ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
19 փետրվարի 2019 թ. |
թիվ 09-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Հեռախոսային կապի մասին» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.12.20 թիվ 27-Ն)
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 28.12.20 թիվ 27-Ն)
2. Հաստատել «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 28.12.20 թիվ 27-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
|
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 09-Ն որոշման |
Բաժին 1. Հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը և հեռախոսային կապի ծառայությունները
|
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Չափ-ման միա-վորը |
Ընդա-մենը |
որից՝ քաղա-քային |
|
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
|
Հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակ (առանց քարտֆոնների), այդ թվում` |
110 |
հատ |
||
|
քաղաք Երևան |
110.1 |
հատ |
||
|
Արագածոտնի մարզ |
110.2 |
հատ |
||
|
Արարատի մարզ |
110.3 |
հատ |
||
|
Արմավիրի մարզ |
110.4 |
հատ |
||
|
Գեղարքունիքի մարզ |
110.5 |
հատ |
||
|
Լոռու մարզ |
110.6 |
հատ |
||
|
Կոտայքի մարզ |
110.7 |
հատ |
||
|
Շիրակի մարզ |
110.8 |
հատ |
||
|
Սյունիքի մարզ |
110.9 |
հատ |
||
|
Վայոց ձորի մարզ |
110.10 |
հատ |
||
|
Տավուշի մարզ |
110.11 |
հատ |
||
|
110 տողից՝ բնակարանային |
115 |
հատ |
||
|
Քարտֆոնների քանակը |
120 |
հատ |
||
|
Ֆիքսված հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), ընդամենը, այդ թվում` |
130 |
hազար հատ |
X | |
|
միջազգային |
130.1 |
hազար հատ |
X | |
|
ներհանրապետական |
130.2 |
hազար հատ |
X | |
|
Բջջային հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), ընդամենը, այդ թվում` |
140 |
hազար հատ |
X | |
|
միջազգային |
140.1 |
hազար հատ |
X | |
|
ներհանրապետական |
140.2 |
hազար հատ |
X |
|
Ղեկավար /Անհատ ձեռնարկատեր/ |
___________________________ |
_______________________ | |
|
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
|
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
___________________________ |
_______________________ | |
|
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
|
«___ » ____________20___թ. | |||
|
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 09-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «110» ծածկագրով տողում լրացվում է հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը (առանց քարտֆոնների), առանձնացնելով դրանք ըստ քաղաք Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի:
6. «115» ծածկագրով տողում լրացվում է հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը (առանց քարտֆոնների)՝ բնակարանային:
7. «120» ծածկագրով տողում լրացվում է քարտֆոնների քանակը:
8. «130» ծածկագրով տողում լրացվում է ֆիքսված հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված):
9. «130.1» և «130.2» ծածկագրով տողերում լրացվում են միջազգային և ներհանրապետական հեռախոսային ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), որոնց լրացման համար հիմք են հանդիսանում հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
10. «140» ծածկագրով տողում լրացվում է բջջային հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված):
11. «140.1» և «140.2» ծածկագրով տողերում լրացվում են միջազգային և ներհանրապետական հեռախոսային ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), որոնց լրացման համար հիմք են հանդիսանում հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
(հավելվածը խմբ. 28.12.20 թիվ 27-Ն, 24.01.24 թիվ 16-Ն, 23.09.25 թիվ 14-Ն)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 23.09.2025, թիվ 14-Ն | 14.11.2025, թիվ 09-Ն | |
| 24.01.2024, թիվ 16-Ն | 31.01.2024, թիվ 09-Ն | |
| 28.12.2020, թիվ 27-Ն | 01.01.2021, թիվ 09-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|