ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«31» հոկՏԵՄԲԵՐԻ 2025 թ. |
N 727-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՀԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ, ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՈՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԵՐԵԽԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԵՆ ՀԱՅՐ ՃԱՆԱՉՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել՝ երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող, դիմում ներկայացնելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մոր և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխայի հայրության ճանաչման պետական գրանցման դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու կարգը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ս. ԳԱԼՅԱՆ |
|
|
Հավելված Արդարադատության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի N 727-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՀԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ, ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՈՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԵՐԵԽԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԵՆ ՀԱՅՐ ՃԱՆԱՉՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով կարգավորվում են երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող, դիմում ներկայացնելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մոր և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխայի հայրության ճանաչման պետական գրանցման (այսուհետ՝ հայրության ճանաչման պետական գրանցում) համար էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու և ընդունելու հետ կապված հարաբերությունները:
2. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
1. Հայրության ճանաչման պետական գրանցման համար Էլեկտրոնային դիմումը (այսուհետ՝ Դիմում) լրացվում է համաձայն Ձև 1-ի և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (այսուհետ՝ Գործակալություն) է ներկայացվում արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգի (այսուհետ՝ ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգ) միջոցով:
2. ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողի կողմից լրացվում է Դիմումը՝ պարտադիր նշելով դիմողի էլեկտրոնային փոստի հասցեն և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում վերբեռնվում են պահանջվող փաստաթղթերի տվյալները ինքնաշխատ եղանակով ՀՀ փոխգործելիության հարթակի միջոցով: Այլ անհրաժեշտ տվյալները այդ թվում՝ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկությունը ներբեռնվում է ինքնաշխատ՝ խիստ նույնականացման «ԵՍ ԵՄ» ազգային հարթակով մուտք գործած դիմողի ՀԾՀ-ով հարցման արդյունքում: Ծննդյան ակտային գրանցման, որի վերաբերյալ կատարվելու է հայրության ճանաչման պետական գրանցում, մասին տեղեկությունները ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգին հասանելի չլինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել թվայնացման հայտ: Դիմումը լրացնելիս տվյալները ներբեռնվում են բնակչության պետական ռեգիստրի և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի գրանցամատյաններից՝ ինքնաշխատ եղանակով:
3. ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում առկա ծննդյան ակտային գրանցման և դիմողի կամ երեխայի տվյալների անհամապատասխանության դեպքում Դիմումը չեղարկվում է համակարգի կողմից:
4. Ինքնաշխատ եղանակով ներբեռնված տվյալները դիմումատուի կողմից լրացման կամ խմբագրման ենթակա չեն:
Ոչ ամբողջական տվյալներ լրացնելու և վերբեռնելու դեպքում դիմումատուն ստանում է ծանուցում՝ առաջացած խնդիրները կարգավորելու վերաբերյալ: Ներբեռնվող տեղեկությունների հետ համաձայն չլինելու դեպքում Դիմումի հանձնումը կարող է ընդհատվել դիմումատուի կողմից: Եթե դիմողը չի ընդհատել Դիմումի հանձնումը կամ որևէ ծանուցում չի ստացել առկա խնդիրների վերաբերյալ, ապա էլեկտրոնային եղանակով ստորագրում է պատրաստված Դիմումը:
Դիմումը դիմումատուներից յուրաքանչյուրի կողմից ստորագրվում է ՀՀ կողմից հավատարմագրված էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված հավաստագրով:
5. Դիմումը դիմումատուների կողմից էլեկտրոնային եղանակով ստորագրվելուց և հանձնելուց հետո ուղղման, փոփոխման և չեղարկման ենթակա չէ: Նշված գործողությունների կատարումից հետո Դիմումի ներկայացումը համարվում է կատարված և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողին ծանուցում ուղարկելու պահից Դիմումն համարվում է ընդունված :
6. Դիմումն ընդունված չի համարվում դիմողների մուտքագրած տեղեկությունները սույն կարգի 2-րդ կետում նշված համակարգերի միջոցով չհայտնաբերվելու և չներբեռնվելու դեպքում: Դիմողների կողմից Դիմումը ստորագրելն ու կատարման հանձնելը գնահատվում է որպես սույն կարգի 2-րդ կետով նշված համակարգերից ներբեռնված տվյալների հետ համաձայնություն:
7. ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգում հայտնաբերված ծննդյան ակտային գրանցման մեջ «Հոր մասին տեղեկությունների լրացման հիմք» սյունակը «Ամուսնություն» կամ «Հայրության ճանաչում» հիմքերից մեկով լրացված լինելու դեպքում Դիմումը չեղարկվում է համակարգի կողմից:
8. Դիմումատուների կողմից լրացված Դիմումի տվյալների հիման վրա ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ իրականացվում է հայրության ճանաչման ակտային պետական գրանցում: ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված հայրության ճանաչման ակտային գրանցումից ձևավորվում է հայրության ճանաչման մասին պետական վկայական, որն ուղարկվում է դիմողների (ծնողների) տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին և հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում՝ դիմումատուի «Իմ դիմումները» բաժնում:
9. Հայրության ճանաչման ակտային գրանցման հիման վրա ծննդյան ակտային գրանցման մեջ ինքնաշխատ կատարվում են համապատասխան փոփոխություններ: Փոփոխված ծննդյան ակտային գրանցումից ձևավորվում է ծննդյան մասին պետական վկայական և ուղարկվում դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում՝ դիմումատուի «Իմ դիմումները» բաժնում:
10. Տասը տարին լրացած երեխայի հայրության ճանաչման հետևանքով նրա ազգանվան փոխման անհրաժեշտության դեպքում տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը հաստատվում է նրա կողմից Դիմումի համապատասխան բաժնում նշում կատարելով:
11. Չափահաս անձի վերաբերյալ հայրության ճանաչման դեպքում Դիմումը՝ ՀՀ կողմից հավատարմագրված էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված հավաստագրով ստորագրվում է նաև չափահասի կողմից:
12. Դիմումը լրացնելիս թույլ տրված վրիպակների համար պատասխանատու է դիմումատուն: Հայրության ճանաչման մասին պետական վկայականը ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ փոփոխության չի ենթարկվում:
13. Հայրության ճանաչման մասին պետական վկայականում առկա վրիպակների ուղղումը քննարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ ներկայացված դիմումի շրջանակում՝ օրենքով սահմանված կարգով, որի համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
14. Սույն կարգով սահմանված կարգավորումները չեն տարածվում հայրության ճանաչման ակտային գրանցման վերականգնման նկատմամբ:
15. Պետական մարմինների տեղեկատվական համակարգերում անհատի խիստ նույնականացման գործիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ:
Ձև 1
ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ
Խնդրում ենք իրականացնել հայրության ճանաչման պետական գրանցում և տրամադրել հայրության ճանաչման վկայական։
Ներկայացվում են հետևյալ տեղեկությունները`
|
Երեխայի մասին տեղեկություններ | |
|
1. Անունը |
2. Հայրանունը |
|
3. Ազգանունը |
4. Սեռը |
|
5. Ծննդյան ժամանակը ___ ______ ________թ. |
6. Ծննդյան վայրը _______________________________________ (երկիրը, մարզը, համայնքը) |
|
_________ ___________________ (գրանցող մարմինը, համարը, օրը, ամիսը, տարեթիվը) | |
|
Երեխայի մոր մասին տեղեկություններ | |
|
7. Անուն |
8. Հայրանուն |
|
9. Ազգանուն |
10. Ծննդյան օրը, ամիսը, ամսաթիվը |
|
11. Քաղաքացիությունը |
12. Ազգությունը /դիմողի ցանկությամբ/ |
|
13. Բնակության վայրը ________________________________________ (երկիր, մարզ, համայնք, հասցեն) |
|
|
14. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ Սերիա__________N________________ Տրման ժամանակը __________________________թ. Ում կողմից է տրվել__________________________թ. | |
|
15. Հեռախոսահամար |
16. Էլեկտրոնային փոստի հասցե ___________@ |
|
Երեխայի հայր ճանաչվող անձի մասին տեղեկություններ | |
|
17. Անունը |
18. Հայրանունը |
|
19. Ազգանունը |
20. Ծննդյան օրը, ամիսը, ամսաթիվը |
|
21. Ծննդյան վայրը |
22. Ազգությունը /դիմողի ցանկությամբ/ եթե ներկայացվել է օտարերկրյա պետության անձը հաստատող փաստաթուղթ ազգությունը լրացնել փաստաթղթում դրա առկայության պարագայում |
|
23. Բնակության վայրը (երկիր, մարզ, համայնք, հասցեն) |
24. Քաղաքացիությունը |
|
25. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ Սերիա__________N________________ Տրման ժամանակը __________________________թ. Ում կողմից է տրվել__________________________թ. | |
|
26. Հեռախոսահամար |
27. Էլեկտրոնային փոստի հասցե ___________@ |
|
28. Հայրության ճանաչման համար հիմք հանդիսացող փաստաթղթի տեսակը և տվյալները | |
|
29. Երեխայի անունը, հայրանունը և ազգանունը հայրության Ճանաչումից հետո ____________ _________________ _____________________ | |
|
30. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր | |
|
● Երեխայի ծննդի գրանցման մասին վկայական կամ ակտային գրանցման տվյալները (եթե հայրության ճանաչումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո) ● Երեխայի մոր և երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչվող անձի անձը հաստատող փաստաթղթերը ● Երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը (եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչև երեխայի ծնունդը) ● Երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը(մոր մահվան վկայականը կամ տեղեկանքը, մորը անգործունակ, մահացած, անհայտ բացակայող ճանաչելու կամ ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը) ● Երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի որոշումը ● Չափահաս անձի համաձայնությունը՝ իր նկատմամբ հայրություն ճանաչելու դեպքում ● Տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետևանքով նախատեսվում է փոխել նաև նրա անունը և ազգանունը ● «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը | |
|
Սուտ տեղեկություններ հաղորդելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 246-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված եմ:
ԴԻՄՈՂ (ԴԻՄՈՂՆԵՐ) _______________ _______________ ___________________________ ____________ անուն ազգանուն ստորագրություն օր, ամիս, տարեթիվ _______________ _______________ ___________________________ ____________ անուն ազգանուն ստորագրություն օր, ամիս, տարեթիվ | |
|
Եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնող չհանդիսացող անձի կողմից | |
|
____________________ ____________________________ ______________________________ անունը, հայրանունը, ազգանունը
Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ Սերիա__________N________________ Տրման ժամանակը __________________________թ. Ում կողմից է տրվել__________________________թ. | |
|
Հեռախոսահամար |
Էլեկտրոնային փոստի հասցե ___________@ |
|
: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2025 թվական: