ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2025 թվականի N 72-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով ,հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2025թ. սեպտեմբերի 25-ի N /27.1/43280-2025 գրությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -9
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ
ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ
ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ
ՄԱՂԱՔՅԱՆ ԱՐՍԵՆ
ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ
ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ
ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ |
|
Հավելված ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքիավագանու 2025 թվականի հոկտեմբերի 23-ի 72-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները:
2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում կամ մերժում է Թումանյան համայնքի ղեկավարը։
3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և ոչ բնակելի, անհատական բնակելի տների, կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, մարզական և սոցիալական կազմակերպությունների, բժշկական հաստատությունների, այլ հիմնարկների, գրասենյակների ու հաստատությունների, հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերի, զբոսայգիների, այգիների, պուրակների, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերի տարածքներում տեղակայելն արգելվում է:
4. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների) Թումանյան համայնքում պետք է տեղակայվեն՝
1) կարաոկե՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ հաճախորդը, օգտագործելով նախապես ընտրված երգի ինտերակտիվ նվագակցությունը, ցուցադրում է սիրողական երգեցողություն՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 200 մետր հեռավորության վրա:
2) դիսկոտեկ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ բարդ ձայնային և լուսավորման համակարգերի ներքո, մշտական պարահրապարակի առկայությամբ, ինչպես նաև վերարտադրված երաժշտության մատուցմամբ, կազմակերպվում են պարային միջոցառումներ՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 200 մետր հեռավորության վրա:
3) հեստապարային ակումբ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ կազմակերպվում է հեստապար, հեստապար` պարերով և երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 200 մետր հեռավորության վրա:
4) բաղնիք, սաունա և շոգեբաղնիք՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտների մաս չկազմող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 200 մետր հեռավորության վրա:
5) մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների)՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական և չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 200 մետր հեռավորության վրա:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|