Գլխավոր տեղեկություն
Համար
N 728-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2025
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.10.2025
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«31» հոկՏԵՄԲԵՐԻ 2025 թ.
քաղ. Երևան

N 728-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾՆՎԱԾ ԱՆՁԻ ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում ծնված անձի անվան փոխման պետական գրանցման դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու կարգը՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2025 թվականի հոկտեմբերի 31-ի

N 728-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾՆՎԱԾ ԱՆՁԻ ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում ծնված անձի անվան փոխման պետական գրանցման (այսուհետ՝ անվան փոխման պետական գրանցում) դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու հետ կապված հարաբերությունները:

 

  2. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

1. Անվան փոխման պետական գրանցման Էլեկտրոնային դիմումը (այսուհետ՝ Դիմում) լրացվում է համաձայն՝ Ձև 2-ի և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (այսուհետ՝ Գործակալություն) է ներկայացվում արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգի (այսուհետ՝ ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգ) միջոցով:

2. ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողի կողմից լրացվում է Դիմումը՝ պարտադիր նշելով դիմողի էլեկտրոնային փոստի հասցեն և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում վերբեռնվում են պահանջվող փաստաթղթերի տվյալները ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ փոխգործելիության հարթակի միջոցով: Այլ անհրաժեշտ տվյալները այդ թվում՝ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկությունը ներբեռնվում է ինքնաշխատ՝ խիստ նույնականացման «ԵՍ ԵՄ» ազգային հարթակով մուտք գործած դիմողի ՀԾՀ -ով հարցման արդյունքում: Դիմողի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին տեղեկությունները ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգին հասանելի չլինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել թվայնացման հայտ: Դիմումը լրացնելիս տվյալները ներբեռնվում են բնակչության պետական ռեգիստրի և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի գրանցամատյաններից:

3. Ինքնաշխատ եղանակով ներբեռնված տվյալները դիմումատուի կողմից լրացման կամ խմբագրման ենթակա չեն: Ոչ ամբողջական տվյալներ լրացնելու և վերբեռնելու դեպքում դիմումատուն ստանում է ծանուցում՝ առաջացած խնդիրները կարգավորելու վերաբերյալ: Ներբեռնվող տեղեկությունների հետ համաձայն չլինելու դեպքում Դիմումի հանձնումը կարող է ընդհատվել դիմումատուի կողմից: Եթե դիմողը չի ընդհատել դիմումի հանձնումը կամ որևէ ծանուցում չի ստացել առկա խնդիրների վերաբերյալ, ապա էլեկտրոնային եղանակով ստորագրում է պատրաստված Դիմումը: Դիմումը դիմումատուի կողմից ստորագրվում է ՀՀ կողմից հավատարմագրված էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված հավաստագրով:

4. Տասնվեց տարին չլրացած երեխայի անվան և (կամ) ազգանվան փոխման պետական գրանցման դիմումը ՀՀ կողմից հավատարմագրված էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված հավաստագրով ստորագրվում է երեխայի ծնողների կողմից: Տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը ազգանվան փոխման համար հաստատվում է նրա կողմից Դիմումի համապատասխան բաժնում նշում կատարելով:

5. Տասնվեցից տասնութ տարին լրացած անձի անվան և (կամ) ազգանվան դիմումը ՀՀ կողմից հավատարմագրված էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված հավաստագրով ստորագրվում է նրա կողմից: Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձի անվան և (կամ) ազգանվան փոխման համար ծնողների համաձայնությունը հաստատվում է նրանց կողմից Դիմումի համապատասխան բաժնում նշում կատարելով:

6. Դիմումը դիմողի կողմից էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հանձնելուց հետո ուղղման, փոփոխման և չեղարկման ենթակա չէ: Նշված գործողությունների կատարումից հետո Դիմումի ներկայացումը համարվում է կատարված և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողին ծանուցում ուղարկելու պահից Դիմումը համարվում է ընդունված:

7. Դիմումն ընդունված չի համարվում դիմողի մուտքագրած տեղեկությունները սույն կարգի 2-րդ կետում նշված համակարգերի միջոցով չհայտնաբերվելու և չներբեռնվելու դեպքում: Դիմողի կողմից Դիմումը ստորագրելն ու կատարման հանձնելը գնահատվում է՝ որպես սույն կարգի 2-րդ կետով նշված համակարգերից ներբեռնված տվյալների հետ համաձայնություն:

8. ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում առկա դիմողի վերաբերյալ քաղաքացիական կացության ակտային գրանցումների գրառումների և դիմողի տվյալների անհամապատասխանության դեպքում Դիմումը չեղարկվում է համակարգի կողմից:

9. Դիմումատուի կողմից լրացված Դիմումի տվյալների հիման վրա ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ իրականացվում է անվան փոխման ակտային պետական գրանցում: ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված անվան փոխման ակտային գրանցումից ձևավորվում է անվան փոխման մասին պետական վկայական, որն ուղարկվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում՝ դիմումատուի «Իմ դիմումները» բաժնում:

10. Անվան փոխման ակտային գրանցման հիման վրա դիմողի վերաբերյալ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում փոխված տվյալների համաձայն ինքնաշխատ կատարվում են համապատասխան փոփոխություններ: Փոփոխված ակտային գրանցումներից ձևավորվում են քաղաքացիական կացության ակտերի մասին պետական վկայականներ և ուղարկվում դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի են դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում՝ դիմումատուի «Իմ դիմումները» բաժնում:

11. Հոր անվան փոխման դեպքում տասնութ տարին չլրացած երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ ինքնաշխատ փոխվում է երեխայի հայրանունը և հոր անունը: Ձևավորվում է ծննդյան մասին պետական վկայական, որն ուղարկվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում՝ դիմումատուի «Իմ դիմումները» բաժնում:

12. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում մինչև տաս տարեկան երեխայի ազգանունը փոխվում է ծնողների համաձայնությամբ: Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում տասից տասնվեց տարեկան երեխայի ազգանունը փոխվում է ծնողների համաձայնությամբ և նրա համաձայնությամբ: Դիմումը ծնողների կողմից ստորագրելն ու կատարման հանձնելը գնահատվում է՝ որպես տասնվեց տարին չլրացած երեխայի ազգանունը փոխելու հետ համաձայնություն: Տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը ազգանվան փոխման համար հաստատվում է նրա կողմից Դիմումի համապատասխան բաժնում նշում կատարելու միջոցով:

13. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում տաս տարեկան երեխայի ազգանվան փոխման համար նրա ծնողների համաձայնության առկայության դեպքում երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ ինքնաշխատ կատարվում են համապատասխան փոփոխությունները: Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում տասից տասնվեց տարեկան երեխայի ազգանվան փոխման համար նրա ծնողների և իր համաձայնության առկայության դեպքում ծննդյան ակտային գրանցման մեջ ինքնաշխատ կատարվում են համապատասխան փոփոխությունները: Կատարված փոփոխություններից ձևավորվում է ծննդյան մասին պետական վկայական, որն ուղարկվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում՝ դիմումատուի «Իմ դիմումները» բաժնում:

14. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում տաս տարին չլրացած երեխայի ազգանվան փոխման համար նրա ծնողների համաձայնության բացակայության դեպքում Դիմումը չեղարկվում է համակարգի կողմից: Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում տասից տասնվեց տարեկան երեխայի ազգանվան փոխման համար նրա ծնողների կամ նրա համաձայնության բացակայության դեպքում Դիմումը չեղարկվում է համակարգի կողմից:

15. Դիմումը լրացնելիս թույլ տրված վրիպակների համար պատասխանատու է դիմումատուն: Անվան փոխման մասին պետական վկայականը ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ փոփոխության չի ենթարկվում:

16. Անվան փոխման մասին պետական վկայականում առկա վրիպակների ուղղումը քննարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ ներկայացված դիմումի շրջանակում՝ օրենքով սահմանված կարգով, որի համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

17. Սույն կարգով սահմանված կարգավորումները չեն տարածվում անվան փոխման ակտային գրանցման վերականգնման նկատմամբ:

18. Պետական մարմինների տեղեկատվական համակարգերում անհատի խիստ նույնականացման գործիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ:

 

Ձև N 1

 

ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ

Խնդրում Եմ(Ենք) իրականացնել անվան փոխման պետական գրանցում և տրամադրել անվան փոխման վկայական։ Ներկայացվում են հետևյալ տեղեկությունները`

 

ԴԻՄՈՒՄ

 

ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԻ ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Դիմողի մասին տեղեկություններ

1. Անունը

2. Հայրանունը

3. Ազգանունը

4. Ծննդյան վայրը ______________________
(երկիրը, մարզը, համայնքը)

5. Ծննդյան ժամանակը ___ ______ ________թ.

6. Քաղաքացիությունը

7. Ընտանեկան դրություն

Ամուսնացած է

Ամուսնացած չեմ եղել

Ամուսնալուծված

Այրի

8. Ազգությունը՝ ըստ ցանկության

9. Բնակության վայրը __________________________

(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)

 

10. Հեռախոսահամար

11. Էլեկտրոնային փոստի հասցե _________@

12. Դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի

_________ ___________________ ________________ ____ _____________ _______թ.

(անուն,հայրանուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ)

__________ ___________________ ________________ ____ _____________ _______թ.

(անուն,հայրանուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ)

 
 
 
 

13. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ

Սերիա__________N________________

Տրման ժամանակը __________________________թ.

Ում կողմից է տրվել__________________________թ.

Նախընտրած անունը, հայրանունը, ազգանունը

14. ______________________ _________________________________________
Անուն հայրանուն ազգանուն

16. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր

● Դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն

● Ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները

● Լիազորագիրը, լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը (լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում)

● անունը փոխել ցանկացող անձի ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության վկայականները

● անունը փոխել ցանկացող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը

● Մինչև 16 տարին լրացած երեխայի մյուս ծնողի համաձայնությունը՝ երեխայի ազգանվան փոխման վերաբերյալ

● 10 տարին լրացած երեխայի համաձայնությունը՝ իր ազգանունը փոխելու վերաբերյալ

● 16-18 տարեկան երեխայի ծնողների համաձայնությունը՝ նրա ազգանվան փոխման վերաբերյալ

Սուտ տեղեկություններ հաղորդելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 246-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված եմ:

ԴԻՄՈՂ (ԴԻՄՈՂՆԵՐ) ______________________________________________

անուն ազգանուն ստորագրություն

____________________

օր, ամիս, տարեթիվ

:

 

Ձև N 2

 

ԴԻՄՈՒՄ

 

ՏԱՍՆՎԵՑԻՑ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԻ ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անունը փոխող անձի

1. Անունը

2. Հայրանունը

3. Ազգանունը

4. Ծննդյան վայրը ______________________
(երկիրը, մարզը, համայնքը)

5. Ծննդյան ժամանակը ___ ______ ________թ.

6. Քաղաքացիությունը

7. Ընտանեկան դրություն
Ամուսնացած է
Ամուսնացած չի եղել
Ամուսնալուծված
Այրի

8. Ազգությունը՝ ըստ ցանկության

9. Բնակության վայրը __________________________

(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)

 

10. Հեռախոսահամար

11. Էլեկտրոնային փոստի հասցե _________@

12. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ
Սերիա__________N________________
Տրման ժամանակը __________________________թ.
Ում կողմից է տրվել__________________________թ.

13.Դիմողի անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ
Սերիա__________N________________
Տրման ժամանակը __________________________թ.
Ում կողմից է տրվել__________________________թ.

Նախընտրած անունը, հայրանունը, ազգանունը

14. ______________________ _________________________________________
Անուն հայրանուն ազգանուն

15. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր

● Դիմողի անձը հաստատող փաստաթուղթը

● Անունը փոխող անձի անձը հաստատող փաստաթուղթը.

● Անունը փոխող անձի ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները.

● Անունը փոխել ցանկացող անձի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները.

● Անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի, հոգաբարձուի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու վերաբերյալ.

● Անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում՝ նաև դատարանի վճռի պատճենը կամ մահվան վկայականը կամ մահվան ակտային գրանցման տվյալները:

Սուտ տեղեկություններ հաղորդելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 246-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված եմ:

ԴԻՄՈՂ (ԴԻՄՈՂՆԵՐ) ______________________________________________

անուն ազգանուն ստորագրություն

____________________

օր, ամիս, տարեթիվ

 

Ձև N 3

 

ԴԻՄՈՒՄ

 

ՏԱՍՆՎԵՑ ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱԶԳԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անունը փոխող երեխայի

1. Անունը

2. Հայրանունը

3. Ազգանունը

4. Ծննդյան վայրը ______________________

(երկիրը, մարզը, համայնքը)

5. Ծննդյան ժամանակը ___ ______ ______թ.

6. Քաղաքացիությունը

7. Ազգությունը՝ ըստ ցանկության

8. Բնակության վայրը __________________________

(երկիրը, մարզը, համայնքը, հասցեն)

9. Հեռախոսահամար

10. Էլեկտրոնային փոստի հասցե _________@

11. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ (առկայության դեպքում)

Սերիա__________N________________

Տրման ժամանակը __________________________թ.

Ում կողմից է տրվել__________________________թ.

12. Դիմողի անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ

Սերիա__________N________________

Տրման ժամանակը __________________________թ.

Ում կողմից է տրվել__________________________թ.

13. Երեխայի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ Սերիա__________N________________

Տրման ժամանակը __________________________թ.

Ում կողմից է տրվել__________________________թ.

Երեխայի համար ընտրված նոր անունը, ազգանունը

14. ______________________ _________________________________________

Անուն հայրանուն ազգանուն

15. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր

● Դիմողի անձը հաստատող փաստաթուղթը

● Երեխայի ծննդյան պետական վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման տվյալները..

● Երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում նաև դատարանի վճռի պատճենը կամ մահվան վկայականը.● Անունը փոխել ցանկացող անձի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները.

● Երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու վերաբերյալ.

● Տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը՝ իր անվան և (կամ) ազգանվան փոխման վերաբերյալ.

● Երեխայի անվան փոխման պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում են համապատասխան անձանց կողմից երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին գրավոր համաձայնությունները՝ հաստատված նոտարական կարգով.

Սուտ տեղեկություններ հաղորդելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 246-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված եմ:

ԴԻՄՈՂ (ԴԻՄՈՂՆԵՐ) ______________________________________________

անուն ազգանուն ստորագրություն

____________________

օր, ամիս, տարեթիվ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2025 թվական: