նշելով ներկայացված մեծությունից անմիջապես հետո։

Վանդակը չի լրացվում այն դեպքում, երբ գնահատվող և նույնական կամ համանման ապրանքների քանակությունը նույնն է։ Սույն վանդակում հաշվի չի առնվում 12ա, 14ա վանդակներում նշված ճշգրտումը։

Վանդակ 17ա.

Նշվում է այն նույնական կամ համանման ապրանքների քանակությունը, որոնցով գործարքի արժեքը նշված է 11-րդ վանդակում։

Վանդակ 17բ.

Նշվում է գնահատվող (հայտարարագրվող) ապրանքների քանակությունը։ Վանդակ 18ա.

Նշվում է գնահատվող ապրանքների մաքսային արժեքը, որը հաշվարկվում է՝ 16-րդ վանդակում նշված մեծությունը բազմապատկելով 17բ վանդակում ներկայացված մեծության և 17ա վանդակում ներկայացված մեծության հարաբերությամբ։

Եթե 17-րդ վանդակը չի լրացվել, ապա օգտագործվում են 16-րդ վանդակի տեղեկությունները։

Վանդակ 18բ.

Նշվում է 18ա վանդակում ներկայացված՝ գնահատվող ապրանքների մաքսային արժեքը, որը վերահաշվարկվել է ԱՄՆ դոլարով՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ գործող համապատասխան փոխարժեքով։

Վանդակ «Լրացուցիչ տվյալներ».

Անհրաժեշտության դեպքում նշվում է ՄԱՀ-2-ում ներկայացված տեղեկություններին վերաբերող ցանկացած լրացուցիչ տվյալ (հաշվարկ)։

Վանդակ «Ստորագրություն, կնիք».

Թերթը ստորագրվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, եթե հայտարարագրումը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից և վավերացվում է սահմանված կարգով։

4-րդ մեթոդը և դրա հիման վրա 6-րդ մեթոդը

(24-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

25. Ձև ՄԱՀ–2–ի երկրորդ թերթը 4-րդ, 6-րդ մեթոդների համար։ Վանդակ «Ապրանք թիվ».

Նշվում է ապրանքի համարն ապրանքների մասին հայտարարագրի համապատասխան վանդակից։

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ մեկ դասակարգման ծածկագրի նշումով մեկ ապրանքային խմբաքանակում պարունակվող տարբեր անուն ապրանքներ հայտարարագրելիս, երբ անհրաժեշտ է նշել տեղեկություններ՝ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր կամ որոշ ապրանքների վերաբերյալ, նշվում է ապրանքի համապատասխան հերթական համարը՝ ըստ ցուցակի։

Վանդակ «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր».

Նշվում է ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի։

11-18ա վանդակներում ներկայացվող արժեքային ցուցանիշները նշվում են Միության անդամ պետության արժույթով:

Վանդակ 11.

Նշվում է գնահատվող, նույնական կամ համանման ապրանքների միավորի այն գինը, որով դրանց ամենամեծ համախառն քանակությունն անփոփոխ վիճակում վաճառվում է Միության մաքսային տարածքում վաճառք իրականացնող անձանց հետ չփոխկապակցված անձանց։

Այն դեպքերի բացակայության պարագայում, երբ գնահատվող, նույնական կամ համանման ապրանքները վաճառվում են այն նույն վիճակում, ինչպես որ դրանք ներմուծվել են Միության մաքսային տարածք, հայտարարատուի կողմից տվյալ վանդակում նշվում է ապրանքի միավորի այն գինը, որով գնահատվող ապրանքների ամենամեծ համախառն քանակությունը դրանց վերամշակումից (մշակումից) հետո վաճառվում է Միության մաքսային տարածքում վաճառք իրականացնող անձանց հետ չփոխկապակցված անձանց։

Բաժին Բ «Հանումներ՝ Ա բաժնում ներառված գումարներից».

Նշվում են Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան հանման ենթակա գումարները՝ հաշվարկված ապրանքի միավորի համար և ներառված Ա բաժնում նշված գումարի կազմում։

Վանդակ 12.

Նշվում է միջնորդին (գործակալին) սովորաբար վճարվող կամ վճարման ենթակա վարձատրության մեծությունը, կամ գնին հավելումները, որոնք սովորաբար կատարվում են շահույթ ստանալու ու առևտրային և կառավարչական ծախսերը ծածկելու համար, այն չափով, որչափ այն սովորաբար սահմանվում է Միության մաքսային տարածքում միևնույն դասի կամ տեսակի ապրանքներիվաճառքի հետ կապված։ Վանդակ 13.

Նշվում է Միության մաքսային տարածքում ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և սովորական ապահովագրական ծախսերի ու այդպիսի գործողությունների հետ կապված այլ ծախսերի մեծությունը։

Վանդակ 14.

Նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հավաքագրումների գումարը, ինչպես նաև Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված հարկերը, որոնք ենթակա են վճարման Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման կամ տվյալ տարածքում դրանց վաճառքի առնչությամբ՝ ներառյալ Միության անդամ պետությունների սուբյեկտների հարկերն ու հավաքագրումները և տեղական հարկերն ու հավաքագրումները։

Վանդակ 15.

Նշվում է Միության անդամ պետությունում ապրանքների վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքը (նման գործողությունների իրականացման հետ կապված բոլոր ծախսումները, այդ թվում՝ ապրանքների բաղկացուցիչ մաս կազմող բաղադրիչների արժեքը, վերամշակման ընթացքում օգտագործված նյութերի արժեքը և այլն) այն դեպքում, երբ 11-րդ վանդակում հայտարարատուի կողմից ներկայացված է ապրանքների միավորի գինը՝ վերամշակումից հետո։

Վանդակ 16.

Նշվում է 12-15-րդ վանդակներում ներկայացված արժեքների գումարը։ Վանդակ 17.

Նշվում է գնահատվող (հայտարարագրվող) ապրանքների քանակը։ Վանդակ 18ա.

Նշվում է գնահատվող ապրանքների մաքսային արժեքը, որը հաշվարկվում է 11-րդ վանդակում նշված մեծությունից հանելով 16-րդ վանդակում նշված մեծությունը և ստացված մեծությունը բազմապատկելով 17-րդ վանդակում նշված մեծությամբ։

Վանդակ 18բ.

Նշվում է 18ա վանդակում ներկայացված՝ գնահատվող (հայտարարագրվող) ապրանքների մաքսային արժեքը, որը վերահաշվարկվել է ԱՄՆ դոլարով՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ գործող համապատասխան փոխարժեքով։

Վանդակ «Լրացուցիչ տվյալներ».

Անհրաժեշտության դեպքում նշվում է ՄԱՀ-2–ում ներկայացված տեղեկություններին վերաբերող ցանկացած լրացուցիչ տվյալ (հաշվարկ)։

Վանդակ «Ստորագրություն, կնիք».

Թերթը ստորագրվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, եթե հայտարարագրումը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից և վավերացվում սահմանված կարգով։

5-րդ մեթոդը և 6-րդ մեթոդը՝ դրա հիման վրա

(25-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

26. ՄԱՀ–2 ձևի երկրորդ թերթը՝ 5-րդ, 6-րդ մեթոդների համար Վանդակ «Ապրանք թիվ».

Նշվում է ապրանքի համարը՝ ապրանքների մասին հայտարարագրի համապատասխան վանդակից։

Ապրանքային մեկ խմբաքանակում ներառված, մեկ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման ծածկագրով նշված տարբեր անուն ապրանքներ հայտարարագրելիս, ցանկի յուրաքանչյուր կամ մի քանի ապրանքների համար տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտության դեպքում, ցանկում նշվում է ապրանքի համապատասխան հերթական համարը։

Վանդակ «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր».

Նշվում է ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի։ Վանդակ 11.

Նշվում է գնահատվող ապրանքներ արտադրողի (վաճառողի) կողմից նյութերի պատրաստման և (կամ) ձեռքբերման ծախսերի և արտադրության ծախսերի,ինչպես նաև գնահատվող (ներմուծվող) ապրանքների արտադրության հետ կապված այլ գործողությունների կապակցությամբ կատարված ծախսերի ընդհանուր գումարը՝ ներառյալ տարայի և փաթեթվածքի ծախսերը (11ա և 11բ վանդակներ), ինչպես նաև Միության մաքսային տարածքում կատարված նախագծման, մշակման, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքների,դիզայնի,գեղարվեստական ձևավորման, գծագրերի և էսքիզների համար արտադրողի կողմից վճարված արժեքը (11գ վանդակ),որին ավելանում է Միության մաքսային տարածք արտահանելու համար արտահանման երկրում արտադրվող՝ գնահատվող ապրանքների նույն դասին կամ տեսակին պատկանող ապրանքների վաճառքին բնորոշ շահույթի և ընդհանուր (առևտրային ու կառավարչական)ծախսերի գումարը։

5-րդ մեթոդի համաձայն՝ ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարող են օգտագործվել միայն այն դեպքում, եթե դրանք սահմանված են հավաստի, քանակապես սահմանելի և փաստաթղթերով հաստատված տեղեկությունների հիման վրա։

Ապրանքների մաքսային արժեքը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկությունները պետք է հիմնվեն արտադրողի առևտրային հաշիվների վրա՝ պայմանով, որ նման հաշիվները համապատասխանեն ապրանքների արտադրման երկրում կիրառվող հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին։

Որպես նման տեղեկությունների փաստաթղթային հաստատում՝ հայտարարատուն իրավունք ունի ներկայացնելու անկախ կազմակերպությունների (ոլորտային ասոցիացիաների, ապրանք արտադրողների միությունների, առևտրաարդյունաբերական պալատների և նմ.) փաստաթղթերը (եզրակացությունները), որոնցով հաստատվում են հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը ապրանքների արտադրության երկրի օրենսդրությանը, այդ թվում՝ նշված տեղեկությունների համապատասխանությունը արտադրության ծախքերի մակարդակին, ինչպես նաև Միության մաքսային տարածք արտահանելու համար գնահատվող ապրանքների նույն դասին կամ տեսակին պատկանող ապրանքների վաճառքին բնորոշ շահույթի և ընդհանուր (առևտրային և կառավարչական) ծախսերի մակարդակին։

Վանդակ 12.

Նշվում է գնահատվող ապրանքի գնորդի (ստացողի) կողմից դրա արտադրողին անվճար կամ իջեցված գնով, ուղղակի կամ անուղղակի տրամադրված ապրանքների և ծառայությունների՝ համապատասխան կերպով բաշխված արժեքը, որն օգտագործվում է արտադրության և Միության մաքսային տարածք արտահանելու համար և ներառված չէ 11-րդ վանդակում նշված ծախսերում։

Վանդակ 12ա.

Նշվում է հումքի, նյութերի, մասերի, կիսաֆաբրիկատների և այլ նմանատիպ առարկաների՝ համապատասխան կերպով բաշխված արժեքը, որոնցից բաղկացած են գնահատվող (հայտարարագրվող) ապրանքները։

Վանդակ 12բ.

Նշվում է գործիքների, դրոշմակնիքների, ձևերի և ներմուծվող ապրանքների արտադրության մեջ օգտագործված նմանատիպ այլ առարկաների ձեռքբերման ծախսերի համապատասխան կերպով բաշխված գումարը, եթե այդ առարկաները ձեռք են բերվել գնորդի (ստացողի) հետ փոխկապակցված անձ չհանդիսացող անձից, կամ դրանց պատրաստման հետ կապված ծախսերը, եթե առարկաներն արտադրված են գնահատվող ապրանքների գնորդի կամ գնորդի (ստացողի) հետ փոխկապակցված անձ հանդիսացող անձի կողմից։

Գնահատվող ապրանքների արտադրության ժամանակ օգտագործված՝ նշված առարկաների արժեքի բաշխումը կարող է իրականացվել այդ ամբողջ արժեքն ապրանքների առաջին խմբաքանակի մաքսային արժեքին կամ հայտարարատուի կողմից որոշված ապրանքների այլ քանակի մաքսային արժեքին վերագրելու միջոցով, որը չի կարող հայտարարագրվող ապրանքների քանակից քիչ լինել։ Այդպիսի բաշխումը պետք է իրականացվի կոնկրետ հանգամանքներում կիրառելի եղանակով՝ կախված հայտարարատուի մոտ առկա փաստաթղթերից և հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին համապատասխան։

Եթե նշված առարկաները նախկինում օգտագործվել են, ապա դրանց ձեռքբերման կամ արտադրության նախնական գինը ենթակա է նվազեցման՝ հաշվի առնելով դրանց մաշվածությունը։

Վանդակ 12գ.

Նշվում է ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ ծախսված նյութերի (օրինակ՝ ծախսված վառելիքաքսուքային նյութերի)՝ համապատասխան կերպով բաշխված արժեքը։

Վանդակ 12դ.

Նշվում է գնահատվող ապրանքների վերաբերյալ Միության մաքսային տարածքից դուրս կատարված նախագծման, մշակման, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքների, գեղարվեստական ձևավորման, դիզայնի, էսքիզների և գծագրերի՝ համապատասխան կերպով բաշխված արժեքը։

Այդպիսի ապրանքների ու ծառայությունների (աշխատանքների) նկատմամբ, եթե դրանք ձեռք են բերվել կամ վարձակալվել են, հաշվի են առնվում դրանց ձեռքբերման կամ վարձակալման ծախսերը։

Գնորդի (ստացողի) կողմից ներկայացված այն ապրանքների նկատմամբ, որոնք ձեռք են բերվել կամ վարձակալվել են գնորդի կողմից, ավելացումները կատարվում են նման ապրանքների և ծառայությունների ձեռքբերման կամ վարձակալության ծախսերի մասում։ Եթե գնորդի (ստացողի) կողմից ներկայացվել են ապրանքներ և ծառայություններ, որոնք գտնվում են հանրային տիրապետության, այսինքն՝ պետական կամ մունիցիպալ սեփականության ներքո, ապա լրացուցիչ հաշվեգրումները կատարվում են դրանց պատճենների ստացման արժեքի (ծախքերի) մասում։

Վանդակ 13.

Նշվում է շահույթի և ընդհանուր (առևտրային և կառավարչական)ծախսերի գումարը՝ այն մեծությանը համարժեք, որը սովորաբար հաշվի է առնվում գնահատվող (ներմուծվող) ապրանքների նույն դասին կամ տեսակին պատկանող ապրանքների վաճառքի ժամանակ, որոնք արտադրվում են արտահանման երկրում Միության մաքսային տարածք արտահանելու համար։

Վանդակ 14.

Նշվում է գնահատվող ապրանքների՝ մինչև օդանավակայան, նավահանգիստ կամ Միության մաքսային տարածքում դրանց ժամանման այլ վայր փոխադրման (տեղափոխման) ծախսերի մեծությունը։ Եթե փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվում է տրանսպորտի տարբեր տեսակներով, ապա հաշվի են առնվում տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ընդհանուր ծախսերը։

Եթե փոխադրումը (տեղափոխումը) իրականացվել է անհատույց կամ գնորդի (ստացողի) սեփական տրանսպորտային միջոցներով, ապա սույն վանդակում նշվում է համապատասխան տեսակի տրանսպորտով փոխադրման այն սակագների հիման վրա հաշվարկված մեծությունը, որոնք գործում են փոխադրման (տեղափոխման) ժամանակ կամ համապատասխան ժամանակահատվածում (տեղափոխման սեզոնայնություն)։

Հայտարարատուի մոտ տվյալ տեսակի փոխադրամիջոցով տեղափոխման սակագների մասին տվյալների բացակայության դեպքում տրանսպորտային ծախսերը հաշվարկելու համար օգտագործվում են տրանսպորտային ծախսերի հաշվարկման համար հաշվապահական հաշվառման տվյալները՝ ներառելով ծախսերի բոլոր անհրաժեշտ հոդվածներն ու տարրերը։

Եթե ՄԱՀ-2-ը լրացվում է մի քանի անուն ապրանքների համար, ապա ապրանքների փոխադրման (տեղափոխման) ծախսերը բաշխվում են տարբեր անուն ապրանքների միջև՝ իրենց համաքաշի համամասնությամբ։

14-րդ վանդակում նշվում է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը (աշխարհագրական տեղանք) կամ Միության մաքսային տարածքում ապրանքի նշանակման վայրը, որտեղ հասնելու ծախսերը պետք է ներառվեն մաքսային արժեքի մեջ։

Եթե Միության մաքսային տարածք ժամանման վայրից մինչև Միության մաքսային տարածքի նշանակման վայրը փոխադրման (տեղափոխման) ծախսերը չեն կարող փաստաթղթերով հիմնավորվել, ապա 14-րդ վանդակում նշվում է Միության մաքսային տարածքում ապրանքների նշանակման վայրը։ Եթե փոխադրման (տեղափոխման) ծախսերի բաշխումը առաքման վայրից մինչև Միության մաքսային տարածք ժամանման վայրը և ժամանման վայրից մինչև նշանակման վայրը կարող է փաստաթղթերով հիմնավորվել, ապա 14-րդ վանդակում նշվում է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը։

14-րդ վանդակում նաև նշվում են արտահանման երկրից ապրանքներն արտահանելիս դրանց մաքսային հայտարարագրման ծախսերը (եթե այդպիսիք կան), ինչպես նաև բեռնառաքողի վարձատրությունը։

Վանդակ 15.

Նշվում են գնահատվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ վերաբեռնման և մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր դրանց փոխադրման (տեղափոխման) հետ կապված այլ գործողությունների իրականացման ծախսերը։

Եթե ՄԱՀ-2-ը լրացվում է մի քանի անուն ապրանքների համար, ապա նման ծախսերը բաշխվում են համապատասխան ապրանքների միջև՝ իրենց համաքաշի համամասնությամբ։

Վանդակ 16.

Նշվում են Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործողությունների ապահովագրական ծախսերը։

Եթե ՄԱՀ-2–ը լրացվում է մի քանի անուն ապրանքների համար, ապա ապահովագրական ծախսերը համապատասխան ապրանքների միջև բաշխվում են դրանց արժեքների համամասնությամբ։

Վանդակ 17ա.

Գնահատվող ապրանքների մաքսային արժեքը, որը հաշվարկվում է որպես 11- 16-րդ վանդակներում բերված մեծությունների գումար, նշվում է Միության անդամ պետության արժույթով։

Վանդակ 17բ.

Նշվում է 17ա վանդակում ներկայացված մաքսային արժեքը՝ վերահաշվարկված ԱՄՆ դոլարով՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագրի գրանցման օրվան համապատասխանող փոխարժեքով։

Վանդակ «Լրացուցիչ տվյալներ».

Անհրաժեշտության դեպքում նշվում է ՄԱՀ-2–ում ներկայացված տեղեկություններին վերաբերող ցանկացած լրացուցիչ տվյալ։

Վանդակ «Ստորագրություն, կնիք».

Թերթը լրացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, եթե մաքսային հայտարարագրումը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից, և վավերացվում է սահմանված կարգով։

6-րդ մեթոդ՝ 1-ին մեթոդի հիման վրա

(26-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

27. ՄԱՀ–2 ձևի երկրորդ թերթը՝ 6-րդ մեթոդի համար Վանդակ «Ապրանք թիվ».

Ապրանքների հայտարարագրի համապատասխան վանդակից նշվում է ապրանքի համարը։

Ապրանքային մեկ խմբաքանակում ներառված, մեկ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման ծածկագրով նշված տարբեր անուն ապրանքներ հայտարարագրելիս, ցանկի յուրաքանչյուր կամ մի քանի ապրանքների համար տեղեկությունների տրամադրման անհրաժեշտության դեպքում նշվում է ցանկում ապրանքի համապատասխան հերթական համարը։

Վանդակ «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր».

Նշվում է ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի։

11-25–րդ վանդակներում ներկայացված բոլոր տեղեկությունները պետք է հիմնվեն հավաստի, քանակապես սահմանելի և փաստաթղթերով հաստատված տեղեկությունների վրա։

11-25-րդ վանդակները լրացվում են ՄԱՀ-1-ի 11-25-րդ վանդակները լրացնելու կարգին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։

Առքուվաճառքի գործարքի բացակայության կամ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի անընդունելիության դեպքում՝ ելնելով Համաձայնագրի 4-րդ հոդվածի պահանջներից, գնահատվող ապրանքների մաքսային արժեքը սահմանելու համար կարող է նշվել այդ ապրանքների արժեքը, որը համարժեք է (մոտիկ է) փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, և հաստատվել է համապատասխան փաստաթղթերով (օրինակ՝ գնահատվող ապրանքների հաշվեկշռային արժեքը դրանք՝ Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հաշվապահական, հարկային հաշվառման վերցնելիս)։

Եթե գնահատվող ապրանքների մաքսային արժեքը սահմանելու համար 1-ին մեթոդի կիրառման անհնարինության պատճառ է լրացուցիչ հավելագրումները հաստատող անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը, ապա 11ա վանդակում նշվում է ապրանքների փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը՝ հաստատված 1-ին մեթոդի կիրառման դեպքում սահմանված պահանջներին համապատասխան։

«Լրացուցիչ հաշվեգրումներ. ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված չեն Ա բաժնում», Բ բաժնում նշվում են փաստաթղթերով հաստատված հաշվարկային տվյալների հիման վրա մաքսային արժեքը հաշվարկելու համար լրացուցիչ հաշվեգրումների մասին տեղեկություններ (օրինակ՝ բավականին ներկայացուցչական անցյալ ժամանակահատվածում՝ եռամսյակում, տարում հաշվապահական տվյալների հիման վրա, համապատասխան ապագա ժամանակահատվածի համար՝ պլանավորված ցուցանիշների հիման վրա, դրանք են՝ կազմակերպության կողմից բիզնես պլաններով և նմանատիպ փաստաթղթերով հաստատված ցուցանիշներ, գնացուցակներ և կատալոգներ, տրանսպորտային փոխադրման, բեռնման–բեռնաթափման աշխատանքների սակագներ և այլն)։

Վանդակ «Լրացուցիչ տվյալներ».

Անհրաժեշտության դեպքում նշվում է հայտարարագրում ներկայացված տեղեկություններին վերաբերող ցանկացած լրացուցիչ տվյալ։

Վանդակ «Ստորագրություն, կնիք».

Թերթը ստորագրվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, եթե մաքսային հայտարարագրումը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից, և վավերացվում է սահմանված կարգով։

(27-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

 

IV. «Մաքսային մարմնի մաքսային նշումների համար» դաշտերի լրացման կանոնները

(վերնագիրը փոփ. ՄՄՀ 23.09.11 թիվ 785)

 

28. Մաքսային մարմնի կողմից ՄԱՀ-ը ընդունելիս ՄԱՀ-ի հիմնական և բոլոր լրացուցիչ թերթերի «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտում մաքսային մարմնի պաշտոնատար անձը նշում է նույն գրանցման համարը, որը տրվել է ապրանքների մասին համապատասխան հայտարարագրին։

(28-րդ կետը փոփ. ՄՄՀ 23.09.11 թիվ 785) 

29. ՄԱՀ-ի հիմնական և բոլոր լրացուցիչ թերթերի «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտում կատարվում են հետևյալ նշումները՝

«ՄԱՀ-ն ընդունվել է» ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ որոշում կայացնելիս.

«ՄԱՀ-ը ճշգրտվում է» ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշում կայացնելիս։

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին որոշում կայացնելիս «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտում կատարվում է «Լրացուցիչ ստուգում» նշումը։

Եթե մաքսային հայտարարագրում հայտագրված տարբեր ապրանքների առնչությամբ տարբեր որոշումներ են կայացվում, ապա որոշման մասին գրառման մեջ լրացուցիչ նշվում են այն ապրանքների համարները, որոնց առնչությամբ կայացվել են նման որոշումներ։

Այն դեպքերում, երբ ՄԱՀ-ը չի լրացվում, նշված նշումները կատարվում են ապրանքների մասին հայտարարագրի «D» վանդակում։

Նշված նշումները հաստատվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով և ստորագրությամբ՝ նշելով ամսաթիվը։

(29-րդ կետը փոփ. ՄՄՀ 23.09.11 թիվ 785)

 

Հավելված 1

 Ապրանքների մաքսային արժեքի

հայտարարագրման կարգի

 

Ցանկ

 

ապրանքների հայտագրված մաքսային արժեքը հաստատող փաստաթղթերի

 

1. Ներմուծվող ապրանքների գործարքի արժեքի մեթոդով մաքսային արժեքը որոշելիս ՄԱՀ-ը լրացրած անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

ներմուծվող ապրանքների գնորդի հիմնադիր փաստաթղթեր.

առքուվաճառքի արտաքին առևտրային պայմանագիր (մատակարարման հատուցելի պայմանագիր), դրա գործող հավելվածները, լրացումներն ու փոփոխությունները.

հաշիվ-ապրանքագիր (ինվոյս).

բանկային փաստաթղթեր (եթե հաշիվ-ապրանքագիրը վճարվել է՝ ելնելով արտաքին առևտրային պայմանագրի պայմաններից), ինչպես նաև ապրանքի արժեքն արտացոլող այլ վճարային փաստաթղթեր.

ապահովագրական փաստաթղթեր՝ ելնելով պայմանագրով սահմանված գործարքի պայմաններից.

ապրանքների փոխադրման (տրանսպորտային առաքման պայմանագիր, եթե այդպիսին կնքվել է), բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման պայմանագիր, ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման հաշիվ-ապրանքագիր, բանկային փաստաթղթեր (եթե հաշիվ-ապրանքագրի դիմաց կատարվել է վճարում) կամ տրանսպորտային սակագներին առնչվող փաստաթղթեր (տեղեկություններ) կամ փոխադրման արժեքն արտացոլող հաշվապահական փաստաթղթեր (եթե ապրանքի փոխադրումը իրականացվել է հայտարարատուի սեփական տրանսպորտային միջոցով) այն դեպքերում, երբ մինչև օդանավակայան, նավահանգիստ կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ժամանման այլ վայր փոխադրման տրանսպորտային ծախսերը ներառված են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ, կամ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից հայտագրված են ծախսերից պահումներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ժամանումից հետո դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար.

համաշխարհային բորսաների գնանշումները բորսային ապրանքներ ներմուծելիս.

միջնորդավորված ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագիր (գործակալական պայմանագիր, հանձնաժողովի պայմանագիր, բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրեր), հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ), բանկային վճարային փաստաթղթեր՝ պայմանագրով սահմանված գործարքի պայմաններից ելնելով միջնորդավորված ծառայություններ մատուցելու համար.

պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ), նախնական հաշիվ-ապրանքագրեր, հաշվապահական փաստաթղթեր, ապրանքների արտահանման համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ձևակերպված մաքսային հայտարարագրեր (եթե ապրանքները մատակարարվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման համար) և ապրանքների ու ծառայությունների արժեքի վերաբերյալ այլ փաստաթղթեր, որոնք գնորդի կողմից տրամադրվել են անվճար կամ իջեցված գներով ներմուծված (ներմուծվող) ապրանքներն արտադրության և վաճառքի նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու համար, եթե նման ապրանքների և ծառայությունների մատուցումը նախատեսված է արտաքին առևտրային գործարքով, և դրանց արժեքը ներառված չէ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.

լիցենզիոն պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, բանկային վճարային փաստաթղթեր, ներմուծվող (ներմուծված) ապրանքներին դասվող մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող վճարների վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաշվապահական և այլ փաստաթղթեր (եթե նշված վճարները դիտվում են որպես պայման՝ ներմուծվող ապրանքների վաճառքի համար).

Ներմուծվող ապրանքների հետագա վաճառքի, գնորդի կողմից դրանք այլ եղանակով տնօրինման կամ օգտագործման արդյունքում վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվելիք եկամտի (հասույթի) մասի վերաբերյալ տվյալներ պարունակող փաստաթղթեր (այդ թվում՝ հաշվապահական) և տեղեկություններ (եթե դա նախատեսված է արտաքին առևտրային գործարքի պայմաններով).

պայմանագրեր, հաշիվներ, բանկային վճարային փաստաթղթեր տարայի, փաթեթվածքի արժեքի վերաբերյալ, այդ թվում՝ փաթեթավորման նյութերի և աշխատանքների արժեքը, եթե տվյալ ծախսերն իրականացվել են վաճառողի կողմից, սակայն չեն ներառվել ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ (եթե դա նախատեսված է արտաքին առևտրային գործարքի պայմաններով).

հայտագրված մաքսային արժեքը հաստատելու համար հայտարարատուի կողմից ներկայացվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

2. Նույնական (համանման) ապրանքներով գործարքի արժեքի մեթոդով մաքսային արժեքը որոշելիս ՄԱՀ-ը լրացրած անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

փաստաթղթեր, որոնց համապատասխան բաց են թողնվել նույնական (համանման) ապրանքները, որոնց մաքսային արժեքը որոշվել է ներմուծվող ապրանքներով գործարքի արժեքի մեթոդով, և ընդունվել մաքսային մարմնի կողմից՝ մաքսային հայտարարագիր, մաքսային արժեքի հայտարարագիր (ՄԱՀ-1 ձևը), արտաքին առևտրային պայմանագիր և դրան կից լրացուցիչ համաձայնագրեր, հաշիվ-ապրանքագիր և այլ կոմերցիոն փաստաթղթեր, ինչպես նաև այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք ներկայացվել են հայտարարատուի կողմից նույնական (համանման) ապրանքների հայտագրված մաքսային արժեքի հաստատման համար (ներառյալ լրացուցիչ փաստաթղթերն ու տեղեկությունները),

արժեքի ճշգրտման հիմնավորվածությունը և ստույգությունը հաստատող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնցով հաշվի են առնվում մինչև օդանավակայան, նավահանգիստ կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ժամանման այլ վայր ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի կոմերցիոն մակարդակի (մեծածախ, մանրածախ և այլն) և (կամ) քանակական տարբերությունները.

ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և մինչև օդանավակայան, նավահանգիստ կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ժամանման այլ վայր դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված ծախսերը, ապահովագրական ծախսերը՝ կապված Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործողությունների հետ (եթե նման ճշգրտումներ կատարվել են)։

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

3. Պահման մեթոդով մաքսային արժեքը որոշելիս ՄԱՀ-ը լրացրած անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

հայտարարատուի հիմնադիր փաստաթղթեր.

այն անձի հիմնադիր փաստաթղթերը, ում վաճառվել են գնահատվող, նույնական կամ համանման ապրանքներ.

պայմանագրեր, որոնց հիման վրա Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վաճառվել են գնահատվող, նույնական կամ համանման ապրանքները.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված հաշիվ-ապրանքագրեր, որոնք ներկայացվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքները վաճառելիս.

բանկային փաստաթղթեր (եթե հաշիվ-ապրանքագրերի դիմաց կատարվել է վճարում), հաշվապահական փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, որոնցում արտացոլված են այն ծախսերը, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքի ներմուծման և իրացման հետ (միջնորդի (գործակալի, կոմիսիոների) վարձատրություն, կոմերցիոն և կառավարման ծախսեր, ապահովագրական և փոխադրման հետ կապված ծախսեր, ստացված շահույթ).

ներմուծվող ապրանքների վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքի մասին փաստաթղթեր և տեղեկություններ, եթե վերամշակումից հետո նման ապրանքները վաճառվում են. վերամշակման ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, կատարողի կողմից պատվիրատուին ներկայացված հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ), պայմանագրի գնի վճարման բանկային փաստաթղթեր, վերամշակման (մշակման) վերաբերյալ հաշվապահական փաստաթղթեր (հաշվարկ),

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք ներմուծվող և վաճառվող ապրանքների առնչությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում վճարվող մաքսատուրքերի, հարկերի, հավաքագրումների վճարային փաստաթղթերը,

միավոր ապրանքի համար հայտագրված գնի և դրանից պահման ենթակա ծախսերի հաստատման համար հայտարարատուի կողմից ներկայացվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

4. Գումարման մեթոդով մաքսային արժեքը որոշելիս ՄԱՀ-ը լրացրած անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

գնահատվող ապրանքներն արտադրողի հաշվապահական փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ նյութերի պատրաստման կամ ձեռքբերման ծախսերի, արտադրության վրա կատարվող ծախսերի, ինչպես նաև ներմուծվող (ներմուծված) ապրանքների արտադրության հետ կապված այլ գործողությունների վերաբերյալ, գնահատվող ապրանքները արտադրողի՝ հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին համապատասխան կազմված կոմերցիոն հաշիվները.

արտադրողի և (կամ) արտահանողի հաշվապահական փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ՝ շահույթի գումարի և կոմերցիոն ու կառավարման ծախսերի վերաբերյալ (գնի հավելում), որոնք կատարվում են արտահանման երկրում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու համար.

ապահովագրական փաստաթղթեր՝ ելնելով պայմանագրով սահմանված գործարքի պայմաններից.

տրանսպորտային փոխադրման համար հաշիվ-ապրանքագիր (ինվոյս) (տրանսպորտային ծախսերի հաշվարկ), մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ժամանման վայրը ապրանքների բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման ծախսերը հաստատող փաստաթղթեր.

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանման նպատակով ներմուծվող (ներմուծված) ապրանքների արտադրության և վաճառքի հետ կապված օգտագործման համար գնորդին անվճար կամ իջեցված գներով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների արժեքի մասին փաստաթղթեր և տեղեկություններ, եթե նման ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը նախատեսված է արտաքին առևտրային գործարքով, և դրանց արժեքը ներառված չէ ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նախագծման, մշակման, ինժեներակոնստրուկտորական աշխատանքների, դիզայնի, գեղարվեստական ձևավորման, գծագրերի և էսքիզների արժեքի վճարման վերաբերյալ փաստաթղթեր (եթե դա նախատեսված է արտաքին առևտրային գործարքի պայմաններով).

հայտագրված մաքսային արժեքը հաստատելու համար հայտարարատուի կողմից ներկայացվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ։

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

5. Պահուստային մեթոդով մաքսային արժեքը որոշելիս հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

սույն ցանկի 1-4-րդ կետերում թվարկված փաստաթղթերն ու տեղեկությունները՝ ելնելով մաքսային արժեքի որոշման համար ընտրված հիմքից,

անկախ հանրային տեղեկությունների ստացման աղբյուրների առաջին և համապատասխան թերթերի պատճենները (տեղեկությունների ստացման աղբյուրի անվանման և ամսաթվի նշումով շապիկը), որոնք պարունակում են տեղեկություններ այն գների վերաբերյալ, որոնցով նույնական, համանման կամ գնահատվող ապրանքների հետ նույն դասին կամ տեսակին պատկանող ապրանքները համաշխարհային շուկայում վաճառվում կամ վաճառքի համար առաջարկվում են նույն ժամանակահատվածում, երբ իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք դրանց ներմուծումը, կամ դրան համապատասխան ժամանակահատվածում.

ապրանքների հրապարակվող կամ առաքվող պաշտոնական գնացուցակները կամ ընկերությունների՝ կոնկրետ ապրանքների առաքման և դրանց գների վերաբերյալ առևտրային առաջարկները, ինչպես նաև համաշխարհային բորսաների գնանշումները.

ներմուծվող ապրանքների արժեքի կամ արժեքի հաշվարկի վերաբերյալ տեղեկություններ պարունակող վարձակալության, լիզինգի, փոխանակման, նվիրատվության և այլ պայմանագրեր.

ապրանքների մոտավոր արժեքը պարունակող նախնական հաշիվ-ապրանքագրեր, մասնագրեր.

ապահովագրական փաստաթղթեր,

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների ներմուծման ժամանակ կամ գրեթե նույն ժամկետում գործող տրանսպորտային սակագները.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան՝ գնահատման գործունեության բնագավառում լիազորված կազմակերպության կողմից սահմանված կարգով կազմված ապրանքի գնահատման վերաբերյալ հաշվետվություն.

հայտագրված մաքսային արժեքը հաստատելու համար հայտարարատուի կողմից ներկայացվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ։

(5-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

 

Հավելված 2

 Ապրանքների մաքսային արժեքի

հայտարարագրման կարգի

 

Ձև

 

Մաքսային արժեքի հայտարարագրման (ՄԱՀ-1)

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Ձև ՄԱՀ-1

1 Վաճառող

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2 ա) Գնորդ

2 բ) Հայտարարատու

3 Մատակարարման պայմանները

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 65-րդ հոդվածին համապատասխան՝ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում մաքսային արժեքի հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ նշելու համար։ Հայտարարատուն նաև պարտավոր է անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան լրացուցիչ տեղեկություններն ու հայտագրված մաքսային արժեքի որոշման համար օգտագործված տեղեկությունները հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։

4 Հաշվի (հաշիվների) համարը (համարները)

5 Պայմանագրի (պայմանագրերի) համարը (համարները)

6 Մաքսային մարմինների կողմից ավելի վաղ ընդունված՝ 7-9-րդ վանդակների նկատմամբ կիրառելի որոշումները պարունակող փաստաթղթի համարն ու ամսաթիվը

7 ա) Վաճառողի և գնորդի միջև կա՞ արդյոք փոխկապակցվածություն «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի, 1-ին կետում նշված իմաստով։* «ՈՉ» պատասխանի դեպքում, այնուհետև 8-րդ վանդակում,

Ճիշտ պատասխանը նշել X-ով

□ԱՅՈ □ՈՉ

բ) Վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածությունն ազդեցություն ունեցե՞լ է ներմուծվող ապրանքի գնի վրա։

□ԱՅՈ □ՈՉ

գ) Արդյո՞ք ներմուծվող ապրանքներով գործարքի արժեքը մոտ է «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հնարավոր ստուգիչ մեծություններից որևէ մեկին։

«ԱՅՈ» պատասխանի դեպքում՝ նշվում են մանրամասները

 

□ԱՅՈ □ՈՉ

8 ա) Արդյոք կա՞ն ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ գնորդի՝ ապրանքների օգտագործման և տնօրինման իրավունքների նկատմամբ՝ բացառությամբ այն սահմանափակումների, որոնք՝

- սահմանվել են Եվրասիական տնտեսական միության մարմինների համատեղ որոշմամբ,

- սահմանափակում են այն աշխարհագրական տարածքով, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել,

- էականորեն չեն ազդում ապրանքների արժեքի վրա։

□ԱՅՈ □ՈՉ

բ) Ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախվա՞ծ են արդյոք որևէ ՊԱՅՄԱՆԻՑ կամ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ, որի ազդեցությունը ապրանքների գնի վրա քանակապես որոշելի չէ,

Նշվում է այդպիսի պայմանների կամ պարտավորությունների տեսակն ու բովանդակությունը, ինչպես նաև արժեքային գնահատման հաշվարկը

□ԱՅՈ □ՈՉ

Եթե նման պայմանների կամ պարտավորությունների ազդեցությունը ապրանքների գնի վրա քանակապես որոշելի է, ապա գումարը նշվում է 11բ վանդակում

9 ա) Արդյո՞ք նախատեսված են ԼԻՑԵՆԶԻՈՆ և նմանատիպ այլ ՎՃԱՐՆԵՐ՝ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ այն օբյեկտների օգտագործման համար (բացառությամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների վերարտադրման (բազմացման) իրավունքի համար կատարվող վճարումների), որոնք վերաբերում են գնահատվող ապրանքներին, և որոնք վաճառողը ուղղակիորեն կամ անուղղակիորեն պետք է վճարի որպես նման ապրանքները վաճառելու պայման։

□ԱՅՈ □ՈՉ

բ) Արդյո՞ք վաճառքը կապված է այն պայմանի պահպանման հետ, որի համաձայն ապրանքների ՀԵՏԱԳԱ ՎԱՃԱՌՔԻ, այլ եղանակով ապրանքները ՏՆՕՐԻՆԵԼՈՒ կամ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ արդյունքում ստացված ԵԿԱՄՏԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ՄԻ ՄԱՍԸ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվում է վաճառողին։

□ԱՅՈ □ՈՉ

Եթե (ա) և (կամ) (բ) ենթակետում «Այո» պատասխանի դեպքում՝ նշվում են պայմանները, իսկ 15-րդ և 16-րդ վանդակներում ներկայացվում են համապատասխան գումարները։

* ԱՆՁԻՆՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ՝

ա) մեկը մյուսի ընկերության աշխատակիցներ են կամ տնօրեն (ղեկավար),

բ) իրավաբանորեն ճանաչված գործընկերներ են, այսինքն՝ միմյանց հետ կապված են պայմանագրային հարաբերություններով, գործում են շահույթ ստանալու նպատակով և միասին են կրում իրենց համատեղ գործունեության իրականացման հետ կապված ծախսերն ու վնասները,

գ) հանդիսանում են գործատու և աշխատող, ծառայող,

դ) որևէ անձ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում, վերահսկում կամ հանդիսանում է երկուսի՝ շրջանառության մեջ դրված քվեարկող բաժնետոմսերի հինգ և ավելի տոկոսի բաժնետերը,

ե) նրանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուսին,

զ) երկուսն էլ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են երրորդ անձի կողմից,

է) նրանք միասին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են երրորդ անձին,

ը) ազգականներ կամ նույն ընտանիքի անդամներ են։

Փոխկապակցվածության փաստն ինքնին չպետք է հիմք ծառայի ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով գործարքի արժեքը անընդունելի համարելու համար («Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետ)։

10 ա) Լրացուցիչ թերթերի թիվը

10 բ) Վայրը, ամսաթիվը, ստորագրությունը, կնիքը

 

Մաքսային արժեքի հայտարարագրման (ՄԱՀ-1) ձև

 

Ձև ՄԱՀ-1

Թերթ թիվ ____________ 

Մեթոդ 1

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Ա. Հաշվարկի համար հիմքը

11 ա) Ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը

ՀԱՇՎԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ

     

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ

(վերահաշվարկի             փոխարժեքը _______________)

     

բ) Անուղղակի վճարներ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ (պայմաններ կամ պարտավորություններ)՝ տե'ս 8 (բ) վանդակը

(վերահաշվարկի               փոխարժեքը __________________)

     

12 Ընդամենը «Ա»-ն ազգային արժույթով

     

Բ. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՎԵԼԱ- ԳՐՈՒՄՆԵՐ՝

ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված չեն Ա-ում*

13 Գնորդի կողմից կատարված ծախսեր՝

ա) միջնորդի (գործակալի), բրոքերի վարձատրության համար՝ բացառությամբ ապրանքների գնման համար վարձատրության

     

բ) տարայի և փաթեթվածքի համար

     

14 Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածք գնահատվող ապրանքների արտահանման համար՝ արտադրության և վաճառքի մասով օգտագործման նպատակով գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անվճար կամ իջեցված գներով տրամադրված հետևյալ ապրանքների և ծառայությունների համապատասխան ձևով բաշխված արժեքը, որը ներառված չէ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ՝

ա) հումք, նյութեր, մասեր, կիսաֆաբրիկատներ և նույնանման առարկաներ, որոնցից բաղկացած են

ներմուծվող ապրանքները.

     

բ) գործիքներ, դրոշմներ, ձևեր և նույնանման այլ առարկաներ, որոնք օգտագործվել են ներմուծվող

ապրանքների արտադրության ժամանակ.

     

գ) նյութեր, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ.

     

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ՝ նախագծում, մշակում, ինժեներակոնստրուկտորական աշխատանքներ, գեղարվեստական ձևավորում, դիզայն, էսքիզներ և գծագրեր

     

15 Լիցենզիոն և նույնանման այլ վճարներ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար՝ տե'ս 9 (ա) վանդակը

     

16 Ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվելիք եկամտի (հասույթի) մասը՝ տե'ս 9 (բ)

վանդակը

     

17 Ապրանքների` ____________ մինչև (Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածքում ժամանման վայրը փոխադրման (տրանսպորտային

փոխադրման) ծախսերը)

     

18 Ապրանքների բեռնման, բեռնաթափման (փոխաբեռնման) և մինչև ____________ (Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածքում ժամանման վայր) փոխադրման հետ կապված այլ

գործողությունների ծախսերը

     

19 17-րդ և 18-րդ վանդակներում նշված գործողությունների գծով

ապահովագրական ծախսերը

     

20 Ընդամենը «Բ»-ն ազգային արժույթով

     

Բ. ՀԱՆՈՒՄ- ՆԵՐ՝

ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված են Ա-ում*

21 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների ժամանումից հետո կատարված շինարարական, կառուցման, հավաքման, մոնտաժման, սպասարկման կամ տեխնիկական

աջակցության իրականացման ծախսերը

     

22 Ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածք դրանց

ժամանումից հետո

     

23 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների ներմուծման կամ վաճառքի կապակցությամբ վճարվող մաքսատուրքեր,

հարկեր և հավաքագրումներ

     

24 Ընդամենը «Բ»-ն ազգային արժույթով

     

25 ՀԱՅՏԱԳՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ (Ա + Բ - Գ)

ա) ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ

     

բ) ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ (վերահաշվարկի         փոխարժեքը _____________)

     

* Եթե գումարը վճարվել է արտարժույթով, ապա այստեղ նշվում է գումարը` արտարժույթով, և վերահաշվարկի փոխարժեքը` յուրաքանչյուր ապրանքի և արժեքի տարրի համար

 

 Ապրանքի համարը և դիրքը

Արժույթի
 ծածկագիրը,

գումարը 

Վերահաշվարկի

 փոխարժեքը 

Լրացուցիչ տվյալներ

 

 

 

Ստորագրություն, կնիք

(հավելվածը խմբ. ՄՄՀ 23.09.11 թիվ 785, փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

 

Հավելված թիվ 3

«Ապրանքների մաքսային արժեքի

 հայտարարագրման» կարգի

 

Մաքսային արժեքի հայտարարագրման (ՄԱՀ-2) ձև

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Ձև ՄԱՀ-2

1 Գնորդ (մատակարար)

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2 ա) Գնորդ (ստացող)

2 բ) Հայտարարատու

3 Մատակարարման պայմանները

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 65-րդ հոդվածին համապատասխան՝ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում մաքսային արժեքի հայտարարագրում ոչ հավաստի

տեղեկություններ նշելու համար։

4 Ապրանքների մատակարարման հիմք հանդիսացող փաստաթղթի տեսակը, համարը և ամսաթիվը

5 Փաստաթղթի համարն ու ամսաթիվը 4-րդ վանդակում նշված փաստաթղթերով ավելի վաղ ներմուծված ապրանքների վերաբերյալ (մաքսային մարմինների (դատական մարմինների կողմից)) ընդունված

որոշումների հետ

6 Հայտարարագրվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հետևյալ

մեթոդով՝

Ճիշտ պատասխանը նշել

« X »-ով

ա) ըստ նույնական ապրանքներով գործարքի արժեքի (2-րդ մեթոդ) 

բ) ըստ համանման ապրանքներով գործարքի արժեքի (3-րդ մեթոդ) 

գ) հանման մեթոդով (4-րդ մեթոդ) 

դ) գումարման մեթոդով (5-րդ մեթոդ) 

ե) * պահուստային մեթոդով (6-րդ մեթոդ) 

զ) պահուստային մեթոդով (6-րդ մեթոդ)՝ ըստ ներմուծվող ապրանքների գործարքի 

արժեքի մեթոդի հիման վրա (1-ին մեթոդ)

է) տարբեր (եթե տարբեր ապրանքների համար օգտագործվում են տարբեր մեթոդներ) 

7 Այն պատճառները, որոնց հիման վրա մաքսային արժեքի որոշման նախորդ մեթոդները կիրառելի չեն

8 Այն հիմնական փաստաթղթերի անվանումներն ու վավերապայմանները, որոնցով հաստատվում են

ներկայացվող տեղեկությունները

* «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25- Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԸՍՏ 6-ՐԴ ՄԵԹՈԴԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՀԻՄՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ՝

- Եվրասիական տնտեսական միության շուկայում առկա՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ապրանքների գները.

- այն համակարգերը, որոնցով մաքսային նպատակների համար նախատեսվում է երկու այլընտրանքային արժեքներից ընդունել առավել բարձրը.

 - արտահանման երկրի ներքին շուկայում առկա ապրանքների գները.

- նույնական կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքում ներառված ծախսերից բացի այլ ծախսեր.

- արտահանման երկրներից երրորդ երկրներ մատակարարվող ապրանքների գները.

- նվազագույն մաքսային արժեքը.

- կամայական կամ շինծու (ֆիկտիվ) արժեքը։

9 Լրացուցիչ թերթերի թիվը.

10 Տեղը, ամսաթիվը, ստորագրությունը, կնիքը

Ձև ՄԱՀ-2

2-րդ, 3-րդ, 6-րդ մեթոդները 

Թերթ թիվ ____________

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Ա. Հաշվարկի հիմքը

11 Նույնական (համանման) ապրանքներով գործարքի արժեքն ազգային արժույթով

     

Բ. Ճշգրտումներ

գործարքի արժեքի մասով

(±)*

12 ա) ճշգրտումներ քանակի մասով (-)

     

բ) ճշգրտումներ առևտրային մակարդակի մասով (-)

     

գ) ճշգրտումներ մինչև ____________ (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանման վայր) ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի տարբերությունների մասով

     

դ) ճշգրտումներ ապրանքների բեռնման, բեռնաթափման (փոխաբեռնման) և մինչև _____________ (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանման վայր) փոխադրման հետ կապված ծախսերի տարբերությունների մասով (-)

     

ե) ճշգրտումներ 12գ և 12դ վանդակներում նշված գործողությունների գծով ապահովագրական ծախսերի մասով (-)

     

13 Ընդամենը 12-րդ վանդակն ազգային արժույթով

     

14 ա) ճշգրտումներ քանակի մասով (+)

     

բ) ճշգրտումներ առևտրային մակարդակի մասով (+)

     

գ) ճշգրտումներ մինչև _______________ (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանման վայր) ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի տարբերությունների մասով (+)

     

դ) ճշգրտումներ ապրանքների բեռնման, բեռնաթափման (փոխաբեռնման) և մինչև _______________ (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանման վայր) փոխադրման հետ կապված ծախսերի տարբերությունների մասով (+)

     

ե) ճշգրտումներ 14գ և 14դ վանդակներում նշված գործողությունների գծով ապահովագրական ծախսերի մասով (+)

     
     

15 Ընդամենը 14-րդվանդակն ազգային արժույթով

     

16 Գործարքի արժեքն ազգային արժույթով՝ հաշվի առնելով ճշգրտումները (11 - 13 + 15)

     

17 Քանակը

ա) նույնական  (համանման) ապրանքների

     

բ) գնահատվող ապրանքների

     

18 Գնահատվող ապրանքների մաքսային արժեքը (16*17բ (17ա)) կամ (16)

ա) ազգային արժույթով

     

բ) ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ (վերահաշվարկի փոխարժեքը

________________)

     

* Եթե գումարը վճարվել է արտարժույթով, ապա այստեղ նշվում է գումարը՝ արտարժույթով, և վերահաշվարկի փոխարժեքը՝ յուրաքանչյուր ապրանքի և արժեքի տարրի համար

 

 Ապրանքի համարը և դիրքը

Արժույթի
 ծածկագիրը,

գումարը 

Վերահաշվարկի

 փոխարժեքը 

 

Լրացուցիչ տվյալներ

 

 

 

Ստորագրություն, կնիք

Ձև ՄԱՀ-2

4-րդ, 6-րդ մեթոդները

Թերթ թիվ ____________

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Ա. Հաշվարկի հիմքը

11 Գնահատվող նույնական կամ համանման ապրանքների միավորի այն գինը (ազգային արժույթով), որով դրանց ամենամեծ համախառն քանակությունը վաճառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վաճառք իրականացնող անձանց հետ փոխկապակցված անձ չհանդիսացող

անձանց կողմից

     

Բ. Հանումներ՝ Ա բաժնում ներառված գումարներից

12 Միջնորդին (գործակալին) վճարվող վարձատրությունները կամ շահույթ ստանալու և առևտրային ու կառավարչական ծախսերը ծածկելու նպատակով սովորաբար կատարվող գնի

հավելումները

     

13 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների փոխադրման

(տրանսպորտային փոխադրման), ապահովագրության ծախսերն ու այդպիսի

գործողությունների հետ կապված այլ ծախսեր

     

14 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում դրանց վաճառքի հետ կապված մաքսատուրքերը, հարկերը, հավաքագրումները՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սուբյեկտների հարկերն ու հավաքագրումները և

տեղական հարկերն ու հավաքագրումները

     

15 Վերամշակման (մշակման) արդյունքում

ավելացված արժեքը

     

16 Ընդամենը «Բ»-ն ազգային արժույթով (ըստ

12-15-րդ վանդակների)

     

17 Գնահատվող ապրանքների քանակը

     

18 ՀԱՅՏԱԳՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ (11 - 16) х 17

ա) ազգային արժույթով

     

բ) ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ (վերահաշվարկի փոխարժեքը )

     

Լրացուցիչ տվյալներ

 

 

 

Ստորագրություն, կնիք

Ձև ՄԱՀ-2

5-րդ, 6-րդ մեթոդները

Թերթ թիվ ____________

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Ա. Հաշվարկի հիմքը

11 Արտադրողի՝ նյութերի պատրաստման (ձեռքբերման) հետ կապված ծախսերը և արտադրության ծախսերը, ինչպես նաև ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված այլ գործողություններ, այդ թվում՝

     

ա) տարայի ու փաթեթվածքի հետ կապված ծախսերը

     

բ) Եվրասիական տնտեսական միության տարածքում՝ արտադրողի կողմից վճարված սահմաններում կատարված և գնահատվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ՝ նախագծման, մշակման, ինժեներաշինարարական աշխատանքների, գեղարվեստական ձևավորման, դիզայնի, էսքիզների և գծագրերի հետ կապված ծախսերը

     

12 Ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված ծախսերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրված հետևյալ ապրանքների և ծառայությունների համապատասխան ձևով բաշխված արժեքը, որոնք տրամադրվել են անվճար կամ իջեցված գնով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների արտահանման համար արտադրության և վաճառքի մասով օգտագործման նպատակով՝

ա) հումք, նյութեր, մասեր, կիսաֆաբրիկատներ և նույնանման առարկաներ, որոնցից բաղկացած են

ներմուծվող ապրանքները

     

բ) գործիքներ, դրոշմներ, ձևեր և նույնանման այլ առարկաներ, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների

արտադրության ժամանակ

     

գ) նյութեր, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության

ժամանակ

     

դ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ՝ նախագծում, մշակում, ինժեներակոնստրուկտորական աշխատանքներ, գեղարվեստական

ձևավորում, դիզայն, էսքիզներ և գծագրեր

     

13 Շահույթի և առևտրային ու

     

կառավարչական ծախսերի գումարը

     

14 Ապրանքների՝ մինչև (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանման վայրը) փոխադրման (տրանսպորտային

փոխադրման) ծախսերը

     

15 Ապրանքների բեռնման, բեռնաթափման (փոխաբեռնման) և մինչև _______________ (Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածքում

ժամանման վայր) փոխադրման հետ կապված այլ գործողությունների ծախսերը

     

16 14-րդ և 15-րդ վանդակներում նշված գործողությունների գծով

ապահովագրական ծախսերը

     

17 ԳՆԱՀԱՏՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ (ընդամենը՝ ըստ 11-16-րդ վանդակների)

ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային

արժույթով

     

բ) ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ (վերահաշվարկի փոխարժեքը ________________)

     

* Եթե գումարը սահմանվել է արտարժույթով, ապա այստեղ նշվում է գումարը՝ արտարժույթով,՝ և վերահաշվարկի փոխարժեքը՝ յուրաքանչյուր ապրանքի և արժեքի տարրի համար

 

 Ապրանքի համարը և դիրքը

Արժույթի
 ծածկագիրը,

գումարը 

Վերահաշվարկի

 փոխարժեքը 

 

Լրացուցիչ տվյալներ

 

 

 

Ստորագրություն, կնիք

Ձև ՄԱՀ-2

Թերթ թիվ ____________

1-ին մեթոդի հիման վրա 6-րդ մեթոդ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Ա. Հաշվարկի հիմքը

11 ա) ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը կամ առքուվաճառքի պայմանագրերից տարբերվող պայմանագրերով տեղափոխվող ապրանքների արժեքը (ՀԱՇՎԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ)

     

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ

(վերահաշվարկի փոխարժեքը ________________)

     

բ) Անուղղակի վճարներ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ (պայմաններ կամ պարտավորություններ) (վերահաշվարկի փոխարժեքը ____________________)

     

12 Ընդամենը«Ա»-նազգային արժույթով

     

Բ. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵՐ

ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված չեն Ա*- ում

13 Գնորդի կողմից կատարված ծախսեր՝

ա) միջնորդի (գործակալի), բրոքերի վարձատրություն՝ բացառությամբ ապրանքների գնման համար վարձատրության

     

բ) տարայի և փաթեթվածքի համար

     

14 Գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառողին տրամադրված ապրանքների և ծառայությունների համապատասխան ձևով բաշխված արժեքը, որոնք տրամադրվել են գնորդին անվճար կամ իջեցված գնով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների արտահանման համար արտադրության և վաճառքի մասով դրանց օգտագործման նպատակով այնքանով, որքանով այն ներառված չէ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.

ա) հումք, նյութեր, մասեր, կիսաֆաբրիկատներ և նույնանման առարկաներ, որոնցից բաղկացած

են ներմուծվող ապրանքները

     

բ) գործիքներ, դրոշմներ, ձևեր և նույնանման այլ առարկաներ, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ

     

գ) նյութեր, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ

     

դ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ՝ նախագծում, մշակում, ինժեներակոնստրուկտորական աշխատանքներ, գեղարվեստական ձևավորում, դիզայն, էսքիզներ և գծագրեր

     

15 Լիցենզիոն և նույնանման այլ վճարներ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար

     

16 Ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվելիք եկամտի (հասույթի) մասը

     

17 Ապրանքների՝ ______________ մինչև (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանման վայրը) փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը

     

18 Ապրանքների բեռնման, բեռնաթափման (փոխաբեռնման) և մինչև _________________ (Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածքում ժամանման վայր) փոխադրման հետ կապված այլ գործողությունների ծախսերը

     

19 17-րդ և 18-րդ վանդակներում նշված գործողությունների գծով ապահովագրական ծախսերը

     

20 Ընդամենը արժույթով «Բ»-ն ազգային

     

Գ. ՀԱՆՈՒՄՆԵՐ

ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված են Ա- ում*

21 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների ժամանումից հետո կատարված շինարարական, կառուցման,

հավաքման, մոնտաժման, սպասարկման կամ տեխնիկական աջակցության իրականացման ծախսերը

     

22 Ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում դրանց ժամանումից հետո

     

23 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների ներմուծման կամ վաճառքի կապակցությամբ վճարվող մաքսատուրքեր, հարկեր և հավաքագրումներ

     

24 Ընդամենը «Բ»-ն ազգային արժույթով

     

25 ՀԱՅՏԱԳՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ (Ա + Բ - Գ)

ա) ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ

     

բ) ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ (վերահաշվարկի փոխարժեքը______________)

     

* Եթե գումարը վճարվել է արտարժույթով, ապա այստեղ նշվում է գումարը՝ արտարժույթով, և վերահաշվարկի փոխարժեքը՝ յուրաքանչյուր ապրանքի և արժեքի տարրի համար

 

 Ապրանքի համարը և դիրքը

Արժույթի
 ծածկագիրը,

գումարը 

Վերահաշվարկի

 փոխարժեքը 

 

Լրացուցիչ տվյալներ

 

 

 

Ստորագրություն, կնիք

(հավելվածը լրաց. ՄՄՀ 23.09.11 թիվ 785, փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

(կարգը փոփ., խմբ., լրաց. ՄՄՀ 23.09.11 թիվ 785, փոփ., լրաց. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, լրաց. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 376 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելու համար լիազորված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց և հայտարարատուների (մաքսային ներկայացուցիչների) գործողությունները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների (այսուհետ համապատասխանաբար՝ ապրանքներ, Միություն) նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելիս։

Միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել դեպքեր, երբ ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացվում է՝ մաքսային արժեքի մասով մաքսային մարմինների մասնագիտացված (ֆունկցիոնալ) ստորաբաժանումների կողմից։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

2. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին է ներկայացվել մաքսային հայտարարագիր կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող այլ փաստաթուղթ։

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

3. Կարգը մշակվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) և «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի հիման վրա (այսուհետ՝ Համաձայնագիր) և կիրառվում է.

մինչև ապրանքների բացթողումը մաքսային հսկողություն իրականացնելիս (Կարգի II բաժին),

ապրանքների մաքսային արժեքի մասով որոշում կայացնելու նպատակով լրացուցիչ ստուգում անցկացնելիս (Կարգի III բաժին),

այն ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս, որոնց մասով որոշում է կայացվել դրանց մաքսային արժեքի վերաբերյալ (Կարգի IV բաժին):

4. Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունը մաքսային մարմնի կողմից մաքսային հսկողության շրջանակներում իրականացվում է ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ հետո, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի (այսուհետ՝ ՌԿՀ) կիրառմամբ։

5. Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացվում է ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի ընտրության և կիրառման ճշտության, դրա կառուցվածքի և մեծության համար Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով և Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների՝ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից կատարման ստուգման, ինչպես նաև ապրանքների հայտագրված մաքսային արժեքի փաստաթղթային հաստատման նպատակով։

Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացնելիս մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից (այսուհետ՝ պաշտոնատար անձ) իրականացվող մաքսային գործառնությունների ընտրությունն իրականացվում է ՌԿՀ-ի կիրառման արդյունքների հիման վրա՝ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

(5-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

6. Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացնելիս կարող են օգտագործվել մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տեղեկությունները, մասնավորապես՝

նույնական, համանման ապրանքներով, նույն դասի կամ տեսակի, համադրելի պայմաններում ներմուծվող ապրանքներով գործարքների վերաբերյալ տեղեկությունները, որոնք ստացվել են այդ թվում՝ մաքսային մարմինների ծրագրային միջոցների օգտագործմամբ (մասնավորապես՝ մաքսային հայտարարագրերի օպերատիվ մոնիթորինգի համակարգի միջոցով),

բորսայական սակարկությունների (գնանշումների), աճուրդների գների վերաբերյալ, ինչպես նաև գնային կատալոգներից ստացված տեղեկությունները,

Միության անդամ պետությունների օտարերկրյա պետական ներկայացուցչություններից (առևտրային ներկայացուցչություններից) ստացված տեղեկությունները,

Միության անդամ պետությունների պետական մարմիններից ստացված տեղեկությունները,

ձեռնարկություններից և կազմակերպություններից, մասնագիտական միավորումներից (ասոցիացիաներից), այդ թվում՝ գնահատվող, նույնական, համանման ապրանքների մատակարարներից, արտադրողներից, տրանսպորտային և ապահովագրական ընկերություններից ստացված տեղեկությունները։

Մաքսային մարմինը կարող է ստանալ այդ տեղեկությունները Միության անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված ցանկացած միջոցով, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ։

Հսկողության արդյունքների օբյեկտիվությունն ապահովելու համար պետք է օգտագործվեն վերլուծվող գործարքի պայմանների հետ առավելագույնս հնարավոր համադրելի տեսք ունեցող տեղեկություններ։

(6-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

 

 

II. Մինչև ապրանքների բացթողումը դրանց մաքսային արժեքի հսկողության կարգ

 

7. Նախքան Օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ապրանքների բացթողումը՝ պաշտոնատար անձն իրականացնում է ապրանքների մաքսային արժեքի հսկողություն։

Ապրանքների մաքսային արժեքի իրականացված հսկողության արդյունքների հիման վրա՝ պաշտոնատար անձն ապրանքների մաքսային արժեքի առնչությամբ ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը (Օրենսգրքի 67-րդ հոդված)՝

ա) ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ընդունման մասին,

բ) ապրանքների հայտագրված մաքսային արժեքը ճշգրտելու մասին (Օրենսգրքի 68-րդ հոդված)։

Հայտարարատուի կողմից հայտագրված ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ որոշում ընդունելու անհնարինության դեպքում, երբ հայտնաբերվել են հատկանիշներ, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները կարող են ոչ հավաստի լինել, կամ ներկայացված տեղեկությունները պատշաճ կերպով չեն հաստատվել, պաշտոնատար անձը որոշում է ընդունում Կարգի III բաժնին համապատասխան լրացուցիչ ստուգում անցկացնելու վերաբերյալ (Օրենսգրքի 69-րդ հոդված)։

8. Ապրանքների մաքսային արժեքն ընդունելու մասին որոշումը պաշտոնատար անձի կողմից ձևակերպվում է մաքսային արժեքի հայտարարագրում (ապրանքների հայտարարագիր), Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ հաստատված` ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգին համապատասխան, համապատասխան նշում կատարելու միջոցով։

Պաշտոնատար մարմնի նշումով մաքսային արժեքի հայտարարագիրը (մաքսային հայտարարագիր) վերադարձվում է հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)։

 (8-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289)

9. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումն ընդունվում է, եթե իրականացված մաքսային հսկողության արդյունքներով հայտնաբերվել է, որ ապրանքների հայտագրված մաքսային արժեքը հավաստի չէ, այդ թվում՝ սխալ է ընտրված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդը, և (կամ) սխալ է որոշված ապրանքների մաքսային արժեքը (Օրենսգրքի 68-րդ հոդված)։

Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը ձևակերպվում է Կարգի 1–ին հավելվածի համաձայն՝ մաքսային արժեքի հայտարարագրում (ապրանքների մասին հայտարարագրում) ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգին համապատասխան համապատասխան նշում կատարելու միջոցով և տեղեկացվում է հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)։ Որոշման ձևը լրացվում է երկու օրինակից, որոնցից մեկը մնում է մաքսային մարմնում, մյուսը հանձնվում է (ուղարկվում է) հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին).

 Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը դիտարկվում է որպես ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին որոշում:

 (9-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289)

10. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշում ընդունելու դեպքում հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) պարտավոր է, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ հաստատված` ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման կարգին համապատասխան, իրականացնել ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ճշգրտում և վճարել մաքսատուրքերը, հարկերը՝ ճշգրտված մաքսային արժեքը հաշվի առնելով հաշվարկված ծավալով, Օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված ապրանքների բացթողման ժամկետը չգերազանցող ժամկետում։

Եթե մինչև ապրանքների բացթողման ժամկետի ավարտը հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) չի իրականացնում ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում և չի վճարում մաքսատուրքերը, հարկերը այն ծավալով, որոնք հաշվարկվում են ճշգրտված մաքսային արժեքը հաշվի առնելով, ապա մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը (Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետ):

 (10-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289)

III. Լրացուցիչ ստուգման անցկացում

 

11. Ապրանքների մաքսային արժեքի մասին ներկայացված տեղեկությունների ոչ հավաստի լինելու հատկանիշներ կարող են լինել, մասնավորապես՝

1) ՌԿՀ-ի կիրառմամբ հայտնաբերված՝ ապրանքների մաքսային արժեքի ոչ հավաստի հայտարարագրման ռիսկերը,

2) հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) ներկայացրած փաստաթղթերում ապրանքների մաքսային արժեքի վրա ազդող տեղեկությունների անհամապատասխանությունները, որոնք հայտնաբերվել են հսկողության արդյունքում,

3) ապրանքների ներմուծման համադրելի պայմաններում նույնական կամ համանման ապրանքների գնի համեմատ հայտարարագրված ապրանքների ավելի ցածր գները՝ ըստ օտարերկրյա արտադրողների կողմից տրամադրված տեղեկությունների,

4) նույնական կամ համանման ապրանքների գների համեմատ հայտարարագրված ապրանքների ավելի ցածր գները՝ ըստ աճուրդների, բորսայական սակարկությունների (գնանշումների), գնային կատալոգների տվյալների,

5) հայտարարագրվող ապրանքների ավելի ցածր գները՝ համեմատած բաղադրիչների (այդ թվում՝ հումքային բաղադրիչների) գնի հետ, որոնցից պատրաստվել են ներմուծվող ապրանքները,

6) վաճառողի և գնորդի փոխկապակցվածության առկայությունը՝ զուգորդված հայտարարագրված ապրանքների ցածր գների հետ, որոնք, մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տեղեկությունների համաձայն (Կարգի 6-րդ կետ), հիմք են տալիս ենթադրելու ապրանքների դիմաց փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա փոխկապակցվածության ազդեցության մասին,

7) այնպիսի հիմքերի առկայությունը, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ մաքսային արժեքի կառուցվածքը չի պահպանվել (օրինակ՝ հաշվի չեն առնվել կամ ոչ լրիվ ծավալով են հաշվի առնվել մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզիոն և նմանատիպ այլ վճարները, տրանսպորտային ծախսերը, ապահովագրական ծախսերը և այլն)։

(11-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

12. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

13. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

14.  (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

15.  (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

16.  (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

17.  (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

18.  (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112) 

19.  (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

20.  (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

21.  (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

22.  (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

23.  (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

24.(կետն հանվել է ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289)

25.  կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

 

IV. Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունը դրանց բացթողումից հետո

 

26. Մաքսային արժեքի հսկողությունը այն ապրանքների բացթողումից հետո, որոնց առնչությամբ մաքսային մարմինը մաքսային արժեքի մասով որոշում է կայացրել, իրականացվում է Օրենսգրքի 99-րդ հոդվածին համապատասխան։

27. Ապրանքների բացթողումից հետո մաքսային արժեքի հսկողության ընթացքում ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերելու, այդ թվում՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի սխալ ընտրության և (կամ) ապրանքների մաքսային արժեքի սխալ որոշման դեպքում, մաքսային մարմինն ընդունում է որոշում՝ ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին։

Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը ձևակերպվում է կարգի թիվ 1 հավելվածին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ Միության անդամ պետությունների օրենսդրությամբ և դիտարկվում է որպես ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին որոշում:

Հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) տեղեկացվում է ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշման մասին՝ ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգով նախատեսված կանոնների համաձայն ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին որոշումն ուղարկելու համար:

(27-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289, փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

28. Հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը), ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման կարգին համապատասխան, իրականացնում է ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում, ինչպես նաև վճարում է այն մաքսավճարները, հարկերը, որոնք հաշվարկվել են՝ հաշվի առնելով ապրանքների ճշգրտված մաքսային արժեքը:

(28-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289)

29. (կետն հանվել է ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289)

30. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման արդյունքում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գանձումը իրականացվում է Օրենսգրքի 14-րդ գլխին համապատասխան։

 

V. Եզրափակիչ դրույթներ

 

31. Հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում (Օրենսգրքի 9-րդ հոդված) իրավունք ունի բողոքարկելու մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց որոշումները։

(31-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38) 

 

VI. Անցումային դրույթներ

 

32. Ապրանքների նկատմամբ մաքսային արժեքի հսկողությունը, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվել է մինչև Կարգն ուժի մեջ մտնելը, իրականացվում է Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

(32-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

 

Թիվ 1 հավելված

Ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգի

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշման խմբագրությամբ)

 

(ձև)

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին

 

20__ թվականի ______________ «__»-ի

 

Մաքսային մարմնի անվանումը

Հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) անվանումը

 

Տեղեկացնում ենք, որ, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածին համապատասխան, մաքսային մարմնի կողմից ընդունվել է որոշում ապրանքների թիվ —————————— հայտարարագրում հայտագրված ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին՝

 

Ապրանքի համարը

Ընդունված որոշման հիմնավորումը

   
   
 

Ապրանքների մաքսային արժեքը պետք է որոշվի 2008 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մասին» համաձայնագրին համապատասխան՝ հետևյալ տեղեկությունների հիման վրա.

 

Ապրանքի համարը

Ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի համարը

Ապրանքների մաքսային արժեքը

Տեղեկությունների ստացման աղբյուրը
(նշելով վավերապայմանները՝ դրանց առկայության դեպքում)

       
       

 

Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածին համապատասխան՝ Դուք ապրանքների մասին հայտարարագրում պետք է կատարեք հետևյալ փոփոխությունները և (կամ) լրացումները.

 

Համարը՝ ը/կ

Ապրանքի համարը

Սյունակի/սյունակի ենթաբաժնի համարը

Ավելի վաղ նշված տեղեկությունները

Ճշգրտված տեղեկությունները

         
         
         

 

□ մինչև 20__ թվականի ____________ «__»-ը * 

□ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից տվյալ որոշումն ստանալու օրվանից տասն աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում:**

_________________________________

(մաքսային մարմնի պաշտոնատար անձի ԱԱՀ-ն)

_________________________________  (ստորագրությունը)

Անձնական համարակալված կնիքը

 

_________________________________________ _________________ _________________

(հայտարարատուի ներկայացուցչի (մաքսային ներկայացուցչի) ԱԱՀ-ն) (ստորագրությունը) (որոշումն ստանալու ամսաթիվը)

____________________________________________________________________________

(որոշումն ուղարկելու փոստային հասցեն նշվում է որոշումը փոստով ուղարկելու դեպքում)

_______________________ ____________________________________________________

(որոշումը փոստով ուղարկելու ամսաթիվը) (որոշումը փոստով ուղարկած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ԱԱՀ-ն և ստորագրությունը)

________________________

* Նշվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետները չգերազանցող ժամկետը՝ մինչև ապրանքների բացթողումը որոշումն ընդունելու դեպքում, կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետը՝ ապրանքների բացթողումից հետո որոշումն ընդունելու դեպքում:

** Նշվում է ապրանքների բացթողումից հետո որոշումն ընդունելու դեպքում, այդ թվում՝ լրացուցիչ ստուգման անցկացման արդյունքների հիման վրա, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(hավելվածը խմբ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289, փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

 

Հավելված 2

Ապրանքների մաքսային

 արժեքի հսկողության կարգի

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

 (հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

 

 

 


 

Հավելված 3

Ապրանքների մաքսային

 արժեքի հսկողության կարգի

 

ՑԱՆԿ

 

լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք կարող են պահանջվել մաքսային մարմնի կողմից լրացուցիչ ստուգում անցկացնելիս

 (հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

 

Թիվ 4 հավելված

Ապրանքների մաքսային արժեքի

հսկողության կարգի

 

ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 (հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

 

 

(կարգը փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289, փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 112)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 376 որոշմամբ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՐԳ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Կարգը մշակվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) և 2008 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի հիման վրա:

(1-ին կետը խմբ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289, փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

2. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումն իրականացվում է ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից ընդունված որոշմանը համապատասխան՝

- մինչև ապրանքների բացթողումը մաքսային հսկողություն իրականացնելու արդյունքներով,

- ապրանքների բացթողումից հետո լրացուցիչ ստուգում և մաքսային հսկողություն իրականացնելու արդյունքների հիման վրա, ինչպես նաև հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) հիմնավորված գրավոր դիմումի ուսումնասիրության առնչությամբ, եթե ապրանքների բացթողումից հետո պարզվում է, որ հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) ներկայացրել է ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ, այդ թվում՝ ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդը սխալ է ընտրված, և (կամ) ապրանքների մաքսային արժեքը սխալ է որոշված (Օրենսգրքի 68–րդ հոդված):

3. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտումը ներառում է՝

- ապրանքների ճշգրտված մաքսային արժեքի մեծության հաշվարկ, որը կատարվում է մաքսային արժեքի հայտարարագրում (այսուհետ՝ ՄԱՀ).

- ապրանքների մասին հայտարարագրում նշված փոփոխությունների և (կամ) լրացումների կատարում՝ կիրառելով ապրանքների մասին հայտարարագրերի ճշգրտումը (այսուհետ՝ ԱՀՃ):

(3-րդ կետը փոփ., խմբ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289)

4. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում իրականացնելիս ՄԱՀ–ը լրացնելը պարտադիր է։

Հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրտում իրականացնելու դեպքում ապրանքների ճշգրտված մաքսային արժեքը պետք է հաստատված լինի այն փաստաթղթերով, որոնց հիման վրա իրականացվում է դրա հաշվարկը։

Մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգտման դեպքում նշվում է օգտագործած տվյալների աղբյուրը։

5. Ապրանքների մաքսային արժեքը ճշգրտելիս՝ արտարժույթի վերահաշվարկը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության արժույթի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության արժույթի վերահաշվարկը արտարժույթի իրականացվում է մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, եթե Օրենսգրքով և (կամ) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։

(5-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289, ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38) 

6. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման առնչությամբ մաքսատուրքերի, հարկերի լրացուցիչ հաշվեգրման դեպքում տույժերի հաշվեգրման և գանձման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ։

(6-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38) 

7. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը չեղյալ համարելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ։

(7-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289, ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38) 

 

II. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման ընթացակարգը

 

8. Հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից մինչև ապրանքների բացթողումը մաքսային արժեքի ճշգրտում իրականացնելու դեպքում հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) մաքսային մարմին է ներկայացնում պատշաճ կերպով լրացված ՄԱՀ–ը, ԱՀՃ–ը, դրանցում պարունակվող տեղեկությունները (հաշվարկները) հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև վճարում է ճշգրտված մաքսային արժեքի հաշվառմամբ լրացուցիչ հաշվեգրված մաքսատուրքերը, հարկերը՝ Օրենսգրքի 196–րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետը չգերազանցող ժամկետում։

(8-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289)  

9. Եթե հայտարարատուի կողմից հայտագրված մաքսային արժեքի ճշգրտումն ապրանքների բացթողումից հետո իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ապա մաքսային մարմինը ՄԱՀ–ում կատարում է ապրանքների ճշգրտված մաքսային արժեքի հաշվարկ, ինչպես նաև լրացնում է ԱՀՃ-ի ձևը։ ԱՀՃ-ի և ՄԱՀ-ի համապատասխան օրինակներն ուղարկվում են հայտարարատուին (մաքսային ներկայացուցչին)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կարգով սահմանված ժամկետում:

(9-րդ կետը փոփ., խմբ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289) 

10. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289) 

11. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289) 

12. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289) 

 

III. Լրացուցիչ ստուգում անցկացնելիս մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրմամբ ապրանքների բացթողումը ձևակերպելու ընթացակարգերը

(բաժինն ուժը կորցրել է ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289) 

 

IV. Մաքսային արժեքի և մաքսատուրքերի ճշգրտման ձևի լրացման կանոնները

(բաժինն ուժը կորցրել է ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289) 

 

 

Հավելված 1

 Ապրանքների մաքսային արժեքի

ճշգրտման կարգի

 

Մաքսային արժեքի և մաքսատուրքերի ճշգրտման ձև (ՄԱՃ–1 և ՄԱՃ–2)

(հավելվածը հանվել է ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289)

 

Հավելված 2

 Ապրանքների մաքսային արժեքի

ճշգրտման կարգի

 

Մաքսատուրքերի, հարկերի վճարման

(հավելվածը հանվել է ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289)

 

(կարգը փոփ., խմբ. ԵՏՀԿ 10.12.13 թիվ 289, փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

 

Հրապարակվել է կայքում 08 հուլիսի 2015 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան