Գլխավոր տեղեկություն
Համար
N 532
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-28.06.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 1994 թ. N 532

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի, նրա համակարգի զինծառայողների, ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի և արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի մասին» N 313 որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված` զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը տարածել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության, արտակարգ իրավիճակների պետական վարչության կենտրոնական ապարատների, նրանց համակարգերի զինծառայողների վրա:

2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի նոյեմբերի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ