Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 04.11.2025
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.09.2025
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«23» սեպտեմբեր 2025 թ.

թիվ 14-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՆԱԽԱԳԱՀ`

 

23 սեպտեմբերի 2025 թ.

Ս. ՄնացակաՆՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 14-Ն որոշման

 

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_24388

 

Բաժին 1. Հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը և հեռախոսային կապի ծառայությունները

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Չափ-ման

միա-վորը

Ընդա-մենը

որից՝ քաղա-քային

Ա

Բ

Գ

1

2

Հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակ (առանց քարտֆոնների), այդ թվում`

110

հատ

   

քաղաք Երևան

110.1

հատ

   

Արագածոտնի մարզ

110.2

հատ

   

Արարատի մարզ

110.3

հատ

   

Արմավիրի մարզ

110.4

հատ

   

Գեղարքունիքի մարզ

110.5

հատ

   

Լոռու մարզ

110.6

հատ

   

Կոտայքի մարզ

110.7

հատ

   

Շիրակի մարզ

110.8

հատ

   

Սյունիքի մարզ

110.9

հատ

   

Վայոց ձորի մարզ

110.10

հատ

   

Տավուշի մարզ

110.11

հատ

   

110 տողից՝ բնակարանային

115

հատ

   

Քարտֆոնների քանակը

120

հատ

   

Ֆիքսված հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), ընդամենը, այդ թվում`

130

hազար հատ

 

X

միջազգային

130.1

hազար հատ

 

X

ներհանրապետական

130.2

hազար հատ

 

X

Բջջային հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), ընդամենը, այդ թվում`

140

hազար հատ

 

X

միջազգային

140.1

hազար հատ

 

X

ներհանրապետական

140.2

hազար հատ

 

X

Ղեկավար /Անհատ ձեռնարկատեր/

___________________________

  

_______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)՝

___________________________

 

_______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 
 

«___ » ____________20___թ. »:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 14-Ն որոշման

 

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 5. «110» ծածկագրով տողում լրացվում է հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը (առանց քարտֆոնների), առանձնացնելով դրանք ըստ քաղաք Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի:

6. «115» ծածկագրով տողում լրացվում է հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը (առանց քարտֆոնների)՝ բնակարանային:

7. «120» ծածկագրով տողում լրացվում է քարտֆոնների քանակը:

8. «130» ծածկագրով տողում լրացվում է ֆիքսված հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված):

9. «130.1» և «130.2» ծածկագրով տողերում լրացվում են միջազգային և ներհանրապետական հեռախոսային ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), որոնց լրացման համար հիմք են հանդիսանում հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:

10. «140» ծածկագրով տողում լրացվում է բջջային հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված):

11. «140.1» և «140.2» ծածկագրով տողերում լրացվում են միջազգային և ներհանրապետական հեռախոսային ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), որոնց լրացման համար հիմք են հանդիսանում հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան