ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.1-ին հոդվածում՝
1) առաջին պարբերությունը «հայտարարագրի» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի)» բառերով.
2) երկրորդ պարբերության «Բացառությամբ սույն հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններով սահմանված դեպքերի, հայտարարագիրը» բառերը փոխարինել «Հայտարարագիրը» բառով, իսկ նույն պարբերությունը «ֆինանսական հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի)» բառերով.
3) երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 169.33-րդ հոդվածի 1-ին մասը «հաշվարկում» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի),» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 28 Երևան ՀՕ-327-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|