ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ՆԿ-1-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ հատկացնելու մասին» ՆԿ-1-Ն կարգադրության՝
1) վերնագիրը և տեքստը, 1-ին հավելվածի վերնագիրը, 1-ին, 2-րդ և 11-րդ կետերը, 2-րդ հավելվածի աղյուսակի 1-ին կետը, 3-րդ հավելվածի աղյուսակի 1-ին կետի առաջին պարբերությունը «օլիմպիական» բառերից հետո լրացնել «, պարալիմպիկ, սուրդլիմպիկ» բառերով.
2) վերնագիրը, 1-3-րդ կետերը, 1-3-րդ հավելվածների վերնագրերը «թիմերի» բառերից հետո, իսկ նախաբանը «մարզիկների» բառից առաջ լրացնել «(ներառյալ՝ հաշմանդամային սպորտը)» բառերով.
3) 1-ին հավելվածի՝
ա. 6-րդ կետում «12» թիվը փոխարինել «14» թվով,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի՝ մեկ, նախարարության՝ վեց, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ չորս, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներից:»,
գ. 9-րդ և 17-րդ կետերը «ֆեդերացիաների» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության» բառերով.
4) 2-րդ հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով՝
«9. |
Աշխարհի և Եվրոպայի հաշմանդամային սպորտի շրջանակներում մեծահասակների առաջնություններ |
4-24-րդ |
60.000 |
30.000»: |
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|